Կարծում եմ կարող ես ապացուցել, որ եթե կանոնավոր վեցանկյան կենտրոնը միացնում ես գագաթներին ստանում ես 6 հավասարակողմ եռանկյուն: Հետևաբար յուրաքանչյուր եռանկյան մակերեսը կարող ես հաշվել 1/2*t*t*sin60(t-ն շառավիղն է ասենք, հետևաբար և վեցանկյան կողմը)=1/2t^2*√3/2
Քանի որ 6 իրար հավասար հավասարակողմ եռանկյունիներից էր բաղկացած վեցանկյունդ՝հետևաբար դրա մակերեսն էլ կլինի 6*1/2t^2*√3/2=3√3/2t^2
Գտեք ABCD A1B1C1D1 զուգահեռանիստի ծավալը, եթե`
ա) նրա հիմքը 1 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային կողը 2 սմ է և հիմքի հարթության նկատմամբ թեքված է 30 աստիճան անկյան տակ????? լուծումը.....
բ) Նրա հիմքը AB=6 սմ և AD=8սմ կողմերով ուղղանկյուն է, որը AA1 B1B նիստի հետ կազմում է 30 աստիճանի երկնիստ անկյուն, իսկ զուգահեռանիստի A1 գագաթից հիմքի հարթության իջեցրած ուղղահայացի հիմքը ABCD ուղղանկյան անկյունագծերի հատման կետն է:
Գտեք ABCD A1B1C1D1 զուգահեռանիստի ծավալը, եթե`
ա) նրա հիմքը 1 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային կողը 2 սմ է և հիմքի հարթության նկատմամբ թեքված է 30 աստիճան անկյան տակ????? լուծումը.....
բ) Նրա հիմքը AB=6 սմ և AD=8սմ կողմերով ուղղանկյուն է, որը AA1 B1B նիստի հետ կազմում է 30 աստիճանի երկնիստ անկյուն, իսկ զուգահեռանիստի A1 գագաթից հիմքի հարթության իջեցրած ուղղահայացի հիմքը ABCD ուղղանկյան անկյունագծերի հատման կետն է:
Երեխեք, ով մի հատ հետաքրքիր խնդիր կգրի այս (կամ նմանատիպ) բաժնում?Հավեսով կլուծենք!
Պատասխան` 4 խսմ
Լուծումը հետևյալն է.
AA1 գագաթից իջեցնում ենք H բարձրություն, որը ABCD հիմքը հատում է M կետում: զուգահեռանիստի ծավալը հավասար է ABCD հիմքի մակերեսի (S) և H բարձրության (A1M) արտադրյալին:
S=2x2=4քսմ
Ըստ հարթությանն ուղղահայաց ուղղի հատկության (Եթե ուղիղը ուղղահայաց է հարթությանը, ապա այն ուղղահայաց է հատման կետով անցնող և հարթությանը պատկանող բոլոր ուղիղնեիրին և խաչվող է հատման կետով չանցնող հարթությանը պատկանող մնացած ուղիղներին) A1M-ը ուղղահայաց է նաև AM ուղղի, հետևաբար AA1M-ը ուղղանկյուն եռանկյուն է, որի A գագաթի անկյունը 30 աստիճան է: Ըստ Ուղղանկյուն եռանկյան հայտնի հանաբերակցությունների 30 աստիճանի անկյան դիմացի էջը, մեր դեպքում A1M-ը հավասար է ներքնաձիգի` մեր դեպքում AA-ի կեսին` H=A1M=AA1/2=1սմ
Արդյունքում` S x H = 4 x 1=4խսմ
Նախ ասեմ, որ քառակուսի արմատի նշանի փոխարեն կօգտագործեմ #
Պատասխան` 192/#3 խսմ
Լուծումը հետևյալն է.
AA1 գագաթից իջեցնում ենք H բարձրություն, որը ABCD հիմքը հատում է M կետում` ABCD ուղղանկյան անկյունագծերի հատման կետը: զուգահեռանիստի ծավալը հավասար է ABCD հիմքի մակերեսի (S) և H բարձրության (A1M) արտադրյալին:
S=6x8=48քսմ
A1 գագաթից իջեցնում ենք ուղղահայաց AB կողին և հատման կեը նշանակում N:
Ըստ հարթությանն ուղղահայաց ուղղի հատկության (Եթե ուղիղը ուղղահայաց է հարթությանը, ապա այն ուղղահայաց է հատման կետով անցնող և հարթությանը պատկանող բոլոր ուղիղնեիրին և խաչվող է հատման կետով չանցնող հարթությանը պատկանող մնացած ուղիղներին) A1M-ը ուղղահայաց է նաև AM և BM ուղիղներին, հետևաբար AA1M-ը և BA1M ուղղանկյուն եռանկյուններ են: Քանի որ ուղղանկյան անկյունագծերն իրար հավասար են և դրանց հատման կետը հանդիսանում է անկյունագծերի միջնակետը, ապա AM=BM: Արդյունքում ստանում ենք, որ AA1M և BA1M եռանկյուններն իրար հավասար են (Եռանկյունների հավասարության հայտանիշ` երու ուղղանկյուն եռանկյուններ, որոնց երկու էջերն իրար հավասար են` AM=BM, AM-ը ընդհանուր էջ է): Ուստի AA1 և BA1 ներքնաձիգները նույնպես իրար հավասար են, որից հետևում է AA1B եռանկյունը հավասարասրուն է, ուստի նրա A1N բարձրությունը և A1 անկյան կիսորդն է և AB կողմի միջնուղղահայացը` A1N ուղահայաց է AB-ին:
ABM եռանկյան մեջ տանում ենք M գագաթից ուղղահայաց AB կողմին` MN1
AM=BM որից հետևում է ABM եռանկյունը հավասարասրուն է, ուստի նրա MN1 բարձրությունը և M անկյան կիսորդն է և AB կողմի միջնուղղահայացը` AM ուղահայաց է AB-ին: Քանի որ A1N-ը նույն AB-ի միջնուղղահայացն է, ուստի N և N1 Կետերը համընկնում են:
Արդյունքում ըստ երեք ուղղահայացների թեորեմի A1NM նակյունը հենց ABCD և AA1B1B հարթությունների կազմած երկնիստ անկյունն է` 30աստիճան:
AM=BM=AC/2=BD/2=10/2=5 (Պյութագորյան հարաբերակցության հիման վրա` 3:4:5, այստեղ էլ 6:10, չնայած կարելի է մանրամասն հաշվել նաև Պյութագորի թեորեմի հիման վրա
)
N-ը AB միջնակետն է, հետևաբար AN=BN=6/2=3սմ: Պստ Պյութագորասի թեորեմի MN=4սմ
A1MN-ը նույնպես ուղղանկյուն եռանկյուն է (ըստ ուղի և հարթության ուղղահայացության A1M-ը ուղղահայաց է MN-ին), որի մեկ անկյունը 30աստիճան է:Այստեղից H=A1M=MN x tg30աստ.= 4/#3
Արդյունքում` S x H = 48 x 4/#3=192/#3 խսմ
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ