Լուսինամարա, կարծում եմ՝ առաջին անգամվա համար բոլորովին վատ չէր։ Հարցազրույցը հաճույքով կարդացի։ Հարցերը հիմնականում հաջող էին՝ չհաշված որոշ մանր թերություններ, որոնք հատկապես վերջերս վարած համարյա բոլորի հարցազրույցներում էլ նկատելի են։
Հովսեփի պատասխանները շատ հավանեցի՝ առավելագույնս անկեղծ, շիտակ, համեստ, ներքին հանգստությամբ շնչող։ Պարզ զգում ես, որ մարդը չի փորձում ինչ–որ «թույն» դեմք երևալ, այլ ընդամենը ներկայանում է էնպիսին, ինչպիսին կա, ու հենց էդպիսին էլ ինքը լավն է։ Կարդում էի ու մտածում՝ բայց ոնց ա մեծացել, հասունացել Հովսեփը
։ Չնայած Հովսեփին լավ ճանաչողները երևի գիտեն, որ ինքը միշտ էլ հասուն է եղել։ Ընդհանրապես մարդկային էդպիսի տիպ կա՝ կարծես ի ծնե հասուն։ Հովսեփն, իմ կարծիքով, էդ տիպի վառ ներկայացուցիչներից է։ Բայց, իհարկե, նախկինի համեմատ ավելի է հասունացել, մի տեսակ հղկվել։ Հարցազրույցից տպավորություն ես ստանում, որ Հովսեփն իր եսի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ու թեկուզև բախումներ էլ քիչ չեն լինում, բայց դրանք սովորաբար արտաքին դրսևորումներ չեն ստանում ու, որպես կանոն, ներքին հաշտությամբ են ավարտվում
։ Պատասխաններից ընդհանուր առմամբ ինքն իրեն գտած մարդու տպավորություն ես ստանում։
Էջանիշներ