Varzor (15.06.2011), Ջուզեպե Բալզամո (15.06.2011)
Դու համոզվա՞ծ ես, որ կա մեկ աստվածաշունչ: Ես ինչոր համոզված չեմ: Բա ինչո՞վ կբացատրես կրոնների էսքան բազմազանությունը, նույնիկ իրենց ներսում: Օրինակ քրիստոնեությունը հենց իր ներսում բազմաթիվ ճյուղեր ունի, նույնն էլ իսլամը: Ի՞նչ ա, իրանք չգիտեն որնա միակ ու անկրկնելի աստվածաշունչը: Կամ նույն աստվածաշնչից չեն օգտվո՞ւմ: Եթե մի բան հնարավոր ա մեկնաբանել տարբեր ձևերով, նշանակում ա այդ բանը չի կարող միակը լինել:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հետաքրքիր է, միթէ բոլոր քեզ ճանաչողները քո բոլոր հատկությունները գիտեն: Ու եթե նրանցից յութաքանչյուրին հարցնեն քո մասին, բոլորն էլ նույն բա՞նը կասեն… Թե՞ ամեն մեկը կնշի քո իր իմացած կողմը, որը կարող է տարբերվել ուրիշի ասածից: Եվ դա չի նշանակում, որ դու՝ որպես անձ, միակը չես: Կամ էլ դու մի քանիսն ե՞ս:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Tig (15.06.2011)
Լավ էր ասված
Մին հին արևելյան առակ կա.
Մի մարդ փիղ է գնում և փակում է այդ փղին մութ ախոռում, վարձում է մի քանի մարդկանց որ ամեն օր նրան խոտ և ջուր տանեն:
Վարձկաններից մեկն, որն կնճիթին էր դիպել ասում է.
-Փիղը նման է մի մեծ խողովակի
Մյուսը, որ մեջքն էր շոյել ասում է - ոչ, նա նման է կաշեպատ թախտի` հարթ է և չոր:
Մյուսը, որ ոտքին էր դիպել - է, ինչ էք ասում? Նա նման է մի հաստաբուն ծառի:
Առակը կցուցանե, որ ենթադրությունների արդյուքում ճիշտ հետևություններ անելու համար առաջին հերջին անհրաժեշտ են բավարար քանակությամբ ելակետային տվյալներ:
Հիմա ինչ? Ուզում էս աելի, որ մի գիրքը կարող է նկարագրել Տիեզերքի Ստեղծիչին այքան, որ մենք կարողանանաք նրա մասին լիարժեք պատկերացում կազմել? Բա էլ ուր մնաց արարչագործության մեծությունը? Աստծո մասին պատկերացում կազմելու համար պետք է նախ պատկերացնել նրա արարած Տիեզերքը, իսկ դա, համաձայնեք առայժմ մարդու բանականությունից վեր է:
Այո, համամիտ չեմ, որ ճշմարտությունը պետք է միանշանակ մեկնաբանել` մեկ ձևով: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ ճշմարտությունը լիարժեք հասկանալի է:
Կան նույնիսկ պարզ ճշմարտություններ, որ բոլորի կողմից էլ հասկանալի և ընդունելի են, բայց մի որոշ ժամանակ առաջ անհասկանալի էին և մեկնաբանվում էին տարբեր կերպ: Օրինակ, մենք փոքրուց գիտենք, թե ինչու են խշշում ծառի տերևները, սակայն դրուիդները գտնում էին, որ այդ կերպ ծառերը խոսում են միմյանց հետ:
Tig (15.06.2011)
Varzor (16.06.2011)
luys747 (19.06.2011)
Tig (15.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ