Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար.

Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ասեմ, որ եթե լար առնես, ոչ թե միանգամից լրիվ կհանես ու միանգամից նորերը կդնես, այլ` հատ-հատ: Լարեը կիթառի գրիֆին միշտ լարման մեջ են պահում ու ցանկալի չի էդ լարումը թուլացնել:

Ինչ վերաբերում ա լար առնելուն. առնելուց պիտի արտադրող ֆիրմային նայես, որտեւ չես կարա մտնես լարի մեջ իմանաս` լավն ա, թե չէ: Ես էլ էդ ֆիրմաներից մի եսիմինչ ձեւի գլուխ չեմ հանում, բայց եթե Հայաստանում լինեիր, խորհուրդ կտայի D'Addario-ի լարեր, ստեղ ինձ հանդիպածների մեջ ամենալավը դրանք են: Էդտեղ էլ կարաս հարցնես, ինձ թվում ա կլինի: Կամ էլ խանութում հարցրու, թե որն ա լավը, ինձ թվում ա կարան ճիշտ խորհուրդ տան: Երեւի նեյլոնից լարեր պիտի առնես, չէ՞: Լարերի որակների տարբերությունը հիմնականում մաքուր հնչողության մեջ ա, մեկ էլ իրա փափկության ու դիմացկունության:
այ հենց էտ պահն էլ էի ուզում հարցնել. ինձ մոտ առաջին երեքը նեյլոնից են, հաջորդ երեքը մետաղ: Ո՞րն է դրանց տարբերությունը, հնչողության համար ո՞րն է լավ. երգերի տեսակի հետ կապվա՞ծ է:

Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ, ո՞ր լարն ա պոկվել: Ասում են` ամենաշատը 4-րդ լարն ա պոկվում, բայց իմ մոտ, երբեք 4-րդը չի պոկվել, միշտ 5-րդն ա պոկվում:
հա, հենց չորրորդ է պոկվել, վերևից երրորդը շատ ձգեցի երևի.