Հայկ, հեռախոսով չի քաշվու՞մ
Հայկ, հեռախոսով չի քաշվու՞մ
Gensoid
Ծրագիրը նվիրվում ա 90-ականների էն սերնդին, ովքեր իրենց տրանսպորտի ու բուլկի-խաչապուրիի բոլոր 100 դրամները ծախսում էին «կամպյուտռանոցներում» ու մի վայրկյան չէին ափսոսում: Սա ձեր Android հեռախոսը դարձնում ա իսկական Sega Mega Drive կամ Sega Genesis: Սրանք էն կոնսոլներն են, որոնք մեր բառապաշարը հարստացրել են «մոռտըլ կոմբատ», «կեչ», «կոմբո», «ֆատալիցի», «սերիա մտնել», «իքս իքս ա ցե զեթ զեթ հետ զեթ», «յոկոզունա», «սաբ զիռո» ու նման այլ գեղեցիկ բառերով: Սա ինստալ արեք, ինտերնետից քաշեք ձեր ցանկացած խաղի rom-ը (իսկ դրանք ահավոր շատ են. մի խոսքով՝ ամեն ինչ կա) ու սկսեք թաքուն լաց լինել նոստալգիայի գրկում: Ես հիմա պարբերաբար Ultimate Mortal Kombat ու WWE Wrestlemania Arcade եմ խաղում ու շատ գոհ-երջանիկ եմ: Էկրանային կոճակները բավականին հարմար են, մի քիչ վարժվելուց հետո կարելի ա նույնիսկ ահագին բարդ կոմբինացիաներ սեղմել ու չխճճվել: Էմուլյացիան անթերի սահուն ա, կա save-load-ի համակարգ: Էս ամեն ինչը ճիշտ ա իմ HTC Sensation-ի համար. ավելի փոքր էկրանով կամ ավելի թույլ հեռախոսների վրա գուցե էնքան էլ հարմար չլինի, չգիտեմ:
Մի քանի նոստալգիկ սքրինշոթ
![]()
![]()
![]()
![]()
Rom-երի հարուստ սայթեր
Emu-Land
Bit16
Թեման 4PDA-ում
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.10.2011, 18:33:
DIXIcarpe noctem
Nesoid
Ծրագիրը նվիրվում ա 90-ականների էն պապա-մամաներին, ովքեր իրենց երեխաների համար «Նիթենդո» էին առնում ու հետո գիշերները թաքուն նստում, մարիո ու տանկ էին խաղում՝ ջոյստիկները վեր-վեր թռցնելով: NES-ի լիարժեք էմուլյատոր ա Android-ի համար: Մենակ մարիոյի երգը լսելու, սունկ ուտելու ու տանկ կրակելու համար արդեն արժի սա քաշել, բայց դե Nintendo/Dendy-ների ժառանգությունը շատ ավելի մեծ ա ու համարյա նույնքան դասական: Rockman, Contra, Duck Tales, Bomberman, Mutant Ninja Turtles Tournament, Prince of Persia վերջ ի վերջո... Ահավոր հաճելի ա զգալ, որ 90-ականներում ստեղծված բոլոր խաղերը դու հիմա կարող ես գրպանումդ ունենալ ու ընդհանրապես չնեղվել: Էկրանային կոճակները հարմար են, ամեն ինչ արագ ա, սիրուն ա, մեծ ու չաղ ու բախտավոր ա, մի խոսքով՝ սաղ լավ:
Մի քանի նոստալգիկ սքրինշոթ
![]()
![]()
![]()
![]()
Rom-երի հարուստ սայթեր
Emu-Land
Bit16
Թեման 4PDA-ում
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.10.2011, 19:06:
DIXIcarpe noctem
ԱԱԱԱ մենակ էտ ամենի համար կարելի է առնել
Մոռացել էի Չյոռնիյ պլաշը, Ալադինը ու Դոնալդը
Իսկ ժամանակին ինչքան էի խաղում
Գնացի ժոսծիկ պատվիրելու![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ժող, խորհուրդ ա պետք
Գիշերը եթե հեռապոսս նենց տեղ եմ դնում, որ կապը թույլ ա, կամ չկա, հեռախոսի լիցքը արագ նստում աբայց չեմ ուզում օֆֆլայն ռեժիմ դնեմ, ի՞նչ ծրագիր խորհուրդ կտաք, որով կկարողանամ դրոիդին ստիպեմ, որ էդ ժամերին տենց վիզ դրած ցանց չփնտրի
![]()
The cake is a lie.
Այ էս խաղը փորձեք
Էս էլ իրա վիդեոն յութուբում
Freeman (10.11.2011)
Շատ հավես խաղ - Gam Dev Story
![]()
Ստեղծում ես ծրագրավորման ընկերություն ու սկսում ես համակարգչային խաղեր արտադրելԱնվճար քաշել այստեղից Aptoide-ով
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ