Այս օրը, 1945 թվականին ծնվել է Գեղամ Դանիելյանը:
Այս օրը, 1945 թվականին ծնվել է Գեղամ Դանիելյանը:
Ինքս ինձ հակասելով՝
Այսօր նոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկի՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Եվգենևիչ Կարպովի վաթսունամյակն է:
Եվ ով կարող է ավելի լավ շնորհավորել նրան քան իր մշտական հակառակորդն ու չեմպիոնական գահին Կարպովի հաջորդը.
«Անատոլի Եվգենևի՛չ, շնորհավորում եմ ձեզ վաթսունամյակի առիթով: Ցանկանում եմ, որ երբեք չկորցնեք ձեր անկոտրում սպորտային ոգին, ինչի շնորհիվ դուք սահմանեցիք շախմատային պատմության մեջ մրցաշարերում ու անհատական հանդիպումներում տարած հաղթանակների բացարձակ ռեկորդը: Մեծագույն դիմակայությունն է շաղկապում մեր անունները այս էլ ահա 30 տարի է: Այժմյան շախմատային դպրոցի հիմքերը գցվել են հեռավոր 80-ականներին Կասպարով-Կարպով դարակազմիկ դիմակայությունում: Իսկ բոլորովին վերջերս մենք միավորեցինք մեր ջանքերը մեր սիրելի խաղը հասարակական ուշադրության թատերաբեմ բերելու համար (խոսքը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Կասպարով-Կարպով տանդեմի առաջադրման մասին է): Թող շախմատը միշտ մնա ձեր կյանքի ուղեցուցային աստղը: Առողջություն ու հաջողություններ:
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն,
Ձեր կրտսեր բարեկամ
Գարրի Կասպարով
Միանում եմ չեմպիոնին ուղղված չեմպիոնական մաղթանքներին ու ներկայացնում Կարպովի լավագույն պարտիաների հնգյակը.
1. Կարպով - Կորչնոյ, Աշխարհի չեմպիոնի գահի համար մրցախաղ, պարտիա 14, 11/09/1981թ., Մերանո
2. Կարպով - Մայլզ, 08/31/1982թ.,Լոնդոն
3. Կարպով - Կասպարով, Աշխարհի չեմպիոնի գահի համար մրցախաղ, պարտիա 3, 09/17/1984թ., Մոսկվա
4. Կարպով - Սոկոլով, Հավակնորդների մրցաշարի եզրափակիչ, պարտիա 10, 1987թ., Լինարես
5. Կարպով - Յուսուպով, ՍՍՀՄ 55-րդ առաջնություն, 1988թ., Մոսկվա
Виват, король!![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 23.05.2011, 20:37:
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն, սովետական շախմատի պատրիարք Միխայիլ Մոյիսեևիչ Բոտվիննիկի 100 ամյակը:
Սովետական դպրոցի հիմնադրի, կամային մարտիկի ու սկզբունքային մարդու դերն անգնահատելի է արքայական խաղի մասսայականացման գործում: Նրա շախմատային դպրոցն աշխարհին տվել է 3 չեմպիոն՝ Կարպով, Կասպարով, Կրամնիկ: Ու թերևս ամենակարևորը՝ նրա մինչմրցաշարային սկզբնախաղային պատրասստության մեթոդը հիմաքարային դարձավ ժամանակակից շախմատի զարգացման համար: Արդարացիորեն ՖԻԴԵ-ն այս տարին հայտարարել է Պատրիարքի տարի, ու միջոցառումների կուլմինացիան կլինի սեպտեմբերին կայանալիք նրա անվան հուշամրցաշարը՝ աշխարհի երեք ուժեղագույն շախմատիստների (Անանդ, Կարլսեն, Արոնյան) մասնակցությամբ:
Սա էլ նրա հինգ ամենահայտնի պարտիաները (ԻՄԿ)՝
1. Բոտվիննիկ - Կապաբլանկա 1-0, «ԱՎՐՈ» մրցաշար, Նիդերլանդներ, 1938թ. (երևի թե ամենաշատ տպագրված պարտիան)
2. Բոտվիննիկ - Պորտիշ 1-0, Մոնտե-Կարլո, 1968թ.
3.Բոտվիննիկ - Ալեխին 1-0, «ԱՎՐՈ» մրցաշար, Նիդերլանդներ, 1938թ.
4. Բոտվիննիկ - Բրոնշտեյն 1-0, շախմատային գահի համար մրցամարտ, Մոսկվա, 1951թ.
5. Բոտվիննիկ - Ֆիշեր 1/2-1/2, համաշխարհային շախմատային օլիմպիադա, Վարնա, 1962թ.
1940-50-ականների ուժեղագույն շախմատիստները՝ Կերես, Սմիսլով, Էյվե, Ռեշևսկի, Բոտվիննիկ
Виват, король!![]()
17.08.1980-ին ծնվել է Lene Marlin-ը (նորվեգացի երգչուհի):
17.08.1960-ին ծնվել է Sean Penn-ը (ամերիկացի դերասան և ռեժիսոր):
Բարև Ձեզ
Arpine (17.08.2011)
1910 թվականի օգոստոսի 18 է ծնվել նկարիչ Հարություն Կալենցը՝
Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում։ Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։ Եղել է 1932-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանաի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Լավագույն գործերից են` «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ. Պլիսեցկայայի, Ա. Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
kitty (18.08.2011)
Մոդերատորական: «Այս օրը» և «Պատմության մեջ այս օրը» թեմաները միացվել են իրար:
Moonwalker (18.08.2011)
1908թ այս օրը՝ օգոստոսի 31-ին ծնվել է Վիլիամ Սարոյանը
![]()
"Non est ad astra mollis e terris via."
Այսօր ծնվել է Ռոբերտ Քոչարյանը![]()
Բարև Ձեզ
Այսօր Գուգլի ծնունդնա
http://c-infosoft.com/blog/?p=565
"Non est ad astra mollis e terris via."
Lusinamara (26.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ