User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 418 հատից

Թեմա: Մեր ժամանակների Գալիլեյը :)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ

    Օրերս տեղեկացանք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին հանդիպել է իրեն մեծն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանի հետ:

    Այն, որ Արթուր Պողոսյանը իրականում ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կամ որևէ այլ բնական գիտության հետ կապ չունի, 37 երիտասարդ ուսանող ու ասպիրանտ ֆիզիկոսներով (այդ թվում ներքոստորագրյալներս) արդեն հայտարարել ենք` փետրվարի 7-ին բաց նամակ հղելով հայրենական ԶԼՄ-ներին: Այդ իսկ պատճառով բավականին զարմացանք, երբ իմացանք, որ կրթությամբ ճշգրիտ գիտությունների մասնագետ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Արթուր Պողոսյանին: Դա դեռ հնարավոր է, որ ըմբռնելի լիներ, եթե չհաջորդեր Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ էության, փառաբանվում էր «հայ տաղանդաշատ գիտնական» Արթուր Պողոսյանը:

    Երևի թե, այդ թեման մի քիչ կքննարկվեր սոցիալական ցանցերում, ու վաղ թե ուշ կմարեր, եթե Սփյուռքի նախարարության կայքից չհանվեր վերոնշյալ հաղորդագրությունը, իսկ փոխարենը մարտի 9-ին չտարածվեր նորը` «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» խորագրով:

    Դրանով, փաստացիորեն, նախարարությունը արդարանում է` ասելով, որ «ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: Դժվար է ասել, թե ինչից են խոսել նախարարն ու Ա. Պողոսյանը, բայց ակամայից հռետորական հարց է առաջանում. «Լավ, իսկ նախարարը այդ տղայի հետ խոսելի՞ս էլ նույնիսկ չհասկացավ, որ այդ տղան բացահայտ ինքնակոչ է»:

    Սակայն, Սփյուռքի նախարարության և մասնավորապես, դրա լրատվական ծառայության գործունեության կուլիմինացիան երեկվա հաղորդագրության վերջին պարբերությունն է, որտեղ ասված է. «Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք` չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»: Այսինքն, մենք անհիմն քննադատել ենք նախարարությանը:

    Փաստորեն, ըստ Սփյուռքի նախարարության, 37 ֆիզիկոսներս փետրվարի 7-ին քննադատել ենք նախարարի մարտի 3-ի արարքը, երբ դա նախապես հնարավոր չէր կանխատեսել, և երբ մեր տարածած բաց նամակում Սփյուռքի նախարարության վերաբերյալ ոչինչ չկար:

    Ստեղծված իրավիճակից եզրակացնում ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունում մեզ քննադատելուց և «պարզունակության այդ աստիճանի» չիջնելու խորհուրդ տալուց առաջ ոչ միայն չէին կարդացել մեր բաց նամակը, այլև չգիտեին, որ մենք դեռ չունենք ժամանակի մեքենա, և չէինք կարող արձագանքել մի բանի, որը տեղի էր ունենալու մեկ ամիս հետո:

    Հիմնվելով վերոգրյալի վրա, ներքոստորագրյալներս պահանջում ենք ՀՀ Սփյուռքի նախարարությունից ողջամիտ ժամկետներում հրապարակավ հերքել «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» հաղորդագրության վերջին պարբերությունում տեղ գտած տեղեկատվությունը և նույն կերպ ներողություն խնդրել 37 ֆիզիկոս ուսանողներիցս և ասպիրանտներիցս` մեզ մասին սուտ տեղեկատվություն տարածելու, և դրանով իսկ մեր բարի համբավը կասկածի տակ դնելու համար:

    Դանիել Իոաննիսյան (ԵՊՀ)
    Հովսեփ Ղազարյան (ԵՊՀ)
    Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
    Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (10.03.2011), Ariadna (10.03.2011), Chilly (10.03.2011), davidus (10.03.2011), Elmo (10.03.2011), Jarre (10.03.2011), Kuk (10.03.2011), Norton (10.03.2011), Quyr Qery (04.11.2016), REAL_ist (10.03.2011), Valentina (10.03.2011), VisTolog (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Ձայնալար (10.03.2011), Մանուլ (10.03.2011), Նաիրուհի (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աղջիկ լինեի՝ առանց երկմտելու Արթուրի հետ կամուսնանայի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.03.2011)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (10.03.2011), Farfalla (10.03.2011), Jarre (10.03.2011), Kuk (10.03.2011), Lusina (10.03.2011), One_Way_Ticket (10.03.2011), Rammer (10.03.2011), V!k (10.03.2011), Valentina (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Ձայնալար (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայալեզու ինտերնետի ամբողջ պատության ընթացքում դեռևս այսպիսի հաջողված ու ծիծաղելի meme չէր եղել:

    Հ.Գ. Միմ բառը ակումբի Meme անդամի հետ ոչ մի կապ չունի, բոլոր համընկումները պատահական են
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.03.2011, 11:35:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Sagittarius (10.03.2011), VisTolog (10.03.2011), Yellow Raven (10.03.2011)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ սաղ հեչ։ Բա էտ խեղճ նշանածը ինչ վիճակում ա հիմա.... Զոքանչը արդեն պայմանգիր էր կնքել և այլն, իսկ հիմա սենց խայտառակ բաներ.....

    ՀԳ՝ գիտեի, որ դեգրադացիայի ամենակուլմինացիոն կետում ա գտնվում մեր պետությունը, բայց էս օրինակը չլիներ ողբերգության մասշտաբները չէի հասկանա։ Մի կողմից ես իմ ինչ չի և ուղղակի ծիծաղելի է, բայց մյուս կողմից էլ գիտակցում ես մի դաժար իրականություն, որ այն մարդիկ որոնց ըստ էության մենք պետք է վստահենք մեր և մեր հարազատների կյանքը կատարյալ դեբիլներ են։ Ու դա համահանրապետական մասշտաբների ա հասնում։

    Հիշում եմ մի քանի տարի առաջ մի եվրոպացի ուսանող Վիքիփեդիայում մի հայտնի մարդու կենսագրության մեջ դիտմամբ սուտ տեղեկությունն էր էր ավելացրել, ինչը ժամերի տարբերությամբ հայտնվել էր աշխարհի ամենավստահելի և հեղինակավոր թերթերում և պարբերականներում։ Այդպիսով նպատակ էր ունեցել ապացուցել, թե որքան խեղաթյուրված և անվստահելի կարող են լինել ԶԼՄ-ները։

    Ուստի, հաշվի առնելով այս ամենը, ես իսկապես կարծում եմ, որ Արթուրը մեծ մարդ է և որ ինքը իրոք կստանա Նոբելյըվսկիյ պրեմիա։ Ուղղակի ոչ թե էն պատճառով, որ ինքը Նյուտոնին ա սխալ հանել, այլ այն պատճառով, որ վերջին տասը տարիների ընթացքում առաջին մարդն ա, ով հավեսով ղժժաց սրա նրավ վրա ղժժացող Վայլուրի վրա և մեր ամենաբարձր IQ ունեցող կառավարության անդամների վրա։

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Chilly (10.03.2011), Elmo (10.03.2011), erexa (10.03.2011), Farfalla (10.03.2011), Mark Pauler (10.03.2011), Moonwalker (10.03.2011), Norton (10.03.2011), Skeptic (10.03.2011), Tig (10.03.2011), Valentina (10.03.2011), VisTolog (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Արշակ (10.03.2011), Մանուլ (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

  11. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.03.2011), Lusina (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլոգս Արթուրովա այցելու հավաքում: Մերսի Արթ ջան:
    Ովքեր չգիտեն սա ինչ է, ասեմ որ google-ով նշված բառերը փնտրելիս Արթուրի հոդվածներնա բերում, որոնք իմ բլոգում եմ գրել:



    + Արթուր Պողոսյան աստղագետ, ֆիզիկոս, տիեզերագնաց… և այլն
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 10.03.2011, 13:59:


  14. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմայլի՜գ



  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Shah (10.03.2011), Skeptic (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Աբելյան (11.03.2011), Ձայնալար (10.03.2011)

  16. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա հայերեն չգիտեմ, բայց ռուսերեն չի կարում երկու բառ նորմալ խոսի ։ՃՃՃ
    When life gives you lemons, make lemonade

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.03.2011), Chuk (10.03.2011), davidus (11.03.2011), Kuk (11.03.2011), Norton (11.03.2011), Sagittarius (11.03.2011), Մանուլ (11.03.2011), Ռուֆուս (11.03.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էտքան քյալ են ոնց կարա ռուսաստանում ապրող ու սովորողը տենց խոսա ռուսերեն

  19. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Լրագիր
    Էս ինչ մի նվաստացման ու ստորացման ալիք ա Հրանուշը դառել ա Նվաստանուշ, կամ Ստորանուշ Դզում ա Ես սիրում եմ սենց կայֆեր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2011), Chilly (10.03.2011), davidus (10.03.2011), Jarre (10.03.2011), Moonwalker (10.03.2011), Norton (10.03.2011), Skeptic (10.03.2011), Ձայնալար (10.03.2011), Նարե (11.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 08.09.2011, 13:59
  2. Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.12.2009, 16:46
  3. Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.12.2009, 00:51
  4. Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.12.2009, 23:53
  5. Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.12.2009, 00:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •