User Tag List

Էջ 16 25-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #226
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԳԱՌՆԻԻ պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հուլիսի 5ին:

    Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ միջոցառմանը, որն այս անգամ տեղի կունենա Գառնիի տաճարի տարածքում և նվիրված կլինի ԳԱՌՆԻ պատմամշակութային արգելոց-թանգարանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի "Մշակութային բնապատկերների պահպանման և կառավարման Մելինա Մերկուրի միջազգային մրցանակ"-ին արժանանալու և ԿԱՐԻՆ ավանդական երգի-պարի խմբի Պալմա դե Մայորկայի աշխարհի ժողովուրդների ազգային պարերի XIV փառատոնում ունեցած մեծ նվաճումներին:

    ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ միջոցառման ժամանակ արգելոց-թանգարանի մուտքն ազատ է:

    միջոցառման սկիզբը 20:00

    համեցեք . . .
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2011), Tig (02.07.2011), Նաիրուհի (02.07.2011)

  3. #227
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուլիսի 10-ին ժամը 20:00-ից 22:00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքում, բոլորով "Պարենք հայերեն"
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2011), E-la Via (19.08.2011), GinAni (07.07.2011), My World My Space (07.07.2011), Smokie (07.07.2011), ՆանՍ (07.07.2011)

  5. #228
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պարվցվեց...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (07.07.2011)

  7. #229
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    պարվցվեց...
    Պահ, դու մեկա պրարաբություն ես անելու:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2011), My World My Space (07.07.2011), Tig (07.07.2011)

  9. #230
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսամ ներկա կլինեմ... բայց պարել ցավոք սրտի դեռ չի կարելի )))
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  10. #231
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.08.2011)

  12. #232
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր տեսանյութ է

    http://masis.tv/component/option,com...,1220/lang,hy/
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.08.2011), ՆանՍ (14.07.2011)

  14. #233
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին պարում ենք հայերեն

    "Պարենք Հայերե'ն" հերթական միջոցառումը տեղի կունենա՝
    Հուլիսի 17-ին ժամը 20:00 - 22:30
    Վայրը`
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ, Զորավար Անդրանիկի արձանին հարող այգի
    Րաֆֆու փողոց ("Սուրբ Երրորդություն" եկեղեցու մոտ)

    http://www.facebook.com/#!/event.php...06012166108164
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (14.07.2011)

  16. #234
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստվածածնա պար

    Աստվածածնա պարը, դանդաղ, հանդիսավոր պար է: Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ, հենց Աստվածածնա օրը, ուրիշ օր չէին պարում: Պարեղանակը հազվադեպ են նվագում: Առաջներում այն տարածված է եղել հատկապես Ջավախքում, որտեղ այժմ հարսանիքների կամ սովորական տոնախմբությունների ժամանակ այդ պարեղանակով կենտ (մենապար) պարեր են պարում:

    Պարեղանակը 7/8-է:
    Բառառիկ` երաժշտական եղանակների մեջ ( 7-ը որպես Աստվածային թիվ)

    Ջավախքում պահպանված ոչ հարսանեկան, բայց ծիսական պար է Աստվածածնա (Աստվածաձնա) պարը: Այն կապված է հեթանոսական մայր Աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ, նվիրված էր Անահիտ Աստվածամորը, որը նաև պտղաբերության Աստվածուհին էր, և միաժամանակ տոնվում էր խաղողօրհնեքը, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ:
    Քրիստոսից հետո այս պարի կատարումը նվիրվեց Մարիամ Աստվածածնին, և սկսեցին պարել միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց խաղողօրհնեքի տոնակատարության հետ:

    Ջավախքում Վարդևորի հաջորդ կիրակի օրը Աստվածածնա տոնն է: Սովորաբար տոնակատարության օրը օգոստոս ամսի երկրորդ կեսի առաջին կիրակին է: Շարժական տոն է: Ընդունված է գնալ Մայր Աստվածածին կոչված եկեղեցիները: Ոմանք ընտանիքով, հատուկ պատրաստությամբ գնում են Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող Յոթ վերք կոչված եկեղեցին:

    Քանի որ ամռանը գյուղերի անասնապահները տեղափոխվում են յայլաները, ապա Աստվածածնա տոնի օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում եմ յայլաներում ու նրանց մոտ գտնվող սրբատեղերում պարելու: Այդպիսի սրբատեղերից շատերը արդեն կորցրել են իրենց անունները և զրկվել իմաստավորումից: Դրանք աղբյուրնորի ակունքներ են, ճանապարհից դուրս հեռավոր ու մենավոր խաչքարեր, սրբազան ծառեր, գերեզմաններ, եկեղեցիների ավերակներ, կիսականգուն պատեր ու մատուռներ…
    Ջավախքում կա մի աղբյուր, որին վերագրում են բուժիչ հատկություն: Հայտնի է իր սառնորակությամբ և յոթը տարին մեկ բխելով, նրա պաշտամունքը կապվում է ջրի պաշտամունքի հետ:

    Ահա այս տեղերում էլ Աստվածածնա օրը կատարում են Աստվածածնա պարը: Այն կատարում են խառը, տղամարդիկ ու կանայք, միջահասակներն ու երիտասարդները: Պարում են կլոր, փակ շրջանը պարտադիր է: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Բռնում են թևկախ, ափ-ափի: Գրառված Աստվածածնա պարում տեմպը դանդաղ է, ռիթմն անհավասար:
    Պարեղանակը 7/8-է: Ամեն մի քայլը զբաղեցնում է1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում: Պարային ֆիգուրան զբաղեցնում է երաժշտական մեկ տակտ:

    Պարայինքայլերն են`
    1-ին` աջ թաթով քայլ դեպի աջ, երկրորդ դիրքից կես թաթ առաջ.
    2-ին` ձախով քայլ միացում, վեցերորդ դիրքից կես թաթ առաջ.
    3-ին` կրկնել 1-ի քայլը.
    4-ին` ձախ ոտքի ծունկը90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով թաթն առաջ մղելմինչևաջ ոտքի ծնկի մակարդակը.
    5-ին` ձախ թաթով քայլ դեպի ձախ, երկրորդ դիրքից կես թաթ ետ.
    6-ին` աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին.
    7-ին` աջ թաթը միացնել ձախին, առանց մարմնի ծանրությունն ընդունելու:

    Պարի բոլոր հաշիվներին կատարել մեկ ծունկ-կոտրուկ 1/16 տևողությամբ: Յուրաքանչյուր հաշվում քայլից հետո կատարելիրանիաջու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն` շորորալ: Պարելու ընթացքում պատահում է, որ նվագողը արագ նվագի և այդ ժամանակ պարողներն էլ արագացնում են պարը:
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.07.2011), E-la Via (19.08.2011), Tig (16.07.2011), Անի Ներկարար (16.07.2011), Գեա (16.07.2011)

  18. #235
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GinAni-ի խոսքերից Նայել գրառումը

    շատ շնորհակալություն ինֆորմացիայի մասին, շատ կուզեի , որ ուրիշ պարերի մասին էլ նման ինֆորմացիա լիներ:
    Ի դեպ Տիգ ինչ կարծիքի ես/եք , հնարավոր չի? լինի այս պարը պարել հենց իր համար նախատեսված օրը ,Ս Մարիամ եկեղեցու բակում,այն եկեղեցու , որը գտնվում է հին նորքում :
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (17.07.2011)

  20. #236
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ շնորհակալություն ինֆորմացիայի մասին, շատ կուզեի , որ ուրիշ պարերի մասին էլ նման ինֆորմացիա լիներ:
    Ի դեպ Տիգ ինչ կարծիքի ես/եք , հնարավոր չի? լինի այս պարը պարել հենց իր համար նախատեսված օրը ,Ս Մարիամ եկեղեցու բակում,այն եկեղեցու , որը գտնվում է հին նորքում :
    Ամեն ինչ էլ հնարավոր է, կազմակերպել է պետք... Տեսնենք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (17.07.2011)

  22. #237
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ շնորհակալություն ինֆորմացիայի մասին, շատ կուզեի , որ ուրիշ պարերի մասին էլ նման ինֆորմացիա լիներ:
    Ի դեպ Տիգ ինչ կարծիքի ես/եք , հնարավոր չի? լինի այս պարը պարել հենց իր համար նախատեսված օրը ,Ս Մարիամ եկեղեցու բակում,այն եկեղեցու , որը գտնվում է հին նորքում :
    Խնդիր չկա . . . ես մանրից բոլոր պարերն էլ դնում եմ . . . մի քիչ որ հետ գնաս էլի պարեր կան բացատրություններով և վիդեոյով
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (19.07.2011)

  24. #238
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.07.2011), E-la Via (19.08.2011), GinAni (19.07.2011), Գեա (19.07.2011), Նաիրուհի (19.07.2011)

  26. #239
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԵՔ ՈՏՔ
    (Երկուս գնալ, մեկ դառնալ, ոտք զարկելով)

    Երեք ոտք-ը` երեք քայլ կամ Իչարաղլի-ն, որ թուրքերենից նորից բառացիորեն նշանակում է երեք ոտք կամ քայլ, Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին պատկանում են շատ անուն պարեր, որոնցից գրանցվել են Ջամբար ամի կամ Չամբար ամի, Պուդուդի և պարաձևի Երեք ոտք անունը կրող մի շարք պարեր:

    Ջամբար ամի կամ Չամբար ամի, տեղացիների կարծիքով Ջամբարը անուն է, իսկ ամի նշանակում է հորեղբայր:Ճամբար նշանակում է. գլխի ժապավեն, պարսկերենում – շրջան, օղ, հազվադեպ հասկացվել է նաև մանյակ կամ վարսակալ: Գուցե և հնում կապ է ունեցել ինչ որ գլխազարդի հետ: Առայժմ այդ վերականգնել հնարավոր չէ:
    Պուդուդի, պուտուտի, պուտուտիկ, այսինքն` պուտեր ունեցող, խատուտիկ: Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար:
    Երեք ոտք-ի բնորոշ ձևը համարվում է Ջամբար ամին:

    Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց Երեք ոտք անունով: Սա վկայում է այն մասին, որ պարերիտեքստերի հետ մոռացվել ու կորստյան են մատնվել նաև պարերգերի անունները, չէ՞ որ հաճախ այդ անունները կազմվում էին պարերգերի տեքստի առաջին կամ կրկնակի մեկ տողից: Սա վկայում է նաև, որ պարաձևի անունն ավելի մեծ դեր է խաղացել մարդկանց մտածողության մեջ, պարը պահպանելու հարցում: Հնում ոչ թե անունը, այլ ավելի շատ պարաձևն է կապվել արարողության նպատակի հետ: Երեք ոտք պարաձևում քայլերն հիմնականում շեշտված են, այսինքն քայլում են ոտ զարկելով: Զարկերն իրենց կարևոր դերն են ունեցել պարի նպատակադրման մեջ: Այդ մասին տեղացիներն ասում են` ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա:

    Սա ընդհանուր երևույթ է ժողովրդական մտածողության մեջ. համաձայն նույն մտածողության, չարքերը պտտվում են ամեն տեղ: Պարողների երևակայությամբ ոտքը գետնին զարկելով ոչնչացնում կամ ծայրահեղ դեպքում վախեցնում ու փախցնում են չորս կողմը վխտացող չարքերին: Երեք ոտք պարերը իրարից հիմնականում տարբերվում են ոտքը զարկելու ձևով` ամբողջ թաթով, մատներով կամ կրունկով, ուժեղ ու թույլ:
    Ջամբար ամի պարըհամարվում է Երեք ոտք պարերի հիմնական ձևը: Պարի մասին խոսելիս արագ կողմնորոշվում ենասելով`
    «Ձախ ոտքը երեք անգամ գետին խփել, ապա մեկ դեպի ետ, երկեւս առաջ գալ»:

    Պարերգի բանավոր տեքստից մնացել են թուրքերեն, իրար հետ չառնչվող մի քանի տող: Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից:Պարում են խառը: Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ-ափի բռնելու ձևը, արմունկները կիսածալ սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասարաչափ: Պարեղանակը 6/8-է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն: Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ:

    Պարային քայլերն այսպիսին են`

    1, 2, 3-ին` երեք անգամ ձախ թաթը ամբողջ տապանով շեշտված զարկել:
    4-ին`ձախով քայլ դեպի ձախ ու ետ.
    5-ին` աջով քայլ միա ցում
    6-ին` կրկնել 4-ի քայլը.
    7-ին` աջ թաթի մատներով թեթև զարկելձախի մատների մոտ.
    8-ին աջով քայլ միացում:

    Երկրորդ պարաձևում քայլերն այսպիսին են`

    1, 2-ին ` երկեւ անգամ ձախ ամբողջ թաթով զարկել աջի մատների մոտ.
    3-ին` ձախ ամբողջ թաթով նույն տեղում զարկելուց հետո ընդունել մարմնի ծանրությունը.
    4-ին` աջով քայլ դեպի աջ.
    5-ին` ձախով քայլ-միացում.
    6-ին` աջով քայլ դեպի աջ, ինչպես 4-ին. խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ.
    7-ին` ձախով քայլ-միացում.
    8-ին` աջ ամբողջ թաթը խաղացնել ձախի կողքին(մարմնի ծանրությունը ընդունելով)
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.07.2011)

  28. #240
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 24-ին ժամը 20:00-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանին հարող այգում:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 16 25-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •