օրինակ F.E.A.R կգնա՞ գոնե մինիմումով
օրինակ F.E.A.R կգնա՞ գոնե մինիմումով
Ոչ մի դեպքում: Քո վիդեոքարտը շեյդերներ (shaders) ոնց որ թե ընդհանրապես չի հասկանում. արդեն շատ հին ա: F.E.A.R.-ի համար նվազագույնը shaders 1.1 մշակող վիդեոքարտ ա պետք: Քոնը էդ խաղը ուղղակի չի բացի: Քիչ հավանական ա, որ սխալվում եմ:
Եթե սիրում ես խաղեր խաղալ, ինչքան հնարավոր ա շուտ ազատվի էդ կոմպիցդ ու նոր բան ճարի:
DIXIcarpe noctem
stepanyanarg (13.03.2011)
Ճիշտ ես ասում, կա տենց բան: Բայց քո CPU-ն, առավել ևս, չափազանց թույլ ա F.E.A.R.-ի համար: Նորից խորհուրդ տամ. եթե ուզում ես քիչ թե շատ նոր խաղեր խաղալ, իզուր տեղը քեզ մի տանջիր. կա՛մ նոր կոմպ ա պետք, կա՛մ էլ պետք ա համակերպվես, որ համեմատաբար նոր խաղեր չես կարողանալու խաղալ:
Խաղային կոմպի կյանքի տևողությունը կարող ա լինել մաքսիմում 2-3 տարի: Այսինքն՝ եթե դու հիմա շատ լավ կոմպ հավաքես, մի երեք տարի հետո ստեղծվելիք խաղերը արդեն շատ ծանր են լինելու քո կոմպի համար: Իսկ քո էսօրվա կոմպը, ոնց նայում եմ, մի 7-8 տարվա կոմպ ա: Այսինքն՝ հինգ-վեց տարվա հնության խաղերը գուցե դեռ կբացի, բայց ոչ ավել (shader-ների պահը դեռ չեմ ասում):
DIXIcarpe noctem
Artyom (14.03.2011), Freeman (13.03.2011), stepanyanarg (13.03.2011)
էսօր քաշեցի քցեցի 4.34 գեգ,ինստալլ արեցի,միացնում եմ միանումա,ձենը կա մաուսը կա, բայց էկրանը սև ա.կարողա ես հարցին ինչ-որ լուծում ըլնի.
հա մեկել մոռացա ասեմ,F.E.A.R նել նոր խաղերից չի,2005 թվի խաղ ա.իմ կոմպը շատ հանգիստ բացում ա Hidden and dangerous 2 sabre squadron որ իրա գրաֆիկայով շատ քիչ ա զիջում F.E.A.R ին
Որպես երկու խաղերն էլ խաղացած մարդ ասեմ. H&D2-ը ահավոր շատ զիջում ա F.E.A.R.-ին իր գրաֆիկայով: Պլյուս՝ F.E.A.R.-ը հայտնի էր էն բանով, որ իր դուրս գալու ժամանակ համարյա ոչ մի կոմպ չէր կարողանում մաքսիմալ գրաֆիկական կարգավորումներով էդ խաղը քաշել: Ես խաղացել եմ GeForce 7900GT-ով, նորմալ էր: Բայց իմ նշած ու քո վիդեոքարտերի արանքում սարեր ու ձորեր են:
Հազիվ թե: stepanyanarg, լիքը լավ խաղեր կան, որ կարելի ա քո կոմպով հիմա խաղալ, մի քանիսը նախորդ գրառումներիս մեջ նշել էի, ավելի լավ ա՝ դրանց ուղղությամբ մտածի, ոչ թե կոկրետ խաղ ընտրի ու տառապի էդ խաղի ձեռը: F.E.A.R.-ի խնդիրը հազիվ թե ինչ-որ լուծում ունենա քո դեպքում, կոմպդ շատ հին ա:
Painkiller քաշի փորձի, պիտի որ ստացվի: Ես նոթբուկով, 32 Mb-անոց GF4-ով խաղացել եմ:
DIXIcarpe noctem
stepanyanarg (14.03.2011)
էտ Painkiller-ը նայեցի պենտիում մեկի խաղ էր,հեչ դուրս չեկավ:Եթե կարելի ա մի հատ H&D2 ի կարքի նոռմալ խաղ կառաջարկե՞ս,բացի մեդալից:
իսկ գոնե Half-Life 2 -ը կբացի՞![]()
Հետաքրքիր ա՝ ո՞նց ես նայել: Եթե ոճը դուրս չի գալիս, տենց էլ ասա, բայց Painkiller-ը P1-ական խաղ համարելը արդեն հանցագործություն ա, հազար ներողություն: Էդ ոճի մեջ դրանից լավ խաղ մեկ էլ էս տարվա Bulletstorm-ն ա (նույն ստուդիայինը, ի դեպ), ուրիշ հավասար բան չկա: Ընդ որում՝ գրաֆիկան էլ ա շատ լավը՝ նույնիսկ էսօրվա համար, գեյմփլեյը ուղղակի գժանոց ա, իսկ աշխարհների դիզայնին մենակ նախանձել կարելի ա:
Half-Life 2-ը կարող ա մինիմումով քաշի: Ու ընդհանրապես՝ ինտերնետդ ի՞նչ արագություն ունի: Քաշի փորձի՝ կխաղացվի, թե չէ, եթե չէ՝ ջնջի: Ստեղ քեզ կարող ենք ասել երևի մենակ էն, ինչ ես արդեն ասել եմ, այսինքն՝ որ կոմպդ շատ հին ա, որ շատ բարձր խաղային պահանջներ դնել չես կարող, որ հին խաղերի մեջ էլ լիքը շեդևրներ կան, եթե սովորես հին գրաֆիկայի վրա աչք փակել (իսկ դու ուրիշ ընտրություն ուղղակի չունես), էդքանը: Շատ դժվար ա ասել՝ ինչը ոնց կլինի ինչ-որ կամայական կոմպի վրա: Պլյուս՝ ինձ համար նորմալ խաղալը նշանակում ա բացարձակապես առանց կախելու ու մաքսիմում գրաֆիկայով, իսկ քեզ համար դա կարող ա նշանակի «էնքան որ բացի». չգիտենք, չէ՞:
Ամենալավ խորհուրդը, որ կարող եմ տալ, էս ա. եթե դու սիրում ես խաղեր խաղալ, շատ լուրջ մտածի կոմպդ փոխելու մասին: Եթե չես կարող փոխել, բայց մեկ ա՝ սիրում ես խաղալ, ուրեմն ընդունիր, որ քո կոմպը էդ ա, ու իր համեստ հնարավորություններից շատ ուղղակի չի կարող քաշել:
DIXIcarpe noctem
stepanyanarg (14.03.2011)
Ակումբցիներ ջան, մի խնդրանք ունեմ, մի հատ կայֆ, ցանկալի է օնլայն, բայց ոչ պարտադիր, խաղ ասեք, որ նեթբուքիս վրա տարիներով խաղամ![]()
Քյաթռուն ստեղ գովեստ ա: Հինը՝ առավել ևս: Հիմա էլ տենց բաներ չեն սարքում: Քյառթուն էն ա, որ ոչ ոչ չի ասում «Օ՜, սերժանտ Ջոն, տեռորիստներ-քաղաքականություն-ատոմային զենք, նախագահը-ամերիկան-բլա-բլա-բլա, դու պետք է փրկես աշխարհը»: Քեզ ասում են. «Առ քեզ, ախպեր ջան, վեցփողանի գնդացիր, ու վազքով մարշ՝ ինչքան հնարավոր ա ցավոտ կերպով բնաջնջելու դժոխքի 136,457,763 ծնունդներին, քեզ բարի ժամանց»: Ու ամեն ինչ աշխատում ա, որ խաղացողը ինքը ստեղծի իր կայֆը, ոչ թե դու էնքան որ էկրանի դեմը նստած սիրուն կինո նայես: Բայց դե ճաշակին ընկեր չկա. եթե քեզ CoD-ի նման բաներն են դուր գալիս, ուրեմն CoD2-ից էս կողմ ոչ մի բան խաղալու շանս չունես, ափսոս:
DIXIcarpe noctem
Հայկօ ջան սկի CoD2-ը չի բացում:Որ բացեր էլ խի էի ըստե քո զահլեն տանում.Բայց լավա FlatOut -ը բացեց,մի քիչ կքշեմ մինչև Sniper elite-ը կքաշի.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ