User Tag List

Էջ 95 99-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,411 համարից մինչև 1,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

  1. #1411
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սակագնային պլան «Խոսում է քաղաքը»


    «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ:

    Ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց այն տրամադրում է.
    ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ
    ամսական 150 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
    ամսական 150 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
    Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

    Քարտի տրամադրման պայմաններ

    Միացման վճար – 500 դրամ
    Երաշխիքային կանխավճար (հաշվանցում 4-րդ ամսին) – 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից:
    Երաշխիքային կանխավճար ռոումինգի դեպքում - 15000 դրամ` 50000 դրամ և ավելի ընթացիկ հաշվի սահմանաչափ ունեցող բաժանորդների համար և 35000 դրամ` 50000 դրամից ցածր սահմանաչափի դեպքում:


    Աղբյուր՝ VivaCellMTS.am

  2. #1412
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիվասելը բոնուս է տրամադրում հեռախոսներ գնելիս,կես գին իջացնում,ինչ որ մեկը կարող է ասել դե ինչ պայմաններում է տրամադրվում բոնուսը,դուրս է գալիս կես գնով են վաճառում?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  3. #1413
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիվսելը վաբշե մոռացելա որ ինքը առաջնահերթ բջջային օպերատորա

  4. #1414
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիվասելը բոնուս է տրամադրում հեռախոսներ գնելիս,կես գին իջացնում,ինչ որ մեկը կարող է ասել դե ինչ պայմաններում է տրամադրվում բոնուսը,դուրս է գալիս կես գնով են վաճառում?
    Smart Bonus-ի հե՞տ ես: Եթե հա, սմարթֆոն գնելիս, գնի կեսի չափով նաև բոնուս ես ստանում, որը գործում է 6 ամիս ու կարող ես օգտագործել մենակ Վիվասելի ցանցի մեջ զանգերի ու ինտերնետի համար: Բայց հեռախոսի գինը դրանից չի փոխվում, կես գնով չեն վաճառում:
    I may be paranoid but no android!

  5. #1415
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրախ ենք տեղեկացնել, որ HTC Desire Z, HTC Desire, HTC Legend, HTC Gratia և HTC Wildfire սմարթֆոնները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել առավել մատչելի գներով:

    http://vivacell.am/index.php?lng=1&m...s&newsID=18773


  6. #1416
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Smart Bonus-ի հե՞տ ես: Եթե հա, սմարթֆոն գնելիս, գնի կեսի չափով նաև բոնուս ես ստանում, որը գործում է 6 ամիս ու կարող ես օգտագործել մենակ Վիվասելի ցանցի մեջ զանգերի ու ինտերնետի համար: Բայց հեռախոսի գինը դրանից չի փոխվում, կես գնով չեն վաճառում:
    Ես կարող եմ նոր քարտ վերցնել,էդ գումարը խոխանցեմ դրա վրա,ու օգտվեմ մտս կոնեկտից օրեցօր կամ անսահմանափակ?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  7. #1417
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարող եմ նոր քարտ վերցնել,էդ գումարը խոխանցեմ դրա վրա,ու օգտվեմ մտս կոնեկտից օրեցօր կամ անսահմանափակ?
    Չէ, հեռախոսը գնելուց քո համարի վրա նստացնում են էդ բոնուսը ու մենակ էդ համարով կարող ես օգտվել բոնուսից: Բոնուսը այլ համարի վրա փոխանցել հնարավոր չէ ու չգիտեմ կարելի ա դրանով MTS Connect-ից օգտվել, թե չէ: Հա, ու եթե պատրաստվում ես սմարտ բոնուսով հեռախոս առնել, անձնագիրդ հետդ տար, որ շատ չվազեցնեն
    I may be paranoid but no android!

  8. #1418
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հեռախոսը գնելուց քո համարի վրա նստացնում են էդ բոնուսը ու մենակ էդ համարով կարող ես օգտվել բոնուսից: Բոնուսը այլ համարի վրա փոխանցել հնարավոր չէ ու չգիտեմ կարելի ա դրանով MTS Connect-ից օգտվել, թե չէ: Հա, ու եթե պատրաստվում ես սմարտ բոնուսով հեռախոս առնել, անձնագիրդ հետդ տար, որ շատ չվազեցնեն
    Շնորհակալություն
    Toki wa kane nari.
    Время - деньги

  9. #1419
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ ենք տեղեկացնել, որ HTC Desire Z, HTC Desire, HTC Legend, HTC Gratia և HTC Wildfire սմարթֆոնները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել առավել մատչելի գներով:

    http://vivacell.am/index.php?lng=1&m...s&newsID=18773
    Խաբար ե՞ս վիսթ, իրանց մոտ առանձին htc ի նաուշնիկսներ վաճառվում ե՞ն...
    Քանի ամիսա նաուշնիկ եմ ման գալի չեմ գտնւմ ոչ մի տեղ

  10. #1420
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 մլն դրամ շտապ օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում շտապ բժշկական օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն:

    Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացված գումարները կուղղվեն թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու եւ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր 3G/3.5G ցանցը:

    Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն: GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում` բուժխմբի զբաղվածության եւ տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին եւ դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու:

    Ընթացքում GPS եւ 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը:

    Itel.am

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Blackman (23.07.2011)

  12. #1421
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաց մի թողեք Երևանում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն:
    Ուր էլ լինեք` տանը, թե փողոցում, «Առցանց տեսախցիկներ Երևանում» ծառայության շնորհիվ Երևանի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկներով հետևեք մայրաքաղաքային իրադարձություններին` անմիջապես հեռախոսի էկրանից:

    Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժինը և ընտրել Երևանում Ձեզ հետաքրքրող վայրում տեղադրված տեսախցիկի հղումը:

    Ծառայությունից օգտվելիս` օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ)*:

    * Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած:

    VivaCellMTS.am

  13. #1422
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ՝ Վիվայից բողոքեմ, սիրտս հանգստանա :

    Գիշերվա 2:30 ու 3:30 սմս-ներ են գալիս քրոջս: Առաջինը տեղեկացնում ա, որ հաջորդ օրը ժամկետը կսպառվի: Երկրորդը՝ որ այդ օրը ժամկետը կսպառվի : Էդ կարևոր չի, կարևորն էն ա, որ գիշերը 2-3-ին են հաղորդագրություն ուղարկում:
    Առավոտը զանգել եմ սպասարկման կենտրոն, ասում եմ՝ կարո՞ղ եք նենց կարգավորել, որ գիշերվա կեսին սմս չգա: Ասում ա.
    - Հաարգելի բաաժանորդ , երևի ցերեկը անհասանելի ա եղել հեռախոսը, դրա համար գիշերն ա եկել:
    - Անհասանելի չի եղել, նախորդ օրը միացրած ա եղել ու հասանելի:
    - Հաարգելի բաաժանորդ, էդ ավտոմատ ա ուղարկում, մենք չենք կարա նենց անենք, որ առավոտը 9:10 գա սմս-ը:
    - (եք կարո՞ղ գոնե նենց անել, որ գիշերը 3-ին չգա:
    - Չէ:

    Ասում ա՝ անջատի հեռախոսը գիշերը :

    Մի անգամ Բիլայնից էին ինձ տենց սմս-ներ ուղարկել, բայց առավոտը 8-ին ու շատ: Զանգեցի, ասեցին, որ ծրագրային սխալ ա, կուղղեն: Դրանից հետո էդ ժամին սմս չեմ ստացել /ոչ էլ շատ/ :

    Էդ ա, էլի, ձեր Վիվան :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (03.08.2011), Vaio (03.08.2011), yerevanci (03.08.2011), Ապե Ջան (03.08.2011), չեզոք (05.08.2011)

  15. #1423
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսավարների աբսուրդը էնա (կապ չունի Վիվա կլնի, թե "Պողոս" կլնի), որ էտ մարդիկ, սովորաբար, "սպասարկման ոլորտ" հասկացությունից հեռու են, բայց ցավոք աշխատում են այդ ոլորտում:
    Իմ մոտել ա եղել տարբեր խնդիրներ ու երբ զանգել եմ, կյանքում մի օր չեմ հիշում, որ ասեն՝ կներեք, մենք կզբաղվենք այդ հարցով, կամ կներեք...: Հլը հակառակը՝ քեզ են սխալ հանում...
    Ընդհանրապես, Հայաստանում սպասարկման ոլորտը ''Ճ'' մակարդակի վրայա գտնվում:
    Բարև Ձեզ

  16. #1424
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ Վիվասելից բողոքվելու, երեկ էնքան ջղայնացրին...

    Ուրեմն 3G-իս տարիֆը վերցրել էի 100MB, ինչը իմ համար շատ էր, որոշեցի դարձնել 40MB, որ անիմաստ 1000 դրամ ավել չծախսեմ: Մտա Վիվասելի կայք, էնտեղ սևով սպիտակի վրա գրած էր, որ տարիֆը նվազեցնելու համար պետք է կոդ ուղարկել Վիվասելին ու դա հնարավոր է անել մենակ ամսվա ամենավերջին օրը: Համբերատար մի շաբաթ սպասեցի, մինչև ամսվա վերջին օրը գա, երեկ երեկոյան կոդը ուղարկեցի, պատասխան եկավ, թե էս պահին չենք կարող հարցումը կատարել, խնդրում ենք փորձել ավելի ուշ: Երկու ժամ անընդհատ էդ անտեր կոդը ուղարկեցի, էլի նույն պատասխանն էր գալիս: Կատաղած զանգում եմ Վիվասել, բացատրում եմ պրոբլեմը, մեկ էլ էս օպերատորը.
    - Բա գիտե՞ք, հիմա վերջնահաշվարկն է սկսվել, պետք ա առավոտյան կոդը ուղարկեիք, էլ չի լինի, մյուս ամսվա վերջին օրը նորից փորձեք:
    Ասում եմ.
    - Բայց ձեր սայթում ինչ-որ տեղ գրվա՞ծ էր, որ կոդը պետք ա ամսվա վերջին օրվա առավոտ ուղարկվի՞:
    - Էդ մեր սխալն ա, հետագայում երևի կայքում փոփոխություններ կկատարենք, էդ տեղեկատվությունը կավելացնենք


    Ու իրենց սխալի պատճառով էլի մնացի 100MB-ի վրա
    I may be paranoid but no android!

  17. #1425
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկել եմ Վիվասելից բողոքվելու, երեկ էնքան ջղայնացրին...

    Ուրեմն 3G-իս տարիֆը վերցրել էի 100MB, ինչը իմ համար շատ էր, որոշեցի դարձնել 40MB, որ անիմաստ 1000 դրամ ավել չծախսեմ: Մտա Վիվասելի կայք, էնտեղ սևով սպիտակի վրա գրած էր, որ տարիֆը նվազեցնելու համար պետք է կոդ ուղարկել Վիվասելին ու դա հնարավոր է անել մենակ ամսվա ամենավերջին օրը: Համբերատար մի շաբաթ սպասեցի, մինչև ամսվա վերջին օրը գա, երեկ երեկոյան կոդը ուղարկեցի, պատասխան եկավ, թե էս պահին չենք կարող հարցումը կատարել, խնդրում ենք փորձել ավելի ուշ: Երկու ժամ անընդհատ էդ անտեր կոդը ուղարկեցի, էլի նույն պատասխանն էր գալիս: Կատաղած զանգում եմ Վիվասել, բացատրում եմ պրոբլեմը, մեկ էլ էս օպերատորը.
    - Բա գիտե՞ք, հիմա վերջնահաշվարկն է սկսվել, պետք ա առավոտյան կոդը ուղարկեիք, էլ չի լինի, մյուս ամսվա վերջին օրը նորից փորձեք:
    Ասում եմ.
    - Բայց ձեր սայթում ինչ-որ տեղ գրվա՞ծ էր, որ կոդը պետք ա ամսվա վերջին օրվա առավոտ ուղարկվի՞:
    - Էդ մեր սխալն ա, հետագայում երևի կայքում փոփոխություններ կկատարենք, էդ տեղեկատվությունը կավելացնենք


    Ու իրենց սխալի պատճառով էլի մնացի 100MB-ի վրա
    Լավ ես պրծել: Իսկ ես նախանցյալ ամիս 500 ՄԲ-ոց փաթեթ էի ակտիվացրել (5900 դրամ), հետո օգոստոսի սկզբին մտածեցի, որ այն ինձ այլևս պետք չի, որոշեցի դեակտիվացնել ու անցնել սովորական պլանի: Էշ էշ մտածեցի, թե ամսվա սկզբից ծախսածս մեգաբայթերը կհաշվեն 40 դրամով ու վերջ: Մի կերպ իրենց 111 մենյույից օգտվելով, օպերատորին միանալով ապաակտիվացրեցի փաթեթը (քաղաքից դուրս էի գտնվում): Ու մի ամիս կարծես թե խաղաղ ապրում էի ինձ համար: Ամսվա վերջին պարզվեց որ չեմ կարողանում զանգել, քանի որ հաշվիս սահմանաչափը գերազանցել եմ (5000 դրամ է): Ստուգում եմ հաշիվս *315#-ով ասում է ընթացիկ ամսվա պարտքը կազմում է 5025 դրամ: Օքեյ, մտնում ու ինտերնետով վճարում եմ 6000 դրամ ու կարողանում եմ զանգել, կարծես թե կյանքը սքանչելի է: Սեպտեմբերի չարաբաստիկ մեկին մեկ էլ SMS է գալիս՝ հարգելի բաժանորդ, ձեր պարտքը կազմում է 7128 դրամ: Զանգում եմ օպերատորին: Ամեն երկրորդ խոսքը միալար ու ձևական «հարգելի բաժանորդ» կրկնող օպերատորը ինձ երկար-բարակ բացատրում է, որ ես փաթեթ եմ ակտիվացրել: Հետո մի կերպ հասկանում է, որ ես ապաակտիվացրել եմ փաթեթը: Հետո ես հասկանում եմ հետևյալը՝ որ ես թեկուզ այն ապաակտիվացրել եմ, ու դրանից հետո յուրաքանչյուր մեգաբայթի համար վճարել եմ 40 դրամ, միևնույն է, նրանք «քերել են» ինձնից այդ 5900-ը, որովհետև ես չգիտես ինչու պարտավոր էի ամսվա վերջին այդ ապաակտիվացումը կատարել: Կարդում եմ սայթում, իսկապես գրված է՝
    Բաժանորդները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընթացիկ փաթեթը, ձեռք բերելով ավելի մեծ փաթեթ, ամսական մեկ անգամ: Փաթեթը կրկին փոխելու կամ ավելի փոքր փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ակտիվացման հրահանգը տվյալ ամսվա վերջին օրը:
    Ինչպես ասում են, դե կներեք Իսկ որտե՞ղ է գրված թե ինչ է լինում գումարի հետ, եթե ավելի շուտ ենք հրահագը ուղարկում, կամ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ցանկացած ժամանակ փաթեթի ակտիվացման, ու առավել ևս ապաակտիվաման հնարավորություն տալ: Եվ այդ ինչպե՞ս է նախորդ ամսվա պարտքը ամսվա վերջին եղել 5025 դրամ ու հետո հանկարծակի ավելացել 5900-ով: Եվ ինչու՞ է իմ սահմանաչափը այդպես ուշ գերազանցվել: Օպերատորին խնդրեցի ինձ միացնել իրենց պատասխանատուի հետ (մենեջերի, տնօրենի, ով որայա), որ ասեմ իրենց մասին ինչ եմ մտածում, փուքսս թափեմ: Ասեց՝ սպասեմ, մինչև միացնի: Մի 10 րոպեից թե՝ հարգելի բաժանորդ որպեսզի շատ չսպասեք, մենք ձեզ կկապնվենք: Ու մինչ հիմա դեռ կապնվում են:
    Մի խոսքով վճիռս կայացրել եմ. Վաղը գնում եմ Վիվասելի հետ երեք հեռախոսահամարի պայմանգիրս խզելու, վճարում եմ նրանց նախորդ ամսվա պարտքը՝ յուրաքանչյուր մեգաբայթի համար 40 դրամ, իսկ 5900 դրամը, որի դիմաց Վիվասելը ինձ ոչինչ չի տվել, Վիվասելը ինձնից կստանա դատարանի միջոցով, եթե կարողանա ստանալ: Ջհանդամ թե մեծ չի գումարը, հետո՞ ինչ:
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (05.09.2011), Rammstein (06.09.2011)

Էջ 95 99-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •