Ցուլը պոզերով հարվածում է 30x60 սմ չափերով նոր սրբիչին: Յուրաքանչյուր հարվածից հետո 2 նոր անցք է բացվում սրբիչի վրա: Ապացուցել, որ 43-րդ հարվածից հետո սրբիչի վրա կգտնվեն առնվազն 2 անցքեր, որոնց հեռավորությունը փոքր է 6 սմ-ից:
Ցուլը պոզերով հարվածում է 30x60 սմ չափերով նոր սրբիչին: Յուրաքանչյուր հարվածից հետո 2 նոր անցք է բացվում սրբիչի վրա: Ապացուցել, որ 43-րդ հարվածից հետո սրբիչի վրա կգտնվեն առնվազն 2 անցքեր, որոնց հեռավորությունը փոքր է 6 սմ-ից:
Մի հատ խնդիր եմ լսել էսօր, ասեցի ձեր հետ էլ կիսվեմ
Խնդիրն իրականում երկրորդ դասարանի մակարդակի խնդիրա, ուղղակի պատասխանը լուծողի մոտ ժպիտ առաջացնելու հակում ունի...Մի խոսքով օրիգինալ ու ծիծաղաշարժ խնդիրա
Խնդիր` Մայրը որդուց մեծ է 21 տարով, իսկ 6 տարի անց նա որդուց մեծ կլինի 5 անգամ: Ինչո՞վ է զբաղված հայրը![]()
Albus (19.06.2011), AniwaR (22.04.2011), StrangeLittleGirl (22.06.2011)
Yellow Raven (15.04.2011)
V!k (15.04.2011)
Այսօր լսեցի, հավես խնդիրա .
Ուրեմն դրվածա 3 սառնարան , մեկի մեջ միայն ֆանտա կա, մեկի մեջ՝ միայն կոլա, , մյուսի մեջ՝ խառը. Յուրաքանչյուր սառնարանի վրա գրված է , թե ինչ է պարունակությունը , բայց գրված է սխալ (3.ի վրա էլ) Հնարավություն ունես որևէ մեկը բացելու ու փակ աչքերով մի շիշ վերցնելու .Ինչպես կորոշես , թե որ սառնարանը որն է .(Եթե ըստ ձեզ ինչ-որ բան հստակ չեմ ձևակերպել, ասեք կճշտեմ![]()
Yellow Raven (22.04.2011)
Նու սմատրիծե՝ ունենք 30x60 սմ չափերի (նոր) սրբիչ, պետք է ապացուցել, որ սրբիչի վրա ինչպես էլ ցուլիկը բացի 86 անցք, կգտնվի գոնե 2 անցք, որոնց հեռավորությունը կլինի < 6սմ-ից:
Ենթադրենք հակառակը. ∀ երկու անցքերի հեռավորությունը ≥ 6-ից:Այսինքն եթե ամեն անցք ծածկնք այդ անցքում կենտրոն ունեցող 3 շառավղով շրջանով, ապա այդ շրջանները ընդհանուր մաս չեն ունենա//առավելագույնԸս կշոշոփեն իրար//:
Բոլոր շրջանների մակերեսը կլինի՝ 86*9*pi≈ 2430 սմ2:
Իսկ բոլոր անցքերը գտնվում են 30x60 սրբիչի վրա, ուրեմն շրջանները կգտնվեն (30+3+3)x(60+3+3) ուղղանկյան վրա, որի մակերսը հավասար է 2376սմ2 Ստացվում է, որ 2376 սմ2-ին պարունակում է իրար հետ ընդհանուր մաս չունեցող բոլոր շրջանները, որոնց ∑S(գումարային մակերեսը)= 2430 է: Իսկ դա հնարավոր չէ, նույնիսկ եթե հաշվի չառնենք շրջաններից դուրս մնացած մասերը: Ստացվեց հակասություն,այսինքն մեր ենթադրությունը, որ ∀ 2 անցքերի հեռավորությունը ≥ է 6-, սխալ է:Ուրեմն, կա գոնե 2 կետ, որոնց հեռավորությունը < 6-ից:![]()
Чеширский КотЭ
Կներեք, ես սխալ էի հասկացել պահանջը, ծակի չափի հետ կապված հարցս հետ եմ վերցնում:![]()
Սա եղել է՞ր:
Գյուղում, որում ապրում է 50 ընտանեկան զույգ, բոլոր կանայք դավաճանել են իրենց ամուսիններին: Երբ կանանցից որևէ մեկը դավաճանում է իր ամուսնուն, այդ մասին շատ շուտ հայտնի է դառնում բոլոր տղամարկանց (շատ գլուխգովան են), բացառությամբ այդ կնոջ ամուսնուն: Գյուղում օրենք կա, որ հենց ամուսնուն հայտնի դառնա կնոջ դավաճանության մասին, նույն օրը նա պիտի սպանի կնոջը: Մի օր գյուղ է այցելում թագավորը, ով երբևէ սուտ չի խոսում, և որին անվերապահորեն հավատում են բոլոր բնակիչները: Հեռանալիս նա բոլոր բնակիչների մոտ հայտարարում է, որ առնվազն մի կին, դավաճանել է իր ամուսնուն: Բոլորը պահպանում են օրենքները: Ի՞նչ տեղի կունենա:
Lusina (19.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ