ժող ջան, ուրեմն երեկ վեբ կամեռա առա` Creative Live! Cam Sync, բերեցի միացրեցի, նորմալ եղավ` սկզբում Devices and Printers-ում ցույց տվեց որպես USB2.0_Camera ու մի քիչ հետո իրա նկարով, անուն ազգանունով բանով բերեց: Իրա հետ CD չկա, Plug and Play ա: Ինստրուկցիայում էլ գրած ա
Install software and drivers first (For Windows OS only)

1. Visit www.creative.com/support/downloads/.
2. Select your webcam.
3. Click Live! Cam Starter Pack to download the software.
Էս Live! Cam Starter Pack-ը քաշեցի, դրեցի, եղավ: Հետո էլի իրանց սայտից քաշեցի Creative Live! Central 3 ծրագիրը, որը թույլ ա տալիս վիդեո ու ֆոտո նկարել, միանգամից upload անել Յութուբ ու նման բաներ:

Հիմա էսօր կոմպս միացրեցի, անհասկանալի պատճառներով նորից սկսեց կամեռան իստալ անել, ոնց որ ոչինչ չի էլ եղել: Արեց, բայց կամեռաս տենց էլ մնաց USB2.0_Camera: Հիմա էլի աշխատում ա, Սկայպն ու ուրիշ ծրագրեր իրան տեսնում են, բայց իրա ծրագրերը որ բացում եմ (Live! Cam Central 3-ը, Creative Software AutoUpdate-ը կամ էլ եթե ուզում եմ նորից դրանք ինստալ անեմ), իրան չեն տեսնում: