Նախորդ գրառմանս երկրորդ տողը մի հատ է՛լ կարդա:
Կամ էլ մտի էստեղ ու ամենայն մանրամասնությամբ ուղումնասիրի:![]()
Beeline-ը կրկնապատկում է արագությունը “Drive” սակագնային փաթեթում
//12.04.2011 Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կրկնապատկել է արագությունը շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում:
Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:
“Շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթը երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: “ԱրմենՏել” ընկերությունն ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):
“Drive” սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային “Գիշերային”, “Անսահմանափակ” սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, սակայն մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:
itel.am
Էս երկու օրը մի հատ նոր անլիմիտի կանխավճարային քարտ առա, բայց չեմ հասկանում` ինչի ա արագությունը սենց վատ:
Միջինում 600 կբիթ/վ ա, էսօր դեռ 1.1 մեգաբիթից չի բարձրացել, երեկ ու առաջի օրն էլ մի եսիմինչ չէր` չնայած մի քանի պահ 2 մբիթ/վ-ից անցել ա: Ասում եմ` կարող ա՞ քարտը կապ ունի… բայց ի՞նչ կապ պիտի ունենա:![]()
Զեղչ DELL Inspiron 1018 24W եւ DELL Inspiron 1018 48W նեթբուքերի վրա` Beeline շարժական ինտերնետի Drive փաթեթին միանալիս
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է DELL Inspiron 1018 24W եւ DELL Inspiron 1018 48W նեթբուքերի սեզոնային զեղչ` Beeline շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթին միանալիս:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն բաժանորդները, ովքեր մինչեւ օգոստոսի 31-ը կկնքեն Drive սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր, այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան հնարավորություն արտոնյալ գներով ձեռք բերել DELL Inspiron 1018 24W եւ DELL Inspiron 1018 48W նեթբուքեր: Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ, 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ, 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:
Նշենք, որ Drive սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Drive սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 Կբիտ/վրկ:
http://news.am/arm/news/65201.html
Առաջարկում եմ քեզ իմ կողմից ժամանակավոր տրամադրել «Բիլայնի» MF622 - մոդեմը, հենց իրենցից վերցրած, նորմալ աշխատող: Առաջարկում եմ ավելի որակյալ ու արագ ինտերնետ, ավելի էժան գնով: Այս պարագայում, վճարելով ամսական՝ 12.000 դրամ, կամ օրեկան՝ 417 դրամ (ինչքան հիշում եմ, կամ ավելի քիչ՝ 400 կամ 380) դու կունենաս 15 Գբ գերարագ ինտերնետ ու այդ սպառվելուց հետո կօգտվես 256/128 կբ/վ ինտերնետից: Մանրամասնները՝ ՊՄ:
ինչ որ մեկդ mac -ի տակ օգտագործել էք մոդեմը՞ աշխատումա ՞
“ԱրմենՏել”-ն ընդլայնում է 3G ցանցը Հայաստանի շրջաններում
Երեւան/Մեդիամաքս/.“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Հայաստանում 3G ցանցի էական ընդլայնման մասին:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 2011թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների:
““ԱրմենՏել” ընկերությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը եւ ընդլայնում ծածկույթը, տրամադրելով որակյալ բջջային կապ, գերաարագ ինտերնետ եւ ժամանակակից այլ ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին: Ցանցի ընդլայնումը եւ արդիականացումը թույլ են տալիս մեզ հանդես գալ նոր առաջարկներով, որոնք դարձնում են մեր ծառայությունները հաճախորդների համար ավելի գրավիչ եւ հարմարավետ”,- նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2.9 մլն. մարդ: Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:
Itel.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ