Ես էլ մի հատ ֆիլմ խորհուրդ տամ (հուսամ` ինչ-որ մեկը առաջ չի ընկել):
Գաղտնիքը նրանց աչքերում / El secreto de sus ojos / The Secret in Their Eyes
Արգենտինա, 2009
Ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելլա
Սցենարիստներ` Էդուարդո Սաչերի, Խուան Խոսե Կամպանելլա
Ժանրը` դետեկտիվ, դրամա, մելոդրամա
Տևողությունը` 129 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 8.2
RottenTomatoes-ի գնահատականը` 91%
Բենխամին Էսպոսիտոն որոշում է վեպ գրել այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 25 տարի առաջ, երբ նա դեռ աշխատում էր դատարանում:
Որպես ֆիլմի թերություն երբեմն նշվում է «նախաբանի» չափից դուրս երկար լինելը, բայց իմ կարծիքով հենց դրա շնորհիվ է ապահովվում ֆիլմից ստացած ճնշող տպավորությունը: Սիմվոլիզմով հարուստ, էմոցիոնալ, բավական լավ դերասանական խաղով աչքի ընկնող, ուժեղ վերջաբանով ֆիլմ է:
Արժանացել է Օսկարի` որպես 2009թ. լավագույն օտարալեզու ֆիլմ:
Էջանիշներ