User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Սկսնակ անդամ Նունուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2011
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի հոգեբաններ մի կոնֆիդենցիալ հարց ունեմ.
    Ոնց անեմ որ նախկին ընգերուհուս մոռանամ, 6 տարիա անցել ամուսնացել եմ 2 երեխա ունեմ, ահավոր շատ եմ սիրում կնոջս բայց նախկին ընկերուհուս չեմ կարողանում մոռանամ. Տենց դեղ կա խմեմ մոռանամ?
    Իսկ ի՞նչ է դա քեզ խանգարում, մարդկանց բնորոշ է անցյալը հիշել, եթե իհարկե այցհեյմերի հիվանդությամբ չեն տառապում: Ընենց որ ուրախացի որ հիշողությունտ չես կորցրել ու ընդունակ ես հիշելու Հիշողությունների ծավալն այն է ինչ մարդը կուտակում է տարիների ընթացքում: Հախվերդյանը մի հատ երգ ունի.....
    ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
    Ես սիրած մի աղջիկ ունեի,
    Կիթառի լարերից սիրելի,
    Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
    Ու դրեց վերջակետ։

    Անհասցե մի նամակ գրեցի
    Ու նամակս քամուն հանձնեցի,
    Որ կորչի պատմությունն այս անհետ,
    Ու երբեք չգա հետ։

    Բայց քամին անառակ,
    Իմ կամքին հակառակ
    Պատմությունն այս բերեց
    Ու դեմքիս շպրտեց։

    Ես ագնիվ մի ընկեր ունեի,
    Որ դարձավ գրպանին իր գերի,
    Նա իր շուրջը գծեց շրջանակ
    Ու ապրեց երջանիկ, բայց մենակ։

    Ու քամուն ես նորից խնդրեցի
    Պատմությունն այս տանի-֊կորցնի,
    Որ տանի–կորցնի նա իր հետ
    Այս դիպվածն անհեթեթ։

    Բայց քամին անառակ
    Իմ կամքին հակառակ
    Իմ անցյալը նորից
    Ինձ սարքեց ուղեկից։

    Ես անցյալս ջնջել փորձեցի,
    Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
    Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
    Անցյափս դժգույն դեմքը տեսա։

    Ու քամուն ես նորից խնդրեցի՝
    Իմ անցյալը տանի–կորցնի,
    Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
    Շատ երկար ժամանակ։

    Բայց քամին անառակ,
    Իմ կամքին հակառակ.
    Իմ անցյալը նորից
    Ինձ սարքեց ուղեկից։

    Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
    Երբ այսինքն կարգին բթացա,
    Երբ իմաստը կյանքի հասկացա,
    Իմ անցյալը իրոք մոռացա։

    Խնդրեցի ես քամուն անառակ՝
    Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
    Ու սափ ականջիս անցյալի
    Մի ծանոթ եղանակ։

    Բայց քամին հայհոյեց
    Ու լկտի ծիծաղեց,
    Անցյալիս փոխարեն
    Ուրիշ բան... ցույց տվեց։

    Հասկացա վերջապես մի պարզ բան,
    Որ անցյալս մտավ գերեզման,
    Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
    Անիմաստ, անիմաստ խոհական։

    Իսկ հետո բոլորի նման ես
    Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
    Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
    Ու կերտել մեր կյանքի ապագան։

    Ես դարձա ամուսին,
    Նա դարձավ տանտիկին,
    Այսքանով երջանիկ
    Ապրեցինք միասին։

    Հասկացա վերջապես մի պարզ բան,
    Որ մտա իսկապես գերեզման,
    Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
    Մեղեդին, մեղեդին իմ մահվան։
    Վերջին խմբագրող՝ Նունուշ: 31.07.2011, 23:53:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.08.2011), Lionne_en_Chasse (01.08.2011), VisTolog (31.07.2011), Ձայնալար (31.07.2011), Մինա (01.08.2011), ՆանՍ (03.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •