Ֆինլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա
Դանիա
Լիտվա
Հունգարիա
Իռլանդիա
Շվեդիա
Էստոնիա
Հունաստան
Ռուսաստան
Ֆրանսիա
Իտալիա
Շվեյցարիա
Մեծ Բրիտանիա
Մոլդովա
Գերմանիա
Ռումինիա
Ավստրիա
Ադրբեջան
Սլովենիա
Իսլանդիա
Իսպանիա
Ուկրաինա
Սերբիա
Վրաստան
Հիշեցնեմ նաև, որ երգի ընտրության հարցում Էմմին կապ չունի (սա վերաբերում է այն մարդկանց ովքեր Էմմիի երգը չեն հավանել):
Բարև Ձեզ
Ժողովուրդ Սիրուշոյից հաստատ լավ երգեց
մինչև Ռուսաստանի անկապ ելույթն եմ նայել, բայց 2-ի մոտերը, որ քնահարամ արեցին, ամբողջ գիշոր բում-բում էր գլխումս...
խոստովանում եմ, որ ահավոր մի տեսակ ազդել է իմ վրա:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Claudia Mori (11.05.2011), erexa (11.05.2011), RRR (11.05.2011), Արէա (11.05.2011), Մանուլ (11.05.2011)
Կատարումն էլ էր Սիրուշոյինից լավը, երգն էլ, բայց մեկ ա Անկապ երգ էր, տենց երգով հեչ պարտադիր չէր, որ Էմմի նման ձայն ունեցողը գնա:
Բայց մյուս կողմից էլ Ռիբակը նմանատիպ «ջան իմ գնդակ»-ով հաղթեց, կարող էր և Էմմին հաղթել: Կարճ ասած արդեն հազար անգամ հնչած խոսք. Երևատեսիլն ու երաժշտությունը (արվեստը) իրար հետ ոչ մի կապ չունեն:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ինտերնետն ու սոց. ցանցերը քանդեցին Էմմիի տունը:Մի երկու օր առաջ եմ իմացել, որ 10 ին է «Եվրատեսիլը», եթե երեկ հենց կոմպի էկրանից չզգուշացնեին, հեռուստացույցը միացնողը չէի: Իմ մշտական երկու ձայնը վերջին րոպեին տվել եմ, բայց մերոնցից շատ- շատերը, կարծում եմ, չեն իմացել համերգի մասին: Այդ պատճառով էլ՝ ֆիասկո...
![]()
Ժող, բայց ինչ չարն եք... Աղջիկ ա էլի իրա համար, բնական մայրական ինստինկտների ծայրահեղ դրսևորմամբ մամայով և այդ նույն մամայի իրական կյանքին հիվանդագին վերաբերմունքով, բայց դե ինքը ի՞նչ մեղավոր ա: Սենց թե նենց... Տխուր ա, որ ամբողջ Հայաստանը ուրախանում ա, որ Էմմին չանցավ՝ դրա հետ միասին ատելով այն ալիքը որն սկսել է այդ հակաարշավը Հայաստանը ներկայացնող աղջկա դեմ:
Ես ինքս էլ դեռ չեմ կողմնորոշվում որն ա ավելի ուժեղ, Հ1-ի հանդեպ ունեցած ատելությո՞ւնս, թե՞ Էմմիին չսիրելս... Բայց, փաստը մնում է փաստ, Էմմին և նրա հետ կապված պատմությունը մտորումների տեղիք է տալիս: Վերջնականապես դադարեցի հավատալ նաև քվեարկության արդյունքներրի մաքրությանը... Շինծու է ամեն ինչ, միանշանակ:
Ի դեպ, այս տարվա Եվրատեսիլի երգերը հիմնականում աշխույժ էին, համարյա չկար դանդաղ ու հանգիստ երաժշտույուն:
Ինչևիցե: Շնորհավորում եմ անցածներին ու տխրում չանցածների հետ միասին: Ցանկացած դեպքում նրանք ծանր աշխատանք են կատարել: Մի մոռացեք, որ Էմմիի վրա համընդհանուր արդարացի կամ անարդար հիստերիայից բացի, նաև անձնական վիշտն է ազդեցություն ունեցել, հոր կորուստն ու մոր այդպիսին լինելը...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.05.2011, 08:39:
Ես այս մրցույթը միշտ չեմ նայում, առավոտյան արթնանում եմ ասում եմ տատ ջան անցա՞վ ու միշտ դրական պատասխան եմ ստանում, որից ուղղակի եմ ուրախանում, քանի որ ամենաանիմաստ ու ամենաաներաժշտական մրցույթն եմ համարում Եվրատեսիլը...բայց այս անգամ անկեղծ մի քիչ տխրեցի, հա երգը մի բան չէր, նույնիսկ հեչ բան չէր, ինչպես գրեթե ցանկացած երգ այդ «կրկեսային» միջոցառման ժամանակ, բայց հիմա, որ պատկերացնում եմ թե Էմմիին ինչ «քլունգներ» են սպասվում...մեղքս գալիս է![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Հ1 - ի մտորումներ.
Հա լավ, խի՞ էլի...
Ախր ամեն ինչ լավ կազմակերպել էինք: Ինչ ա, կարող ա՞ Աբրահամը Ջիվան Գասպարյանից վատ դեմք էր:
Հաստատ էդ կեղտոտ սփյուռքը չի քվեարկել: Խայտառակ եղանք...
Արա՜ ջոգի.... ախր մենք ո՞նց էինք մոռացել... դուդուկը... դուդուկը չկար... ես էլ ասում եմ խի չանցանք...
Իրականում ոչ մի ամոթի կամ խայտառակի հարց չի, որ չենք անցել: Չեմ հիշում որ տարում էր, Մոլդովան շատ համեստ ու գեղեցիկ երգ էր ուղարկել, որը նույնպես եզրափակիչ չանցավ:
Էմմիի սանրվածքն ահավոր էր, ոնց որ շարքային քյառթու լիներ, մենակ դեմքը փակող ակնոցներն էին պակասում:
Բեք վոկալը նույնպես ահավոր էր: Եթե նկատել եք, ամբողջ երգը բեք վոկալը թեքում էր տոնայնությունից դեպի կես տոն բարձր: Բայց Էմմին ամբողջ ընթացքում ձգտում էր բերել տոնայնության, սակայն առանձնապես իր մոտ էլ չէր ստացվում, քանի որ թռվռալով մաքուր երգելը շատ դժվար բան ա ու փաստորեն իր բանը չէր:
Սարսափելի ոչնիչ չկա:
Ես կիսաեզրափակիչը չեմ էլ նայել Ռուսաստանից սկսած ու եզրափակիչն էլ չեմ նայելու, քանի որ վերջին տարիներում նայելով տենց էլ չեմ խերվել: Դրանից ախմախ մրցույթ էլ չեմ մտաբերում...
Claudia Mori (11.05.2011), Moonwalker (11.05.2011), V!k (11.05.2011), Yevuk (11.05.2011), Գանգրահեր (11.05.2011), Ձայնալար (11.05.2011), Մանուլ (11.05.2011), ՆանՍ (11.05.2011), Ռուֆուս (11.05.2011)
Ու պլուս դրան մայրը քաղցկեղով հիվանդ է հիմա, քիմիաթերապիա է անցնում ու Էմին էդ առումով էլ ճնշված ու նեղված է։ Էդ առումով մեղքս գալիս է, մյուս կողմից էլ մտածում եմ՝ թող էդ Եվրատեսիլը կյանքի նպատակ չսարքեր ու չգնար՝ հույսը սփյուռքի վրա, ամեն դեպքում կատարումը վատն էր շատ, երեկ մտածում էի, որ Սուպերստարի կամ X-Factor-ի ժամանակ էդպս մեկը կատարի ինչքան կխոսի ժյուրին ու կքննադատի։
When life gives you lemons, make lemonade
Էնքան ուրախ եմ, որ էս անիմաստ մրցույթից էս տարի շուտ պրծանք: Մեկը մեկից անհաջող երգեր էին:
Նենց եմ ջղայնանում, որ ասում են Սփյուռքնա մեղավոր, տպավորությունա ստեղծվում, որ էս մրցույթը Սփյուռքի համարա:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Armen.181 (11.05.2011)
այստեղ են ասել որ մի բան որ պետքա չլինի, չի լինում: Զոռով չի ստացվում:
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը

Հայաստանը, Մաքս Տիգ ջան, չի պարտվել: Հայաստանը հաղթել ա, մի քանի օր առաջ, ընդամենը մի քանի օր առաջ, ի դեմ Կարին համույթի, որը գեղեցիկ փառատոնում պարի կատեգորիայում զբաղեցրել է առաջին, իսկ երաժշտության կատեգորիայում՝ 3-րդ տեղը, ու այս արդյունքը 24 երկրների մեջ: Հանդես ա եկել հայկական երգ-երաժշտություն, պարով ու հաղթել ա ազգային ուրիշ բաների մեջ:
Իսկ էս ախմախ պոպսա եվրատեսիլ մրցույթում պարտվել ա մշակույթը քացու տակ գցած վարչախմբի նշանակած քուչի դախլա հեռուստաընկերության ընտրած պոպսա մի «երգչուհի» կամ «երգչիստ», որի որևէ հաղթանակ կամ պարտություն Հայաստանի հաղթանակի կամ պարտության հետ եզր չունի:
հ.գ. Վերջը ես էլ էս թեմայում գրեցի
հ.գ.2. Շատ ափսոս, որ նորմալ ու գեղեցիկ մրցույթներն ու հաղթանակը նման բուռն արձագանքի չեն արժանանում, իսկ էս զիբիլն արժանանում ա...
Վերջին խմբագրող՝ Chuk: 11.05.2011, 10:16:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
A.r.p.i. (11.05.2011), Albus (12.05.2011), AMzone (11.05.2011), Ariadna (11.05.2011), Askalaf (11.05.2011), CactuSoul (11.05.2011), Claudia Mori (11.05.2011), davidus (11.05.2011), Firegirl777 (11.05.2011), Monk (11.05.2011), murmushka (12.05.2011), Skeptic (11.05.2011), V!k (11.05.2011), VisTolog (11.05.2011), Yevuk (11.05.2011), Աբելյան (11.05.2011), Ամպ (11.05.2011), Աշոտ Երկաթ (11.05.2011), Արամ (11.05.2011), Արևհատիկ (11.05.2011), Գեա (11.05.2011), Ձայնալար (11.05.2011), Մանուլ (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011), Ռուֆուս (11.05.2011), Վիշապ (12.05.2011)
Վրաստանի կատարումը շատ լավն էր (բացի ռեփային շեղումներից)
Հայաստանի ներկայացուցչի կատարումն էլ անթերի չէր, բայց մի տեսակ բումբում էր էլի
Էմմիի դեմ ոչինչ չունեմ, կարծում եմ նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը ձևավորվել է միմիայն նրա համար, որ ինչպես հայաստանյան յուրաքանչյուր ընտրություն այնպես էլ երգի և երգչուհու ընտրությունը կատարվել է «ի վերուստ» այլ ոչ թե բաց քվեարկությամբ։
Այ եթե Հ1–ի սարքովի աստղերից բացի «հասարակ մահկանացուներն» էլ իրավունք ունենան դիմելու ու լիակատար շանս կունենան Եվրատեսիլին մասնակցելու, այ էդ դեպքում ամեն ինչ թեթև կընդունվի հեռուստադիտողի կողմից ու տենց «պարտությունները» սենց «ծանր» չենք տանի![]()
Վերջին խմբագրող՝ Askalaf: 11.05.2011, 10:23: Պատճառ: "բացի" բառը 2 անգամ էի գրել :)
Այս պահին թեմայում են 23 հոգի. (0 անդամ և 23 հյուր)
Էջանիշներ