Հարցս Skype-ի միջոցով SMS-ներ ուղարկելուն է վերաբերվում:

Ես Orange-ի բաժանորդ եմ, եւ ինձ Skype-ի միջոցով ուղարկած SMS-ները միշտ ստանում էի առանց որեւէ խնդրի: Մի քանի օր առաջ Orange-ի ցանցում ինչ-որ խնդիրներ կային՝ կապված զանգերի եւ SMS-ների հետ... Այդ օրվանից հետո ես Skype-ից ուղարկված SMS-ներ այլեւս չեմ ստանում: Զանգեցի Orange, օպերատորն ասաց, որ պրոբլեմն իրենցից չէ, հավանաբար Skype-ն է «մեղավոր»:

Հարց. ինձնից բացի որեւէ մեկն ունի՞ այս խնդիրը: