User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա մի հիփոթեզ, ըստ որի մարդը մինչ Homo Sapiens-ի առաջացումը զարգացել է էվոլուցիայի օրենքներով, սակայն բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների, պեղումների, տարբեր ժամանակաշրջանների կմախքների ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ մարդու զարգացման շղթայում կա մի օղակ, որի զարգացումը նախորդի համեմատ կատարվել է օրինաչափությունից դուրս, կտրուկ, թռիչքային: Պարզ ասած կապկանման, ուղիղ քայլող մարդուց անմիջապես հետո հայտնվում է բանական մարդը, ու ենթադրում են, որ դա կատարվել է ինչ-որ արտերկրյա բանականության շնորհիվ (որին հետագայում մարդիկ կհամարեն Աստված), ասենք գենետիկ կոդի փոփոխման, կամ առայժմ անհայտ ինչ-որ եղանակով:

    Ըստ արիացիների "աստվածաշնչի"` Է ԱՐԱՐ-ի, երկրի մարդը վայրի էր, այնպես ինչպես բնությունը, ու նա չի զարգացել աստիճանաբար, այլ միանգամից, երբ Լուսնթագի կողմից նրան տրվել է Կենաց Ծառը: Այսինքն մինչև Կենաց Ծառը (որը բանականության, իմացության, հոգևոր արժեքների խորհրդանիշն է) երկրում կային մարդիկ, որոնք սակայն վայրենի էին ու չունեին մարդկային հատկանիշներ, սակայն ինչ-որ պահի Լուսնթագից (երկնքից) նրան է տրվում Կենաց Ծառը` բանականությունը, ու առաջանում է առաջին Մարդը:

    Մարդու արարման ամենախելացի վարկածն եմ համարում սա: Այսօր ևս մեկ ապացույց ստացա այս վարկածի արդարացիության օգտին: Շնորհակալ եմ, իրոք զարմանալի է, որ մինչև հիմա չէի նկատել:
    Մի տեղ արդեն գրել էի այս մասին: Փորձեցի գտնել՝ չկարողացա: Ստիպված, նորից եմ գրում: Տեղեկություններն “Ուրանտիա” գրքից են:

    Լյուցիֆերի ապստամբությունից հետո Ուրանտիայի (Երկիր մոլորակի տիեզերական անունն է) վրա բնակեցված մարդկությունն սկսեց հոգևոր և մտավոր դեգրադացիա ապրել: Վիճակը վերականգնելու համար որոշվեց Ուրանտիա բերել Աստծո մահկանացու Զավակների, այսինքն, Ադամին ու Եվային (կներեք, ես լավ չեմ հիշում հիմա, թվերի, քանակի մեջ կարող է մի բան խառնեմ, բայց իմաստը՝ սա է): Սրանք պետք է ունենային հազար զավակ, իսկ վերջիններս էլ, - թե՞ սրանց զավակները, լավ չեմ հիշում, - պետք է խառնվեին Ուրանտիայի մարդկությանն ու այս կերպ վերականգնեին վիճակը:

    Քանի որ այսքանը գրեցի, “մեղքի” մասին էլ ասեմ:

    Մեկը, չխորանանք, թե ով, Եվային խաբում է, թե ինչու՞ այդքան երկար սպասել: Համոզում է, որ կարելի է միանգամից երեխա ունենալ ուրանտիացուց, այդ կերպով ավելի արագացնել օգնությունը Ուրանտիային: Եվան համոզվում է և այդպես ծնվում է Կայենը:

    Դա էր Եվայի մեղքը, ինչի համար էլ հենց նա պետք է վտարվեր: Բայց դրված էր, որ Ադամն ու Եվան չեն կարող առանձին լինել: Այդ պատճառով Ադամը, որպեսզի վտարվի Եվայի հետ միասին, ստիպված, գործում է նույն մեղքը, այսինքն, կենակցում է ուրանտիացու հետ, ինչի արդյունքն է դառնում Աբելը: Եվ այլն, մնացածը ինքներդ էլ գիտեք…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (30.07.2011), Արէա (30.07.2011)

  3. #2
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեղ արդեն գրել էի այս մասին: Փորձեցի գտնել՝ չկարողացա: Ստիպված, նորից եմ գրում: Տեղեկություններն “Ուրանտիա” գրքից են:

    Լյուցիֆերի ապստամբությունից հետո Ուրանտիայի (Երկիր մոլորակի տիեզերական անունն է) վրա բնակեցված մարդկությունն սկսեց հոգևոր և մտավոր դեգրադացիա ապրել: Վիճակը վերականգնելու համար որոշվեց Ուրանտիա բերել Աստծո մահկանացու Զավակների, այսինքն, Ադամին ու Եվային (կներեք, ես լավ չեմ հիշում հիմա, թվերի, քանակի մեջ կարող է մի բան խառնեմ, բայց իմաստը՝ սա է): Սրանք պետք է ունենային հազար զավակ, իսկ վերջիններս էլ, - թե՞ սրանց զավակները, լավ չեմ հիշում, - պետք է խառնվեին Ուրանտիայի մարդկությանն ու այս կերպ վերականգնեին վիճակը:

    Քանի որ այսքանը գրեցի, “մեղքի” մասին էլ ասեմ:

    Մեկը, չխորանանք, թե ով, Եվային խաբում է, թե ինչու՞ այդքան երկար սպասել: Համոզում է, որ կարելի է միանգամից երեխա ունենալ ուրանտիացուց, այդ կերպով ավելի արագացնել օգնությունը Ուրանտիային: Եվան համոզվում է և այդպես ծնվում է Կայենը:

    Դա էր Եվայի մեղքը, ինչի համար էլ հենց նա պետք է վտարվեր: Բայց դրված էր, որ Ադամն ու Եվան չեն կարող առանձին լինել: Այդ պատճառով Ադամը, որպեսզի վտարվի Եվայի հետ միասին, ստիպված, գործում է նույն մեղքը, այսինքն, կենակցում է ուրանտիացու հետ, ինչի արդյունքն է դառնում Աբելը: Եվ այլն, մնացածը ինքներդ էլ գիտեք…

    Էս ինչ դեմք բաներ է գրված

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •