Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ) որ այդպես լիներ՝ էդ ինձ ու քեզ դուր կգար, բայց մասսայականություն չէր վայելի, պարապ մասսան չէր նայի, գովազդատուները այլ հաղորդումներ կընտրեին իրանց գովազդների համար ու տենց... կամ ասենք նայի՝ Տիգրան Մեծի մասին կինո նկարելու համար պատկերացնո՞ւմ ես ինչքան գումար ու ժամանակ է պետք... ասենք 90 րոպեանոց ֆիլմի համար... որ էդ 2100 տարի առաջվա տեսարանները սարքվեն... այ էդ գնին ու էդ ժամանակը ծախսելով 50 սերիա անորակ սերիալ կնկարահանվի հաստատ...
Այսինքն դու կողմ ես որ 50 հատ անորակ, անիմաստ, անմակարդակ սերիալ նկարահանվի ու ցուցադրվի հեռուստատեսությամբ? Որ մի 50 հոգի աշխատանք ունենան, բայց հազարներով երեխաներ ամբողջ օրը լսեն սերիալների հերոսների "խելոք" մտքերը փողոցային ժարգոնով?