Varzor (16.09.2011)
Ժողովուրդ բոլոր գրառումները չեմ կարդում: Միայն կասեմ որ ալիքի երկարությամբ ոչինչ չի որոշվում:
Ընդհանրապես մարդո օրգանիզմի խորքը թափանցել ու վնաս տալ կարող են ռենգենյան ճառագայթները, բայց նույնիկս դրան են փոքր հզորությունների դեպքում անվնաս:
Կոնկրետ Wi-Fi ստանդարտը 2,4 և 5,1 Գհց ալիքներ են ու մաքսիմում 50 միլիվատ հզորությամբ: Նույն 2,4-ի տակ Bluetuth-ն ա աշխատում: Էդ հզորուոյունները միկրոսկոպիկ են որ կարողանան մարդու օրգանիզմին վնաս տան: Նույն հաջողութթյամբ տնային միկրոալիքային վառարանը 2,4 Գհց ա ու հավ ա տաքացնում: Իրա կողմնակի ճառագայթումը հաստատ Wi-Fi-ից էլ շատ ա, իսկ բջջային հեռախոսը 1,8 Գհց -ի տակ միչև 2 Վտ ա ճառագայթում: Բոլոր թվարկված ապարատութրայի մինչև 2 Վտ ճառագայթման դեպքում ուսումնասիրված բոլոր կենդանի օրգանիզմների վրա ոչ մի ազդեցություն չի դիտարկվել: Չկա ոչ մի հիմնավոր գիտական փաստ վնասի մասին:
էսպես չի մնա
Փաստորեն մեր պրոֆեսոր ֆիզիկոսներն էլ են սխալվում?
Քո ասած ծառագայթումների ուսումնասիրությունները չեն կատարվել երկարատև` տարիների ընթացքում: Իսկ այդ երկարատևները կատարվել են, և ոչ մեկ գիտական խմբի կողմից:
Համեմատենք. գիտենք, որ փոքր չափաբաժնով թույնը վնաս չի օրգանիզմին, իսկ մեծ չափաբաժնով` մանացու, բայց նույնիսկ փոքր չափաբաժնի երկարատև ազդեցությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ օրգանիզմի վրա: Նույնն էլ էլ. մագնիսական ալիքների մասով է: Խնդիրը նրանումն է, որ մարդու (և ոչ միայն մարդու) օրգանիզմը բնականից հարմարեցված չէ բարձր ռադոֆոնային և էլ. մագնիսական մեծ ինտենսիվությամբ ճառագայթման պայմաններում երկարատև գտնվելու համար: Քո ասած մեծ հզորությունների վնասները դրանք ուղղակի վնասներն են` ճառագայթում, այվածքներ և այլն: Բայց փոքր հզորությունների ազդեցությունը հենց իրենց ալիքների առաջացրած տատանումներն են: Մարդու օրգանիզմում յուրաքանչյուր օղակ ունի իր տատանման հաճախականությունը, ինչպես նաև իր մետաղական տարրերը և էլեկտրական ազդանշանները: Ու մարդու օրգանիզմում էլ հզորություները բարձր չենԲայց ֆիոֆիզիկայի տեսանկյունից երբեք էլ չի հերքվել բարձր հաճախականությունների, թեկուզ թույլ հզորության, լ. մագնիսական ալիքների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
Ուղղակի այս պարագայում խնդիրը նման է ծխախոտին` բոլորը խոսում են որ վնաս է, բայց պաշտոնապես միջազգայնորեն ընդունելու դեպքում պիտի արգելեն վաճառքը և արտադրությունը, որը միլիարդավոր դոլարների կորուստ է ու դրան չեն գնա
http://www.drugs.am/am/news/3/1432/
http://www.sobesednik.am/old_archive...8&Itemid=13401
http://amsagir.am/?p=2024
http://www.aravot.am/am/articles/economy/7910/view
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ