Մեռելոցների պահով ես վարչի կողմից եմ:
Չասիք էս նոր տոնը ոչ աշխատանքային չի լինելու չէ՞![]()
Մեռելոցների պահով ես վարչի կողմից եմ:
Չասիք էս նոր տոնը ոչ աշխատանքային չի լինելու չէ՞![]()
Ընտանիքի տոն ունենալուց առաջ ընտանիքների մասին հոգալ է պետք:
Իսկ մի քանի օր առաջվա կառավարության որոշումը՝ ցեղասպանությունից փրկվածներին 20 հազարական դրամ թոշակը բարձրացնելը առնվազն լացելու:
սաղ-սաղ 150 հոգի մարդ չկան, մարդա մի 50 000 գոնե պիտի տային ամենաքիչը:
Ականջդ կանչի Խորենացի, քո «ողբամ ըզքեզ»-ով
Լավ, ժողովուրդ, թեման կոնկրետ տոնի ներմուծման մասին է։ Մտել եք, ինչ ազգային դարդուցավ կա՝ հիշել եք։ Ի՞նչ է, էս տոնը որ չլիներ, մնացած ամեն ինչ իր տե՞ղն էր ընկնելու։
Շատ լավ միտք է, իմ կարծիքով։ Վերջապես մի տոն կունենանք, որը նաև տղամարդկանց է վերաբերում, հատկապես՝ հայրերին
։ Թե չէ կանայք երկու տոն ունեն, իսկ խեղճ տղամարդիկ մեկն էլ չունեին։ Դե, բանակի օրը տղամարդկանց տոն չենք հաշվում, քանի որ էլի ոչ բոլոր տղամարդկանց է վերաբերում։ Բայց իրոք լավ կլիներ, որ ոչ աշխատանքային օր լիներ, որ մարդիկ կարողանային ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնել, թե չէ մի քիչ նույնիսկ ձեռառնոցիի կնմանվի. ընտանիքի օր, որի ժամանակ ընտանիքիդ հետ համարյա չես շփվում (շատերի համար)։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես կարծում եմ, որ սխալ է ընտանիքի համար կոնկրետ օր սահմանելը: Լավ կլիներ, որ յուրաքանչյուրը կարողանար իր ընտանիքի համար ընտրել տոնական օր: Այդ օրն այդ ընտանիքի անդամները իրավունք կունենային աշխատանքի չգնալու, քեֆ անելու, հրավառություն նայելու ևն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընտանիքի օ՞ր…
Անկապ ա հնչում, շատ արհեստական ա:Եթե նոր տոն էին ուզում մտցնել, հազար ու մի հետաքրքիր բան կարելի էր մտածել, ոչ թե ինչ-որ միջազգային տոն վերցնել:
Բայց նկատել ե՞ք, նենց ամիս ա ընտրած ընտանիքի օրվա համար, երբ որ մարդիկ ինչ-ինչ հավատալիքներին հետեւելով, աշխատում են ընտանիք չկազմել:
Ես էլ, բայց դրանց փոխարեն շաբաթ օրը աշխատելը աբսուրդների աբսուրդն ա: Եթե շաբաթ օրերը ոչ աշխատանքային են, ապա մարդիկ պիտի կարողանան էդ օրերի համար ինչ ուզեն պլանավորեն` առանց մտածելու երկուշաբթի մեռելոց ա՞, թե՞ ոչ:
Նաիրուհի (13.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ