Orange-ը իջեցնում է ցանցից դուրս զանգերի սակագինը
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հայտարարեց “Խոսենք” կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին:
“Խոսենք” ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», եւ «Իմ համարները» եւ «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի եւ տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կկազմի 35 դրամ:
«Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը», եւ վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով:
Փոփոխություններ են կատարվել նաեւ «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը կարող է լինել Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպե:
«Մեր սակագնային պլանների նպատակն է ունենալ անհատականացված առաջարկներ եւ այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակ ունեն. ավելի հարմարեցնել մեր սակագնային պլաններն առանձին բաժանորդների պահանջներին», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հղում:
Հ.Գ Ամեն ինչ իր ժամանակին:![]()
V!k (21.04.2011)
Փակ համարով, զանգահարելով «Տաքսի ծառայություն» հեռախոսավարը ասում է, որ կարող ենք ձեզ հետ զանգենք:
Ինչպե՞ս է բացվում համարը ու առհասարակ բա էլ փակելու իմաստը ո՞րն է, որ ինչոր «Տաքսի ծառայություններ» կամ այլոք կարողանան տեսնել փակ համարը:
VisTolog (04.07.2011)
Գրածդ մի անգամ էլ կարդա: Դու չես գրել, որ հետ ա զանգել, դու գրել ես, որ ասել ա, թե կարա հետ զանգի: Դրա համար էլ հարցրել եմ` հետ զանգե՞լ ա, թե՞ չէ: Հուսով եմ` հիմա հասկանալի ա:
Էդ դեպքում` վստա՞հ ես, որ ծառայությունը հեռախոսի մենյուից ակտիվացված ա եղել, կամ եթե ակտիվացված չի եղել, վստա՞հ ես, որ հեռախոսահամարից առաջ հավաքել ես #31#:
Ո՞ր օպերատորի քարտով ես զանգում և հետվճարայի՞նա, թե՞ կանխավճարային:
Օրինակ, VivaCell-ի կանխավճարային քարտերի դեպքում "փակ համար" ունենալու համար բավարար չէ միայն հավաքել ակտիվացման կոդը, այլ ամեն անգամ տվյալ հեռախոսահամարին զանգելուց առաջ պետք է տեղադրել #31# հրահանգը: Եթե չտեղադրվի այդ #31# հրահանգը, ապա քո համարը կերևա զանգը ստացողի մոտ:
Ենթադրում եմ, որ, միգուցե, մոռացել ես այդ անգամ հավաքել նշված հրահանգը:
Բարև Ձեզ
Ոչ մի անգամ ես հրահանգ չեմ հավաքաել՝ #31#: Հեռախոսի կարգավորումներից այդ կարգավորել եմ, որ ցանկացած տեղ զանգահարելիս փակ լինի:
Քարտը «Օրանժ» - ի կանխավճարային քարտ է, որը գտնվում՝ «Պարզ» սակագնային պլանում:
Չէ, ոչ մի հրահանգ չեմ մոռացել հավաքել:
VisTolog (05.07.2011)
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ