«Կարին» ազգագրական երգի պարի համույթը վերադարձավ Երևան (Տեսանյութ)
Իսպանիայում ընթացող միջազգային պարի մրցույթում հանրահայտ «Կարին» ազգագրական երգի պարի համույթը (գեղ. Ղեկավար` Գագիկ Գինոսյան) արժանացել էր գլխավոր մրցանակի` ներկայացված պարերի համար, իսկ հնչեցված երաժշտությունն արժանացել է երրորդ մրցանակի: Հիշեցնենք, որ Իսպանիա մեկնելիս , ապրիլի 24-ին, Ստամբուլի օդանավակայանում «Կարին»-ի տղերքը մեր հայկական Յարխուշտան էին պարել: Քիչ առաջ «Կարին» ազգագրական երգի պարի համույթը վերադարձավ Երևան: կենտրոնական ավտոկայանում համույթին դիմավորել են երկրպագուները: NeoNews.am-ի թղթակիցը, Հայաստան ժամանալուց անմիջապես հետո, զրուցել է Գագիկ Գինոսյանի հետ:
Էջանիշներ