Երեւանում Միացյալ Նահանգների քաղաքացու են ձերբակալել
Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 7:30-ին, բերման են ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 28-ամյա Դավիթ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002 թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը):
հղում