միոկարդի հիպօքսիան ևս դիագնոզ չէ , այն կարող է առաջանալ մի շարք պատճառներից, ինչպես լուրջ այնպես էլ ոչ շատ , թե ինչքանով է լուրջ կարելի է ասել միայն սրտաբանական հետազոտություններից հետո`ԷՍԳ, ԷխոՍԳ, արյան բիոքիմիական անալիզներ, մեզի ընդհ քննություն ...
հա ի դեպ երբեմն վախից , հուզումից ԷՍԳի վրա նման փոփոխություններ հնարավոր են , որովհետև երբ մարդը հուզվում է , ադրենալինի քանակը արյան մեջ բարձրանում է , որն էլ անոթների սպազմի պատճառ է դառնում:Ինչքան հասկացել եմ "նախաբանակային" աժիոտաժի մեջ եք: Ասեմ, որ հիմա զորակոչիկների բժշկական հետազորությունները շատ խիստ հիմքերի վրա է դրված ու կատարվում է բավականին մակարդակով, այնպես որ հետևեք բոլոր ցուցումներին և շատ շուտով Ձեզ լիարժեք պատասխան կտան:Իմ կողմից միայն կավելացնեմ, որ ի սրտե ցանկանում եմ խնդիրներ չլինեն:
Էջանիշներ