Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (06.09.2011)
Magic-Mushroom (06.09.2011)
բարդ է հարցիդ պատասխանել, ընդհանրապես շատակերոթյունը ևս գաստրիտի դուոդենիտի և խոցի պատճառ է , բայց բանը նրանում է , որ քո պարագայում նշված սնունդը ստամոքսաղիքային տրակտի համար վնասակար չէ:Այստեղ խնդիրը միայն ծավալների մեջ է , որը առաջին հերթին կբերի քաշի ավելացման , որն արդեն ստամոքսաղիքային տրակտի(ՍԱՏ) համար վտանգավոր է , որովհետև երբ ստամոքսը մեծ է , ախորժակի կենտրոնն էլ նորմայից շատ է գրգռված, մարդ մեխանիկորեն սկսում է շատ ուտել ամեն ինչ, որն էլ բնականաբար կբերի ՍԱՏ-ի վնասվելուն:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (06.09.2011), Վահե-91 (06.09.2011)
Կարող է սովորական դիսբակտերիոզ լինել,կամ քո գրածով սպիտակուց շատ ես կարող է օգտագործում եւ երիկամները չեն հասցնում ազոտը հանել օրգանիզմից ու ստամոքսդ է ցավում,կարող է նաեւ ինչ-որ ֆերմենտի,վիտամինի կամ նյութափոխանակության հետ խնդիր լինել,կամ ինչ-որ սնունդ քո օրգանիզմի կողմից լավ չի յուրացվում,ամեն դեպքում ինտերնետով դիագնոզ ասելը հարամ է,քեզ խորհուրդ եմ տալիս,եթե կրկնվի անպայման դիմի բժշկի՝ անվճար ձեր պոլիկլինիկա![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Երեխեք ջան մի հարց էլ ես ունեմ,ճիշտա չեմ ասում անտեսեք վերևի հարցը,բայց...
հանգստանալուց ինչ եկել ենք հաջորդ օրը ուժեղ գլլխացավեր էր մոտս,ու ուժեղ գրիպ էի, գնացի բժշկի նշանակումներ արեց,քթի լվացումներ,քանի որ շատ էի սուզվել,աղաջուր էլ կար կուտակված,ու ռենտգենը նաև բորբոքում էր ցույց տվել,էդ բուժումը տաս օր էր,դրա հետ նաև անգինա էի,ու էդ էլ անցել էր,հետո անցավ ժամանակ հիմա նորից թարախային անգինա եմ,առավոտները թույլ եմ արթնանում,ու կոկորդս ուժեղ կարմիրա,ու ցավումել էր,բայց հիմա ցավը անցելա անտիբիոտկ եմ խմել ՝ Tonzilgon ,իսկ կարմրությունն ու թուլությունը կա....
հարցս հետևյալնա ՝ արժի սրսկումներ սկսել անտիբիոտիկներով,եթե ոչ,ինչ կարելիա անել,ինչ խորհուրդ կտաք....
Նախապես շաատ շնորհակալ եմ,շատ օգնած կլինեք,երկար ժամանակա էս անգինայից պրծում չունեմ![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Մեմե ջան տոնզիլգոնը անտիբիոտիկ չէ: Այլ բուսական ծագման պրեպարատ, որը ուղղված է անգինայի բուժմանը, բայց անտիբիոտիկին փոխարինել իհարկե չի կարող:Եթեհաստատ համոզված ես , որ մոտդ թարախային անգինա է , ապա ըստ չափորոշիչների անտիբիոտիկի օգտագործումը պարտադիր է, և ըստ պրոտոկոլի պետք է սկսել ամինոպենիցիլինային շարքի պրեպարատներից, այսօր դրանցից ամենապոպուլյարնին( կներեք այդ բառի համար) աուգմենտինն է , նույն կազմը ունի ամքսիկլավը, ֆլեմոկլավը: Օգտագործիր ըստ ինստրուկցիայի:7-10 օր:տոնզիլգոնը կարելի է չդադարացնել:Եթե Ամինոպենիցիլնների հետ կապված հակացուցումներ կան ապա օգտագործվում են մակրոլիդների շարքի դեղեր օրինակ սումամեդ, կլացիդ :Կամ ցեֆազոլինային շարքի անտիբիոտիկներ, ասեմ , որ անգինային լավ օգնում է ցեֆազոլիններից երկրորդ սերնդի զինացեֆը:ԷԼԻ ԸՍՏ ԻՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ:Եթե ցավը ուժեղ է կարելի է օգտագործել ցավազրկող դեղեր`նիմեսիլ,նուրոֆեն, , սրանք ի դեպ թողնում են նաև հակաբորբոքային ազդեցություն,տեղային սպրեյներ , օրինակ Տանտում վերդե, Օրասեպտ, օրը 7-10 անգամ կատարել ողողումներ թույլ աղաջրով, սոդայաջրով , կամ երիցուկի,վաղենակի , արևքուրիկի թուրմերով` ընտրությունը ըստ ցանկության:
Սա հիմնական բուժումն է , ցանկալի է հետո օգտագործել վիտամիններ, իմունիտետը բարձրացնող դեղեր, որ հիվանդությունը չկրկնվի... առայժմ այսքանը:
Առողջ եղիր![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 07.09.2011, 22:21:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (07.09.2011), Meme (07.09.2011)
Magic-Mushroom (07.09.2011)
Հարգելի Գեա-ան ամենինչ շատ լավ գրել է,իսկ ես կավելացնեմ կիտրոնով կանաչ թեյ,վիտամին Ց եւ Բ2 իմունիտետը բարձրացնելու համար,իսկ ցավի դեպքում Նուրոֆեններից ամենալավը օգնում է Նուրոֆեն + մենակ,նա նաեւ ունի ջերմությունը իջեցնող եւ հակաբորբոքային էֆֆեկտ ի շնորհիվ ոչ հորմոնային ցավազրկող Իբուպրոֆենի եւ ի տարբերություն պառացետամոլի թունավոր մետաբոլիտներ չի առաջացնում լիարդում եւ թունավորում օրգանիզմը,առողջ եղիր![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Meme (08.09.2011)
Magic-Mushroom (11.09.2011)
Ժողովուրդ ջան այնպես կցանկանայի որ օրը 48 ժամ լիներ,բան չեմ հասցնում,չեք պատկերացնում Հարվրադ ընդունվելու համար ինչ տիտանական ջանքեր են պահանջվում,պետք է գերմարդ լինել,որ իրենց չափանիշներին համապատասխանել,օրը 4 ժամ եմ քնում,հարգելի կոլեգիաներ՝ բժիշկներ ինչ՞ լեգալ ու մի քիչ էլ անվնաս ստիմուլյատոր կառաջարկեք խմել,կոֆեին,տաուրին,ադապտոգեններ՝ ժենշեն,միլդրոնատ եւ նոտրոպներ՝նոտրոպիլ,ֆենոտրոպիլ չառաջարկել,ինձ պետք է գլյուտամատէրգետիկ եւ դոֆամինէրգետիկ,մոտիվացնող ինչ-որ մի բան,շնորհակալություն:
Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 24.09.2011, 20:55:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Freeman (24.09.2011)
Freeman (24.09.2011), Magic-Mushroom (24.09.2011)
inheritance շնորհակալություն,բայց Ամստերդամում Ֆենոտրոպիլ չեմ գտնում վաճառքում,Յումեկս՝ սելեգելին կա վաճառքում,սակայն ես վախենում եմ ՄոնոԱմինոՕքսիդոզայի ինգիբատորներից,լեցիտին խմում եմ Բ5 վիտամինի հետ ացետիլխոլինը բարձրացնելու համար,նաեւ օմեգա 3 կուրսով վիտամին Ե-ի հետ,մի երք հատ էլ մեքսիդոլ,գլիցինից քունս տանում է,իսկ նոտրոպիլից բոլորի հետ ցանկանում եմ կռվել,շատ ագրեսիվ է դարձնում,Մեր սիրելի Գեան շատ ճիշտ ասեց՝ Ամենալավ ստիմուլյատորը նորմալ քնի ապահովումն է :
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ