User Tag List

Էջ 99 160-ից ԱռաջինԱռաջին ... 49899596979899100101102103109149 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,471 համարից մինչև 1,485 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1471
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ժառանգություն»-ը երբեւէ չի խոսել մանդատները վայր դնելու մասին
    Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացառում է խմբակցության կողմից մանդատները վայր դնելու որոշման հնարավորությունը:

    Փետրվարի 28-ին խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել Հայաստանի իշխանությունների եւ իշխող կոալիցիայի հասցեին, որից հետո կուսակցության պատգամավորները բոյկոտեցին Ազգային ժողովի նիստի աշխատանքները:

    «Ժառանգություն»-ը հայտարարել էր, որ մարտի 6-ին հրավիրվելու է «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում:

    Այդուհանդերձ, կուսակցության խորհրդի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ մարտի 13-ին «Ժառանգություն» խմբակցությունը վայր դնի պատգամավորական մանդատները, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, ասաց. - «Կուսակցությունը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, այդ թվում եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեւէ չեն խոսել մանդատներ դնելու մասին: Դա ավելի շատ լրագրողների կողմից հարցերում, վերլուծական նյութերում հանդիպող սցենարներ են, որոնց համար «Ժառանգություն» կուսակցությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում»:
    azatutyun.am
    էս էլ սենց

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2011), Mephistopheles (09.03.2011), Հայկօ (09.03.2011)

  3. #1472
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ժառանգություն»-ը երբեւէ չի խոսել մանդատները վայր դնելու մասին

    էս էլ սենց
    էդ ո՞վ էր ասում որ ծեծը հակադաստիարակչական ա… խնդրեմ, լավ էլ դաստիարակվում են

    Փոստանջյանի ախպորն էլ որ բաց թողնեն չզարմանաք
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.03.2011, 13:39:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (09.03.2011), Norton (09.03.2011)

  5. #1473
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը նման էր մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
    Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 4.5 տոկոս։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումներով հանդես եկավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը։ «Ատում եմ նման կանխատեսումներ անել։ Հայաստանը տնտեսական աճի մեծ պոտենցիալ ունի, սակայն հաշվի առնելով այսօրվա բիզնես միջավայրը և ճգնաժամի հասցրած վնասները՝ այս տարվա համար ես 4.5 տոկոս աճ եմ կանխատեսում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ բիզնես միջավայրի զարգացման խոչընդոտների վերացումն այսօր Հայաստանում լրջագույն խնդիր է։

    Միաժամանակ նա նշեց, որ այդ խնդիրը ծառացած է նաև մի շարք այլ երկրների առջև։ Իսկ Հայաստանում բարեփոխումների դանդաղումը, ըստ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետի, կապված է օլիգարխիկ համակարգի առկայության և տնտեսական մրցակցության բացակայության հետ։

    Մասնագետն ընդգծեց, որ ճգնաժամից շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, շատ դասեր կարող էին քաղել։ «Սակայն այդ դասերը լավ չեն սերտվել, բարեփոխումների հիմք չեն դարձել։ Հայաստանը նույնպես նման էր մի մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց»,- ասաց նա։ Հայաստանում, ըստ նրա, մտահոգող են շարունակում մնալ գնաճի բարձր ցուցանիշը և մակրոտնտեսական խոցելիության աճը։ «Սրանք անհանգստացնող նշաններ են։ Ճգնաժամի պատճառով պետության պարտքը կտրուկ աճել է և նույնքան բարձր է, որքան Կենտրոնական Եվրոպայում»,- ընդգծեց նա։ Ըստ մասնագետի՝ պակաս մտահոգիչ չեն նաև բարձր դոլարիզացիան և տեղական կապիտալի շուկայի թերզարգացվածությունը։ «Հայաստանը դեռևս շատ բան ունի անելու»,- եզրակացրեց նա։

    Էրիկ Բերգլոֆը կարևորեց արտահանման ցուցանիշների աճը՝ նշելով, որ դա կխթանի նաև նորարարության տարածմանը։
    ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը նաև նշեց, որ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում 1995թ.-ից սկսած կոռուպցիան աճել է։ Միայն Վրաստանն է կարողացել էականորեն նվազեցնել կոռուպցիան։

    ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը դրական գնահատեց Հայաստանի կառավարության՝ գնաճի մեղմման քաղաքականությունը։ «Սա գների ժամանակավոր աճ է։ Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները ճիշտ գործիքներ են։ Կենտրոնական բանկն իրեն ճիշտ է պահում, ճիշտ քայլեր է ձեռնարկում»,- ասաց նա։

    Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանում վերջին նախագահական ընտրություններից հետո «լրիվ կանխատեսելի քաղաքական իրավիճակ չկա»։
    tert.am

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Mephistopheles (09.03.2011)

  7. #1474
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակը չտրամադրելու որոշման մասին Մուսինյանն ասաց. «Մեզ համար այլևս քաղաքապետարանի որոշումները նշանակություն չունեն»։
    tert.am

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Chuk (09.03.2011), Kuk (09.03.2011), murmushka (11.03.2011), Norton (09.03.2011), Sagittarius (09.03.2011), Zangezur (11.03.2011), Հայկօ (09.03.2011), Ձայնալար (09.03.2011), Տրիբուն (13.03.2011)

  9. #1475
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնգրեսը պատրաստվում է մարտի 17-ի հանրահավաքին

    Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ:

    «Առաջին լրատվականի» տեղեկություններով, Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները` իրազեկման, հանրահավաքի կազմակերպչական հարցերը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքները։

    Մեր տեղեկություններով, Կոնգրեսի ներկայացուցիչները նախատեսում են մինչև մարտի 17-ի հանրահավաքը մարզային հանդիպումներ անցկացնել։
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2011), Mephistopheles (09.03.2011)

  11. #1476
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՍՏԾՈՒՆ ԿԾԱՌԱՅԻ Bentley-ՈՎ


    168 ժամ թերթը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս Bentley մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է եւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, եւ արքեպիսկոպոս Կճոյանը:

    Թերթը գրում է, որ իր թղթակցի հետ հեռախոսազրույցում Կճոյանի տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան մեր հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելու՞ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»,- գրում է թերթն ու հավելում, որ Bentley մակնիշի այն մոդելը, որ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում:
    lragir.am

  12. #1477
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախանձի մասին
    Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բլոգում կոչ էր արել՝ չնախանձել Վրաստանին: Զուտ տեսականորեն նա, իհարկե, իրավացի է. նախանձը գեղեցիկ զգացմունք չէ՝ քաղաքացիներին շատ ավելի լավ է բնութագրում հպարտությունը իրենց երկրի նվաճումներով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ, ասենք, 1700-ամյա քրիստոնեությունը կամ Ավարայրի ճակատամարտը հպարտության «մշտական պաշար» չեն տալիս: Մարդիկ ուզում են ունենալ հպարտության ավելի թարմ, ավելի ժամանակակից մի աղբյուր: Եվ ահա այստեղ է, որ մեզ սկսում է համակել «սեւ նախանձը» հարեւանների հանդեպ: Խոսքը, տվյալ դեպքում, այն մասին է, որ ըստ Transparancy international միջազգային կազմակերպության, Վրաստանի ոստիկանությունը կոռումպացվածության ցածր մակարդակով աշխարհի լավագույն հնգյակում է: Ընդհանրապես, ըստ կազմակերպության հաշվետվության, Վրաստանում հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ վերջին երեք տարվա ընթացքում կոռուպցիան իրենց երկրում նվազել է: Նմանատիպ հաշվետվություն են երեկ հրապարակել TI-ի մեր ներկայացուցիչները (երկու դեպքերում էլ լրատվությունը վերցված է tert.am-ից), եւ պատկերը Հայաստանում ճիշտ հակառակն է. հարցումների մասնակիցների 50 տոկոսից ավելին նշել է, որ կոռուպցիան մեզանում աճում է:
    Իհարկե, հաշվի առնելով մեր իշխանության «բնավորությունը», կարելի է կանխատեսել, որ այդ փաստին կտրվի հետեւյալ երկու մեկնաբանություններից մեկը (կամ էլ երկուսը միաժամանակ). 1/ կառավարությունն անզիջում պայքար է մղում կոռուպցիայի դեմ, միայն թե մեր անշնորհակալ քաղաքացիները դա չեն նկատում, 2/ համաշխարհային ուժային կենտրոնները եւ դրանցից սնվող Transparency international-ը իրենց սիրելի Վրաստանի PR-ն են անում՝ աշխարհում նարնջագույն հեղափոխությունները խթանելու նպատակով:
    Իրականում ինձ թվում է, որ մեր եւ Վրաստանի քաղաքացիները միանգամայն ադեկվատ են ընկալում իրավիճակը: Եվ պատճառներն էլ են հայտնի: Ինչ էլ ասեն չինացիները եւ նրանց կողմնակիցները, տնտեսական եւ իրավական համակարգի բարեփոխումները մեզ նման երկրներում հնարավոր չեն առանց քաղաքական վերափոխումների: Դրանք, իմ ընկալմամբ, մեկ ամբողջական համակարգ են, եւ զբաղվել, օրինակ, առանձին վերցրած կոռուպցիայով կամ առանձին վերցրած դեմոնոպոլիզացիայով՝ պարզապես անիմաստ է: Այն համակարգը, որում մենք ապրում ենք, չի կարող գոյատեւել առանց կոռուպցիայի եւ մենաշնորհի, որոնք, ըստ էության, նույն արմատն ունեն:
    Մոտ 17 տարի առաջ մեր վրացի գործընկերոջ մեքենայով դուրս էինք եկել Թբիլիսիի տարածքից, եւ մեր մեքենան կանգնեցրին ինչ-որ զինված մարդիկ: Վարորդը նրանց փող տվեց, եւ մենք շարժվեցինք առաջ: Մեր գործընկերը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Չհասկացա՝ ոստիկաններ էին, թե ավազակներ: Չնայած՝ ի՞նչ տարբերություն»: Այն ժամանակ վրացիներն էին մեզ նախանձում:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  13. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.03.2011), Chilly (11.03.2011), Chuk (11.03.2011), davidus (11.03.2011), Mephistopheles (12.03.2011), Moonwalker (12.03.2011), Tig (11.03.2011), Արշակ (14.03.2011), Գեա (11.03.2011), Ձայնալար (11.03.2011), Ներսես_AM (11.03.2011), Տրիբուն (13.03.2011)

  14. #1478
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը` ե'ւ Հայ ազգային կոնգրեսը, ե'ւ Դաշնակցությունը, ե'ւ «Ժառանգություն»-ը, բազմիցս նշել են, որ միայնակ իրենց կուսակցությունը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Այս պարագայում համագործակցությունը ավելի առարկայական է դառնում: Եթե քաղաքական ուժերը արդեն փոխել են իրենց կարծիքը (իսկ «Ժառանգություն»-ը իր կարծիքը չի փոխել), եւ գտնում են, որ միայնակ կարող են այդ իշխանափոխությունը իրականացնել, եւ դա կլինի Հայաստանի ժողովրդավարական ուղին, ապա այստեղ ես միայն կարող եմ հաջողություն մաղթել իրենց», - հավելեց Մարտիրոսյանը:

    Ազատություն
    քաղաքական ուժերի միավորումը ենթադրում ա իրանց էլեկտորատների միավորում… Դաշնակների էլեկտորատը էական չի որովհետև միջին դաշնակը երևի հանրահավաքների ա մասնակցում ու հույսը իրենց վերնախավի վրա չի դրել… Ժառանգությունը համառորեն խոհրդարանից դուրս չի գալիս՝ այսինքն միանշանակ բավարարվում ա խորհրդարանական գործունեությամբ ու "դաշտային աշխատանքներն" էլ սահմանափակում է զուտ մարդու իրավունքներով զբաղվելով որոշ քաղաքական տոնայնությամբ, այպես որ նրա էլեկտորատնել ա մնում հանելուկային… դաժե Կարապետիչի էլեկտորատն ա քչից-շատից հայտնի… իսկ էսօր էլեկտորատի ճշտման միակ հավաստի ձևը հանրահավաքն ա…

    sorry Արմեն ջան, դեմագոգիայով զբաղվելն անշնորհակալ գործ է համ էլ դրանից էլեկտորատը չի շատանում

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.03.2011), Ձայնալար (12.03.2011)

  16. #1479
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՍՏԾՈՒՆ ԿԾԱՌԱՅԻ Bentley-ՈՎ
    Էս էն չի՞, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ սերժի գլխին զոնտիկ էր բռնել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #1480
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էն չի՞, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ սերժի գլխին զոնտիկ էր բռնել:
    Զոնտիկ բռնել ա թե չէ, չիդեմ, բայց Սերժի համար քարոզչություն էր անում:

    Ուրեմն հերթական էդ կարգի հավաքներից ա, Սերժիկն ա խոսում «Մենք պետք է հպարտ լինենք, որ...», «Մենք հպարտ ենք...»... սենց իրա ստանդարտ ճառերն ա ասում, դրանից հետո էս Կճոյանը հարց ու պատասխան ա տալիս լրագրողներին (բնականաբար հիմնականում իշխանական) ու էդտեղ մեր տղերքից մեկն ա լինում ու հարցնում ա.
    - Տեր հայր, իսկ հպարտությունը մեղք չի՞:

    Դե գնա պատասխանի, Կճոյան Ասի մեղք ա, Սերժին ա քաշում, չասի... ախր մեր եկեղեցին տենց ա ասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.03.2011), davidus (13.03.2011), Kuk (13.03.2011), Mephistopheles (13.03.2011), Moonwalker (13.03.2011), Sagittarius (13.03.2011), Հայկօ (13.03.2011), Ձայնալար (13.03.2011), Տրիբուն (14.03.2011)

  19. #1481
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհայտ անձինք առևանգել են Սամսոն Խաչատրյանին

    «Առաջին լրատվականի» տեղեկություններով, մեկ ժամ առաջ Դինամո մարզադաշտի մոտ անհայտ անձինք հարձակվել են աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա:

    Ակատանատեսների խոսքով` Սամսոն Խաչատրյանի ուղղությամբ մեքենա է շարժվել, որից դուրս են եկել մարդիկ, որոնցից մի քանիսը, ըստ ականատեսների, եղել են դիմակներով, և հարձակվելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:

    Ականատեսները պատմել են նաև, որ դեպքի վայրից քիչ հեռու նկատել են Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին և Կենտրոնի քրեկան վարչության պետ Արթուր Հովհաննսիյանին:

    Այս պահի դրությամբ Սամսոն Խաչատրյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նրանից որևէ տեղեկություն չկա:
    Էս էլ մարտի մեկի հանրահավաքից վիդեո. նայեք 3:10 - 3:20 հատվածը, թե ոնց ա քաղաքացիական հագուստով միլիցուն տոպկում:

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.03.2011), Mephistopheles (14.03.2011), Zangezur (14.03.2011)

  21. #1482
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամսոն Խաչատրյանի հետ բերման են ենթարկվել ևս երկուսը

    «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ այսօր Դինամո մարզադաշտի մոտ անհայտ անձիք հարձակվել էին բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա: Մի քանի ժամ նրա գտնվելու վայրը հայտնի չէր, նրան նստեցրել էին մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խաչատրյանին տեղափոխել են Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժանմունք:

    Քիչ առաջ տեղեկացանք, որ Սամսոն Խաչատրյանի հետ բերման են ենթարկվել եւս երկուսը`Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը: Այժմ նրանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:

    Սամսոն Խաչատրյանը, Միսաք Հովակիմյանը եւ Պողոս Տրմզյանը այժմ գտնվում են Կենտրոնի քննչական բաժանմունքում: Այստեղ հավաքվել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի տասնյակ համակիրներ:

    Ըստ որոշ տեղեկությունների` Սամսոն Խաչատրյանին պատրաստվում են ձերբակալել և մեղադրանք առաջադրել մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ:
    Աղբյուր՝ 1in.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.03.2011), Mephistopheles (13.03.2011), Sagittarius (14.03.2011)

  23. #1483
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են

    «Առաջին լրատվականը» քիչ առաջ տեղեկացավ, որ բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զաքարյանը Կենտրոնի քննչական բաժանմունքի մոտ հավաքվածներին: Բռնցքամարտի չեմպիոնի նկատմամբ հավանաբար 72 ժամվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի:

    Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանի հետ բերման էին ենթարկվել նաեւ`Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը, նրանց բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել:
    Աղբյուր՝ 1in.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (14.03.2011), murmushka (14.03.2011)

  25. #1484
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌԵԿՏՈՐԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈ՞Ղ Է


    Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավարը այլոց աշխատանքը սեփականի տեղ է մատուցում


    Առաջին տարին չէ, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված գրքեր է հրատարակում: Ցավոք, առաջին տարին չէ, որ գրագողության դեպք է արձանագրվում: ՀՖՄ-ի հեղինակած գրքերից գրագողության հարցում աչքի է ընկել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Հարությունյանը:

    ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանը եւ փոխնախագահ Դավիթ Թումանյանը բերեցին գրագողության բազմաթիվ օրինակներ: Օրինակ՝ միավորումը 2003-ին հրատարակել է «Վարչատարածքային բաժանման օպտիմալացումն ու տեղական ինքնակառավարման զարգացումը» գրքույկը, 2005 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման զարգացման ուղիները» գիրքը, որոնցից ոչ թե առանձին պարբերություններ, այլ մի քանի էջ պարզապես պատճենված՝ copy-paste է արված «Հանրային կառավարում» ամսագրի 2009 թվականի առաջին համարում Հովհաննես Հարությունյանի հեղինակած հոդվածում: Այս տարի հրատարակվել է Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» ուսումնական ձեռնարկը, որը նույնպես հեղեղված է ՀՖՄ-ի տարիներ առաջ հեղինակած-հրատարակած գրքերից արտագրություններով: Ձեռնարկը նախատեսված է թե Հարությունյանի ղեկավարած Հայաստանի կառավարման ակադեմիայի, թե Երեւանի պետհամալսարանի ուսանողների համար:

    «Արտագրությունը դեռ ամբողջ ցավը չէ: Խառնաշփոթ է ստեղծվել: 2005-ին եւ 2009-ին խնդիրը նույնը չէ: 2005-ին Երեւանը մարզի կարգավիճակ ուներ, 2009-ից՝ համայնքի: Իսկ նա 2011-ին հրատարակած գրքում արտագրում է 2005-ին մեր գրքում ներկայացված միտքը, թե Երեւանի 12 թաղային համայնքները կարող են միջհամայնքային միավորումներ ստեղծել: Բայց 2011-ին Երեւանում համայնքներ արդեն չկային: Ստացվում է՝ Հովհաննես Հարությունյանի գիրքը հակասահմանադրական պնդումներ ունի: Ֆինանսական համահարթեցման բաժինը ամբողջությամբ արտագրված է 2004 թվականին մեր հրատարակած «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ» գրքից»,- հայտարարեց միավորման փոխնախագահ Դավիթ Թումանյանը: Ըստ նրա, ինքն օգտվել է տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ օտարերկրյա փորձագետների աշխատություններից եւ հղումներ է արել: Իսկ Հովհաննես Հարությունյանը, երեւի հետքերը վերացնելու համար, նույն փորձագետին է հղում արել, սակայն… տեղափոխել է նրա անվան եւ ազգանվան տեղերը:

    Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» գրքում կա նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» նոր արձանագրության թարգմանությունը, դարձյալ առանց հղումների: Ըստ ՀՖՄ-ի, Հովհաննես Հարությունյանը սույն թարգմանությունը վերցրել է իրենց կայքից ու էլի հղում չի արել: Գրքում ճիշտ ու ճիշտ կայքի բառերով եւ ձեւակերպումներով թարգմանությունն է, ինչը չի կարող պարզ զուգադիպություն լինել:

    «Գրագողության այս փաստերը բացահայտելուց հետո փորձել ենք կապվել կամ հանդիպել Հովհաննես Հարությունյանին՝ չի հաջողվել: Մեր որոշ գործընկերներ անգամ մեզ նախատում էին, թե ինչո՞ւ եք լռում, երբ ձեր նյութերը գողանում են: Բայց մենք չենք ուզում աղմուկ լինի կամ դատական քաշքշուկներ: Ի վերջո, նույն դաշտում ենք աշխատում: Տարրական հարգանք պետք է լինի, եթե մարդը օգտագործում է մեր քրտինքն ու աշխատանքը, թող բարի լինի, միջազգային պրակտիկայում ընդունված ձեւով հենց էջի տակ հղումներ ներկայացնել, որ ուսանողն էլ կարդալով հասկանա, որ գիրքը գրել է ոչ թե կառավարման ակադեմիայի ռեկտորը, այլ, ասենք, ՀՖՄ-ի նախագահը կամ փոխնախագահը: Հուսով եմ՝ սրանից հետո մեր գործընկերը կդադարեցնի նման բաներ անելը: Բայց եթե փորձի շահարկել, հրապարակավ հայտարարություն կանենք, կմտնենք դատարան՝ մեր հեղինակային իրավունքները պաշտպանելու»,- հայտարարեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

    Գրագողության սույն փաստերը պարզաբանելու համար փորձեցինք կապվել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանի հետ: Հեռախոսը համառորեն լռում էր ու ոչ պակաս համառ լուրեր կային, որ եկող շաբաթ Հովհաննես Հարությունյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների փոխնախարար: Հուսանք՝ նշանակողները նշանակելուց առաջ կպարզեն գրագողության պատմությունը:

    Հ. Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլու Թեոդոու Հութենբերգը հրաժարվեց թե պաշտոնից, թե գիտական կոչումից՝ միայն այն բանի համար, որ մամուլում հիմնավոր պնդումներ եղան, որ նա գրագողությամբ է զբաղվել:

    ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
    Աղբյուր

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (14.03.2011)

  27. #1485
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարել են ոստիկանություն ու զգուշացրել

    Այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արտաշես Սարդարյանը:

    Փափազյան- Քոչար խաչմերուկում գտնվող իր ծաղկի խանութի մոտից ոստիկանները նստացրել էին «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենան եւ տարել բաժին:

    «2 թաղայիններ եկան եւ ասացին, որ ձեզ հետ հետ ոստիկանությունում ցանկանում են զրուցել, սակայն երբ ծանուցագիր պահանջեցի, ասացին, որ չկա եւ անպայման պետք է գաս: Իսկ նրանցից մեկն էլ ասաց, որ պետք լինի, նույնիսկ վրադ գործ կհարուցենք եւ կնստացնենք»,- «Ա1+»-ին ասաց Արտաշես Սարդարյանը:

    Նա Արաբկիրի ոստիկանությունում մնացել է մոտ մեկ ժամ եւ խոսակցության հիմնական թեման եղել է մարտի 17-ի հանրահավաքը:

    Ինչպես նշեց Արտաշես Սարդարյանը, նա այնտեղ պնդել է, որ զրույցը նշանակություն չունի եւ մասնակցելու է մարտի 17-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:

    A1+

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2011), Mephistopheles (14.03.2011), Ձայնալար (14.03.2011)

Էջ 99 160-ից ԱռաջինԱռաջին ... 49899596979899100101102103109149 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •