Չէ, բնավ
Թեպետ չեմ ուզում մանրամասնորեն վերլուծել սույն դեպքը, բայց դեպքերը կարող էին և նույն կերպ զարգանալ, եթե գլխ բժիշկը Սերժին խնամի չլիներ։ Քիչ կա՞ն, որ Սերժի խնամին չեն, բայց իրենց էլ բեթար են պահում։ Գլխ բժիշկ կամ առհարակ «գլխ» լինելը ոմանց համար ինքնահաստատվելու ձև է։ Բանակի սպաներից շատերը ոչ մի թիկունք էլ չունեն իշխանություններում, բայց դա նրանց չի խանգարում զինվոր ծեծել, որովհետև պատժող չկա։ Յուրաքանչյուրը իր դիրքը յուրովի է չարաշահում։ Մեզ մոտ անվճար ավտոկայանատեղիներում վարորդներից ապօրինի գումար պահանջողներն էլ են երբեմն իրենց լկտի պահում, չնայած քռչոտ հալներին։ Դպրոցում ուսուցչին ստորացնող աշակերտը պարտադիր չի, որ Սերժին բարեկամ լինի, և աշակերտին ստորացնող ուսուցիչը՝ ևս։ Դա մենք ենք։ Սերժին բարեկամ լինելը «խորհրդավոր» ու «հատուկ» սարքողներն էլ ենք մենք։ Սերժին խնամի լինելը վատ վերաբերմունքի պատճառ չի կարող լինել։ Բայց անկիրթ ու բթամիտ լինելը՝ կարող է։Մի հատ ասա տեսնեմ թե կոնկրետ իմ նշած դեպքում թույլ տալ չտալը ինչ կապ ունի? ոմն բուժ հիմնարկի գլխ բժիշկը Սերժի խնամին ա, մի օր ինքը էդ հիմնարկի վիրաբույժներից մեկին մասայական անկապ տեղը վիրավորում է, ստորացնում,(խալաթի կոճակները կոճկած չէին եղել, այսինքն աբսուրդ մի բան) Էդ տղան ինչ կարար աներ նման դեպքում , մի երկու բառով պատասխանել էր, գործից հանեցին, ու կանգնեց հանապազորյա հացի խնդրի առաջ:Նորմալ երկրում վերադասը մասսայի մոտ իրեն էդպես չէր պահի, եթե մարդը ասենք կարգապահական սխալ է թույլ տալիս վարչական տույժի են ենթարկում, իսկ եթե վերադասը բախտը փորձի անկապ տեղը ստորադասին կպնի , մարդ կարա դատի տա ու դեռ դատն էլ շահի, մի բան որ մեր երկրում չի լինի:հա ասեմ , որ էդ գլխավորը շարունակում է բարեհաջող ձևով իր ստորադասներին ստորացնելու պետական գործընթացը, իսկ ամենահետաքրքիրն այն է , որ էդ իմ ասած վիրաբույժը դուրս եկավ նաև մյուս բուժ հիմնարկից, մի խորը թքով թքեց էս ամեն ինչի վրա ու գնաց ամերիկա:Գնալուց առաջ էլ ասաց, գնում եմ , որ մի հատ անբարոյականի տղա էլ վաղը իմ երեխուն չստորացնի:այնպես որ մյուսները էդ գլխավորին թույլ չեն տվել , որ իրեն այդպես պահի, ուղղակի ինքն իրեն օրենքի գլխին նստած ա զգում, որովհետև իրեն թույլ տվողնա թույլ տվել:
Եթե հավատ չկա մարդկության հանդեպ, ապա ինչ «արդարացում» ասես կարելի է գտնել, բացի մարդկությունից կամ արժանապատվությունից։ Հետաքրքիր է, օրինակ ի՞նչն է ստիպում այսօր վարորդներից շատերին զիջել հետիոտնին, մի՞թե բարձր տուգանքները։ Մեզ մոտ շատ հազվադեպ են հետիոտնին չզիջելու համար տուգանում, բայց շատ վարորդներ զիջում են, նույնիսկ արդեն սև գույնի ջիպերն էլ են երբեմն կամ հաճախ զիջում։ Շատերը սկսել են վերաբերմունքի քաղցրությունը զգալ։ Խոսքը գազելների ու նիվաների վարորդներին չի վերաբերում, դրանք անհույս են։Էդ քո բարեկամին փառք ու պատիվ , եթե ինքը իսկապես լծակներ ուներ ու չի օգտագործել , բայց կարելի է ենթադրել նաև , որ ուղղակի էդքան բան չէր կարա աներ: էսօր դա կենտրոնացված է մի քանիսի ձեռքում , որովհետև վերջիվերջո դա բիզնես է , մեծ փողեր են պտտվում , ու ամեն մեկին էլ թույլ չեն տալիս , որ էդ տորթից օգտվեն:Ես էլ ծանոթներ ունեմ , որ իրենց բարեկամներին լավ էլ օգնում են , դուխ են տալիս , ու հենց դրանից էլ այսօր բանակը էդ օրին ա :
Փոփոխություններ բերողը էլի մենք ենք, փոփոխությունները իրենք իրենց չեն լինում։ Միայն սովորական վերաբերմունքից կարող են հրաշքներ ծնվել։ Փորձեք օրինակ մտնել սուպերմարկետներից հալածված ու արդեն առևտրի պակաս զգացող խանութներից մեկը ու գնումներ կատարեք։ Վաճառողը սովորաբար թթված է ու անտրամադիր։ Իսկ դուք ուշադրություն մի դարձրեք, որ նա թթված է, ժպտացեք նրան, քաղաքավարի շնորհակալություն հայտնեք ու նորից ժպտացեք ու հեռացեք։ Համոզված եղեք, որ այդ մի չնչին թվացող ժեստով նրան հաջողված օր եք պարգևում։ Հաջորդ այցելուի նկատմաբ նա ավելի ուշադիր է, դրանից այցելուն է լավ զգում ու ձեր այդ մի ժպիտն ու վերաբերմունքը շղթայական էֆեկտ են ստեղծում, ու զարկ են տալիս առևտրի լավ ընթանալուն։ Չե՞ք հավատում, իսկ դուք փորձե՞լ եք։հիմանականում նորմալ ապրելու ցանկությունից է կարծում եմ , որ մարդիկ գնում են , մեկ էլ երևի էն դեպքերում , երբ մարդը համոզված է , որ ինքը կարա լավ կարիերա անի իսկ էս երկրում ճահիճն ընկած խեղդվում է , ու էլ ամբողջ կյանքում փոփոխություններ չեն լինելու:
Ստից չի, ես որ գրին քարտ եմ ամեն տարի լրացնում, սաղ իմ հարևանների պատճառով է։էդ հարևան -մարևան ստից պատմությունը թարկիր խնդրում եմ, դա երկրից, հայրենիքից հիասթափվելու պատճառ նորմալ մարդու մոտ երբեէք չի կարող առաջացնել:Շատ -շատ սկսի հարևան լաչառ Վարդուշի հետ չշփվելու անձնական վրիժառու գործընթացը:Դրա պատճառով մարդ երբեք իր տունը տեղը , շրջապատը չի թողնի , գնա ուրիշ երկրում ամեն ինչ նորից զրոյից սկսի:Մի օր վերելակը մաքուր չի ստացվում պահել։ Ոնց եմ ես դրանցից զզվուուում...
Էջանիշներ