Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
PayPal-ից գումարը կանխիկացնել չես կարող: Կանխիկացնել հնարավոր է միայն միջնորդ սերվիսների (օրինակ http://ebay-ok.ru) միջոցով:
Կարճ ասեմ թէ ինչպես են աշխատում միջնորդ սերվիսները:
Վաճառվածդ ապրանքի գումարը ստանում է միջնորդը, իր տոկոսները պահելուց հետո գումարը ուղարկում է քո քարտի վրա:
ԲԱՅՑ սկզբնական շրջանում միջնորդը գումարը քո քարտի վրա ուղարկում է 45 օր հետո (այսինքն այն ժամանակ, երբ արդեն գնորդը չի կարող էլ գնված ապրանքի գումարը հետ պահանջել, դիսպուտի ժամկետը լրանալուց հետո) կամ երբ վաճառված ապրանքի համար ստացած կլինես դրական ֆեդբեք (այսինքն այն ժամանակ, երբ արդեն գնորդը հաստատում է, որ ապրանքը ստացել է և չի պատրաստվում գումարը հետ պահանջել):
Որոշ քանակով դրական ֆեդբեք հավաքելուց հետո միջնորդի մոտ վստահություն է առաջանում և նա կարող է արդեն միանգամից քարտիդ ուղարկել վաճառվածդ ապրանքի գումարը:
Ճիշտն ասած ես ոչ մի ապրանք չեմ վաճառում/վաճառել: Գումարը PayPal-ի հաշվում կուտակվելու է այլ աղբյուրից, այնպես որ eBay-ի հետ կապ չունի: Մի՞թե չեմ կարող PayPal-ից գումարը ուղարկել MasterCard-ի վրա, և արդյո՞ք այն հենց սկզբից էլ այդ քարտի հետ չի կապված: