Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե աչքները կոխելն էլ կարելի է տարբեր ձևի մեկնաբանել, ինչն էլ դուք այստեղ արել եք արդեն։ Իմ կարծիքով սա ոչ թե նշանակում է՝ «ահա տեսեք, մեր սահմանները մենք չենք կարողանում պահել, ռուսներն են պահում, իսկ մենք իրենց լծի տակ ենք, ու ռուսական զինվորը իր սապոգներով կոխրճում է մեր Հանրապետության հրապարակը, ինչ թվառ ենք մենք, վայ մեզ...», այլ նշանակում է՝ «ՀՀ անկախության օրվա առիթով ՀՀ ԶՈՒ զորահանդեսին նաև մասնակցում են Հայաստանում ՌԴ ԶՈՒ բազայի սահմանապահ զորքերը։ Ինչպես գիտենք՝ ՌԴ–ը և ՀՀ–ը ռազմական գործընկերներ են։»
Թեթև տարեք։
Վիշ ջան, կարելի էր համաձանվել, բայց…
«Հայաստանը թերեւս աշխարհի միակ երկիրն է, որն իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայման դիմաց ոչ միայն փող չի վերցնում, այլ նաեւ ծախսեր է կատարում դրա համար», - ասաց Կիրակոսյանը:

Ազատություն ռ/կ
գործընկերները տենց չեն լինում… սա նշանակում ա որ մենք ռուսներին փող ենք տալի որ մեր փոխարեն սահմանը պահեն… բառացի… տառացի… ու էսօրվա "շքերթին" մասնակցելն էլ նշանակում ա որ ոչ էլ թաքցնում ենք…