Market-ը ի՞նչ վերսիա է: Ես նմանատիպ պրոբլեմ 3.1.3-ի հետ ունեի, որ ծրագիրը հնարավոր էր, տեղափոխել էի SD քարտ, հեռախոսի հիշողության մեջ մոտ 20MB ազատ տեղ կար (ինչը լրիվ բավարար էր), բայց ոչ մի ծրագիր անկախ չափից ոչ կարողանում էի install անեի, ոչ էլ update, անընդհատ ասում էր, թե ազատ տեղ չկա: Market-ի update-ը ջնջեցի, չօգնեց: Ստիպված ֆորմատ արեցի հեռախոսը: Իսկ հիմա մոտս Market 3.1.5 ա ու ոնց որ թե էդ պրոբլեմը ուղղել են:
Գուգլի գրեթե բոլոր ծրագրերը, Adobe Reader-ը, Facebook-ը ու էլի մի շարք ծրագրեր հնարավոր չէ SD card-ի վրա տեղափոխել: Բացի դրանից եթե ծրագրի հետ widget կա, SD card տեղափոխելուց հետո widget-ը անհետանում ա: Ստիպված պետք ա ծրագիրը reinstall անես ու պահես հեռախոսի հիշողության մեջ:
Էջանիշներ