hetanos ջան, ես այդպես եմ կարծում և դա իմ կարծիքն է: Կարծում եմ նաև, որ նման կարծիք ունեն բոլոր այն ծնողները, ում երեխան բանակում է կամ զինապարտության տարիքին է, բոլոր այն տղամարդիկ, ովքեր զինապարտ են, բոլոր այն կանայք ու աղջիկները, ում եղբայրները, հայրերը կամ ամուսինները զինաօպարտ են, մի խոսքով, բոլոր այն մարդիկ, ում համար ՌԴ բազայի խնդիրը քաղաքական նախասիրության կամ վիրտուալ զվարճանքի առարկա չէ, այլ ռեալ, մարմնի ու կաշվի վրա ազդող գործոն է:
Դա ընդհանրապես կապ չունի, քանի որ չի քարոզվում ինչ որ հակա-հայկական տեսակետ: Որպես անկախ պետություն, ցանկալի կլիներ տեսնել Հայաստանի զորքը հսկեր սահմանները և չմուծեին ռուսներին իրենց բազայի համար: Դու նույնիսկ վստահ չես, թե Ռուսները ինչ կանեն պատերազմի դեպքում: Արցախի դեպքում` հաստատ չեն խառնվի: Նույնիսկ կարող է որոշ ժամանակ անց ստիպեն ինչ որ տարածքներ վերադարձնեն Ադրբեջանին:
Էջանիշներ