Չեի ասի, Արմենթելը ՀՀ-ում լարանցումային ծածկույթով և առկա կոմունիկացիաներով առայժ մոնոպոլ կազմակերպություն է:
Միայն երևան քաղաքում օպտիկամանրաթելային կաբելներով խիտ ցանց քաշելը միլիոնավոր դոլարների ծախսեր են, իակ Արմենթելը օգտագործելով իր եղած լարային միացումները մատուցում է այնպիսի քանակի ծառայություն, որ ոչ մի պրովայդեր դեռ չունի
Բացի այդ ասեմ, որ օպտիկան չի ծառայելու միայն ինտերնետի համար: Ով ասեց, որ Արմենթելը դրանով մաքուր թվային հեռախոսակապ և հեռուստատեսություն չի տրամադրելու?
Բայց շուկայի "չալաղաջ" կտորը ինտերնետն ա, որովհետև ֆիքսված կապի տորթը համարյա լրիվ Արմենթելինն ա
Ամեն դեպքում ես ուրախ եմ և կողմ եմ, որպեսզի Արմենթելը նույնպես օպտիկային զարկ տա, դա բխում է թե սպառողների և թե իր շահերից, վերջնականապես` երկրի շահերից:
Վերջին 5 տարիների ընթացքում Ինտերնետի գինը շուկայում մի քանի անգամ (կասեի 10-նյակ անգամ) նվազել է և դրա գլխավոր "շնորհքը" Արմենթելինն է, մանավանդ վերջին 3 տարում ինտերնետի եռակի եժանացումը միայն և միայն HiLine-ի մրցակցության արդյունքն է: Իսկ եթե օպտտիկան տարածեն և զարգացնեն` դա նույնպես կբերի էժանացման:
Ուղղակի մրցակցության պայմանները մյուս պրովայդերների հետ անհավասար են: Արմենթելը մենակ ֆիքսվածից, որ ոչ մեկ էլ չխոսա, մենակ բաժանորդայինով, ամեն ամիս մի կլորիկ գումար ա կաթացնում իր դրամապանակը:
Էջանիշներ