Իմ կարծիքն էլ ասեմ, եթե թույլ տաս:
Իսկ կարծում ես Արարչին դա անհրաժեշտ չէ՞:
«Բայց ժամանակ կ'գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ'երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այդպէս է ուզում իր երկրպագողներին:» Հովհաննես Դ, 23-24
Իսկ «ինչու»-ի մասով ասեմ, որ Նրա արարածը լինելու գիտակցումը տեղ չի թողնում երկմտանքի համար.
«Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց, որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածապաշտութիւնը շահավաճառությիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր: Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածապաշտութիւնը բաւականութեան հետ միասին: Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչէլ չենք կարող դուրս տանիլ»: Ա Տիմոթեոս Զ 5-7:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.07.2011, 16:17:
Աստծուն և մարդուն իրարից բաժանող անդունդը շատ մեծ է: Շատ ավելի մեծ, քան մարդուն և մրջյունին բաժանող անդունդը: Ես նույնպես չեմ կարող հասկանալ, թե ինչու է Աստված ցանկանում, որ իրեն երկրպագեն և այդքան շատ ձգտում է փառքի: Այս հատկությունները կարծես ավելի մարդկային բնույթի են, քան աստվածային: Մինչդեռ մարդը թքած ունի մրջյունը կերկրպագի իրեն, թե ոչ: Առանց այլևայլության կընդունեի, եթե Աստված շատ ցանկանար, որ իրեն մարդիկ սիրենին, քանզի ինքն էլ մարդկանց է սիրում:
Tig (01.08.2011)
Ամեն մարդ սեփական կարծիքն ունի, իհարկե, բայց ո՞վ ասաց, որ աստված չի ցանկանում, որ իրեն սիրեն: Մեկին մեկ քո ասածի նման, Մալխա՛ս՝
«Մենք սիրենք Նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ» Ա Հովհաննես Դ, 19
«Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցիք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ...» Ա Հովհաննես Դ, 10
Ու կամ միթե ասված չէ, որ մեծագույն պատվիրանը Նրան սիրելն է՝
«Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը. Յիսուսն էլ ասաց նորան. Սիրիր քո Տէր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը: Սա է առաջին և մեծ պատուիրանքը:» Մատթեոս ԻԲ, 36-39
Իսկ ո՞րն է Աստծուն սիրելը՝ ապրել Հոգու պտուղներով՝
«Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» Գաղատացիս Ե, 22-23
Բայց այս ամենը չի խանգարում Տիրոջը երկրպագելուն ու փառավորելուն՝
«Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ'փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ'եղան. այլ իրենց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան: Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան:» Հռովմայացիս Ա, 21-22
eduard30 (01.08.2011), Sambitbaba (01.08.2011), հովարս (01.08.2011)
Շատ տրամաբանական և արդարացի են մտքերդ, Մալխաս ջան:
Իսկ հարցիդ պատասխանը, կարծում եմ, կարող է հնչել մոտավորապես այսպես. շատ պարզ երևում է, որ Աստծոն երկրպագելը մարդիկ են հնարել, այլ ոչ Աստված: Քանզի մենք, չգիտես ինչու, որոշել ենք, որ Աստված իր պրոբլեմները լուծում է այնպես, ինչպես մենք լուծում ենք մերը…
Malxas (01.08.2011)
Միայն և միայն մենք ենք կատարել անկատարելին. բաժանել ենք մեզ մեր Աստծոց… Բայց այդ բաժանումը մեր գլխի մեջ է միայն, իսկ իրականում՝ անհնար է բաժանել քեզ Աստծոց: Քանզի Աստված՝ Ամեն Ինչ է: Ամբողջականություն է և մենք բոլորս այդ ամբողջականության մասնիկներն ենք: Հիշեք. "Ես եմ Ալֆան և Օմեգան"…
Հենց այդ էլ Նա ցանկանում է, Մալխաս ջան: Բայց ավելի շատ Նա ցանկանում է, որպեսզի մենք մեկմեկու սիրենք: Մնացածը՝ երկրպագել և այլն, - դա մենք ենք հորինել:Առանց այլևայլության կընդունեի, եթե Աստված շատ ցանկանար, որ իրեն մարդիկ սիրենին, քանզի ինքն էլ մարդկանց է սիրում:
Malxas (01.08.2011)
Սիրել, պաշտել, հնազանդվել, խոնարհվել, ծառայել և իր կամքը կատարել, որոնց մեջ դեռ թերանում եմ:Ինձ պետք է հասկանալ, թե դու ինչ ես հասկանում երկրպագել ասելով:
Եթե դու հայր ես կհասկանաս, թե ինչու
Վերջին խմբագրող՝ հովարս: 30.07.2011, 17:03:
eduard30 (30.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ