Չամիչ-ի խոսքերից
Փաստորեն 14 տարեկան աղջիկը սիրահարվել է 25 տարեկան պարուսուց աղջկա՞ն: Ինչեւէ,կարեւոր չէ, ցանկացած դեպքում կարեւորը գրագետ մոտեցումն է, աղջիկը ուշադրության կարիք ունի, շատ հնարավոր է,որ ամեն ինչ շատ արագ հարթվի, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ տեղի կունենա, եթե պարուսուցը աղջկան ուշադրություն հատկացնի, ժամանակ տրամադրի աղջկան եւ նրան հնարավորություն տա արտահայտել այն ինչ կա իր ներսում, հնարավորություն ստանալով արտահայտվել եւ դուրս բերել ներսի եղածը, նա այլեւս այդ չափ չի սեւեւռվի, այդ զգացողությունը չի դառնա սեւեռուն: Պարուսուցը պիտի անկեղծ ուշադրություն հատկացնի աղջկան, ցույց տա, հասկացնել տա, որ աղջկան ընդունում է, չի մարժում այն ինչ կատարվում է նրա ներսում, եւ փորձի, աննկատ կերպով, բնական կերպով հարաբերությունները տեղափոխել ընկերական հարթություն:
Իսկ ծնողներին հայտնելու գաղափարը հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կունենա, եթե աղջիկը սուիցիդալ հակումներ ունի,ամենայն հավանականությամբ, ընտանեկան մթնոլորտը, ծնողների հարաբերությունները, ծնող երեխա հարաբերությունները առողջ չեն, չի բացառվում, որ ծնողները ագրեսիվ են,կարող են երեխային պատժել, բռնության ենթարկել, զրկել պարի գնալու հնարավորություններից, բոլորս էլ լավ գիտենք, որ շատ ու շատ հայ ընտանիքներում երեխաները քավության նոխազ են, ծնողները բոլոր իրենց անհաջողությունները բարդում են երեխաների գլխին, իրենց անգրագետ մոտեցմամբ երեխաներին հոգեբանական տրավմաների են ենթարկում:
Էջանիշներ