Ես համոզված չեմ, որԼևոնին հենց էսօր Երևան-Սիթիի բաժնեմասերից 10 % ու վարչապետի աթոռ առաջարկեն, չի թռնի երկնքից Սերժի համար հրեշտակի թևեր իջացնելու:
Ժողովրդին առաջնորդելու համար անկաշառ, մաքուր, կառավարմանը իսկապես տիրապետող ու գաղափարի մարդ ա պետք: Չկա էդպիսի մարդ: Չկա...
Եթե անձնական շահ չունենան, մատը մատին չեն տա, որ մի ընկածի ձեռք մեկնեն:
Մի քիչ եկեք հետ գնանք ու նայենք: Մեր 3 նախագահներն էլ կառավարման ընթացքում իրանց շուրջ հավաքեցին ու անսահմանափակ լիազորություններ տվեցին էն մարդկանց, ովքեր կծառայեն իրենց սեփական շահին: Լևոնի դրամապանակը Գռզոն էր, Քոչարյանինը` Գագոն, Սերժինն էլ` Սամոն: Չմանրանամ ու մենակ գլխավոր դերակատարումներով սահմանափակվեմ:
Ինչն ա փոխվել??? Ինչ կարելի ա ակնկալել???
Մենակ էն գործարարները, որ ճկուն կգտնվեն, մի կառավարողից սահուն կանցնեն մյուսին ու մի կերպ կհարմարվեն: Բա ժողովուրդը???
Ափսոսում եմ, որ ցանկացած ելքի դեպքում ազգովի նորից հիասթափություն ենք ապրելու, որովհետև ճիշտ թեկնածուների մեջ չենք ընտրում:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
My World My Space (02.03.2011), Գեա (02.03.2011), Նաիրուհի (03.03.2011)
Mark Pauler, Լեւոնի մասին ճիշտ ես հիշացրել, լրիվ համամիտ եմ, բայց ախր ուրիշ էլ ոչ ոք չի ուզում պայքարի: Էն Վազգեն Մանուկյանը, որին ես ձայն էի տվել, պաշտոն ստացավ ու հիմա Սերժը իրա համար լրիվ լեգետիմ նախագահ է: Դե Կարապետիչի հետևից հո չենք գնա: Չգիտեմ ուզում եմ ինքս ինձ համոզել, որ Տեր-Պետրոսյանը խելքի է եկել ու էս անգամ, ամեն ինչ լավ կլինի, բայց եթե դու իրավացի լինես ուրեմն էս ազգը կործանվելու արժանի ա: Այսինքն արժանի որնա, կկործանվի, որովհետև էս անգամ արդեն էնպես կկոտրվի, որ ոչ մի բանի ուժ էլ չի մնա:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Mark Pauler (03.03.2011), Tig (03.03.2011)
երկար մտածում էի այստեղ գրառում անեմ թե չէ:Վախենում եմ սուր ու անարդար պիտակներից:Խնդրում եմ դավաճանի պիտակ չկպցնեք վրաս, որովհետև... ես ատում եմ Լևոն ՏերՊերրոսյանին ,վկա իմ խեղված երիտասարդությունը,կորցրած առաջին սերս , մի ամբողջ ձմեռ ոտքով մասիվից բժշկական ինստիտուտ ոտքով գանալու պատճառով ցրտահարված ոտքերս, որոնք մինչև այժմ էլ սկսում եմ վախեցած մզմզալ երբ ցրտի մասին խոսք է լինում:Վկայություններ կարող եմ բերել մի ամբողջ տետր: Մարդասպանից ազատվելու համար չի կարելի դիմել մարդասպանի ուսուցչի օգնությանը: Ու մեկ էլ վախենում եմ,միթե ամեն ինչ այդքան վատ է և մեր ազգը կորցրել է իսկապես ազգանվեր ազգասեր գործիչ ունենալու հույսը ,որի համար իսկապես արժե էներգիա ծախսել և նույնիսկ զոհվել:
Հիշում եմ այդ տարիներից մի դրվագ`խմբով հավաքվել էինք կուրսեցիներից մեկի տանը`Պռոշյան փողոցի վրա ու չգիտեինք թե ինչպես համոզենք որ չգիտես որտեղից հարմարեցրաց չախմախ ակումլյատորն ու պայթած մագնիտաֆոնը իրար հետ կոնտակտի մեջ մտնեն, որովհետև ջահել էինք ու պարել էինք ուզում:Իսկ այդ ժամանակ հենց մեր դիմաց կառավարական դաչաները փայլում էին լույսի ավելցուկից,միլիոն կառատանոց ադամանդի նման ...իսկ քաղաքում մոլեգնում էր խավարը...
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2011, 01:17: Պատճառ: Վիրավորական հատվածի հեռացում
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Lion (03.03.2011), Mark Pauler (03.03.2011), Բիձա (03.03.2011), Հայուհի (03.03.2011)
Մեր ազգը մենակ բարգավաճման ա արժանի:
Եթե մեր անկամք ընդիմական քաղաքական գործիչները հայտարարեն, որ պատրաստ են հիմիկվա սրիկաներին գահընկեց անելուց հետո կազմակերպեն արդար ԱԺ ընտրություններ ու գոնե ժամանակավոր Հայաստանը դարձնեն Պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր, էտ ժամանակ ես ու իմ նման հազարավոր մարդիկ պատրաստ կլինենք հավատալ, որ իրանք իրանց անձնական ամբիցիաների հետևից չեն վազում, այլ ազգի մասին են մտածում:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
էս ինչ սրտաճմլիկ գրառում էրԵրաժշտությւոն չկար, որ պարեինք, էս ինչ տխուր ա: Մարդ էլ կար՝ գլուխը դնում էր բարձին ու մտածում՝ տեսնես հայրս կենդանի՞ է, թե՞ արդեն զոհվել է մարտի դաշտում: Պատերազմ: Սա խաղ ու պար չի, երաժշտության պակաս չի:
Իսկ այն, որ իշխանավորները միշտ էլ վայելել են ավելի, քան ժողովուրդը, այն, որ իշխանավորները միշտ էլ թալանել են ժողովրդին, դա նորություն չի: Սա հեքիաթ չի, որ չար ու բարի լինի, այլ կյանք է՝ համեմված իր ողջ դաժանությամբ ու դժվարություններով: Իշխանության բերելու համար փնտրել այնպիսի մեկին, ով ոչ մի լումա չի գողանա ժողովրդից, դա անհնարին է, բացառված է, չի լինում այդպիսի բան, ես չեմ հավատում նման հեքիաթների:
Իսկ նշածդ մյուս տխուր իրավիճակներն այսօր էլ առկա են: Մեկը մտնում ա խանութ ու տեսնում, որ հացը 20 դրամով թանկացել ա, գումարը չի հերիքում էդ հացը գնել, թողնում դուրս ա գալիս խանութից, ու էդ պահին իր հետ միասին խանութից դուրս ա գալիս ինչ որ իշխանավոր՝ լիքը տոպրակները ձեռքին: Հետո՞: Նույնը չի՞: Հիմա էլ շատ շատերը տրանսպորտից օգտվելու հնարավորություն չունեն, օրվա հացը գնելը նրանց ամենօրյա մտածմունքի թեման է: Ես ներկայիս վիճակով չեմ փորձում արդարացնել նախկինում եղածը, բայց և չեմ ընդունում, երբ ներկան են արդարացնում անցյալով:
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2011, 01:50: Պատճառ: Ավելորդ հատվածի հեռացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ իսկ ինչից ենթադրեցիր, որ Գեան ներկան արդարացնում ա անցյալով? Ամենևին էլ չի արդարացնում, բայց երբ խոսքը գնում ա Լևոնի հետևից մարդկանց գնալու մասին, ուղղակի ասում ա, որ սխալ մարդ եք ընտրել:
Եթե ստեղ ինչ-որ մեկը կա, որ կարա ասի, թե Լևոնը բարոյական իրավունք ունի վերադառնալու նախագահական աթոռին, ես ուղղակի կսկեմ կոնկրետ դեպքեր ու փաստեր գրել, որտեղ կերևա դրա հակառակ պնդման պատճառը:
իսկ իմ կարծիքը, այն է, որ այսօր իսկապես չունենք արժանի առաջնորդ, որ ներկայիս իշխանություններից ազատվենք:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Ես կարող եմ բազում կետեր բերել, թե ինչու եմ համարում, որ Լևոնը բարոյական իրավունք ունի, կարող եմ շատ մանրամասն ներկայացնեմ, թե ինչու եմ իրան արժանի մարդ ու քաղաքական գործիչ համարում:
Բայց դրանով հերթական անգամ «թեմայից» շեղված կլինենք:
Այս պայքարում բոլորովին էական չի Լևոնի անձը, այլ էական է, թե ինչ քայլեր են կատարվում, ինչ պրոցեսներ են գնում: Պրոցեսներ, որոնք կարող են օգնել երկրի զարգացմանը:
Հերթական անգամ թեման շուռ մի տվեք անձի քննարկման վրա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էդ Գեաի կարծիքն ա, որ սխալ մարդ ենք ընտրել, ես գտնում եմ, որ ճիշտ մարդ ենք ընտրել: Ու դու ինչ փաստեր ուզում ես գրի, ես համոզված եմ, որ ճիշտ մարդու հետևից եմ գնում, որտև ես միամիտ ռոմանտիկ չեմ, որ մտածեմ՝ Լևոնը իր նախագահության տարիներին էս ա արել, էն ա արել, ու դրա համար էսօր չգնամ իր հետևից՝ տեսնելով, որ էսօր ճիշտ ուղի ա ընտրել ու գնում ա էդ ճիշտ ճանապարհով: Ես ունեմ ի աչքերն ու իմ ուղեղը, ու ոչ Գեան կարա ինձ ասի՝ սխալ մարդ ես ընտրել, ոչ էլ քո բերած «փաստերը» կարան ինձ համոզեն, որ կարծիքս փոխեմ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երեխեք, Լևոնի մասին թեմա կա: Իր մասին բոլոր կարծիքները գրեք էդ թեմայում, մենք էլ կարդանք, ինչ չգիտենք, իմանանք (հեգնանք չփնտրեք գրառմանս մեջ):
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Տենց ա, երբ մարդիկ քաղաքականություն կոչվածից ոչ թե հեռու են լինում, այլ ընդհանրապես տեղյակ չեն լինում, թե ինչ ա նշանակում քաղաքականություն, էդ ժամանակ սկսում են անձնական ատելության կամ սիրո վրա հիմնվելով կողմնորոշվել քաղաքական հարցերում:
ՄԻ բան ա պետք հասկանալ, որ սա քաղաքական քննարկումների թեմա է, ոչ թե Վալենտինի կամ մարտի ութիԻ՞նչ սեր, ի՞նչ ատելություն, մեղա մեղա
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (03.03.2011)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ցավալին նա է որ տարիքն առած մարդիկ որոնք տուժել են Լևոնի տարիներին այսօր հրապարակում են ու միացել են շարժմանը, իսկ ջահելությունը որ Լևոնի մասին միայն լսելով գիտի չգիտես ինչու անսահման ատելությամբ է լցված նրա նկատմամբ…
…այ ստեղ ա երևում թե Սերժը ոնց ա փչացնում մեր երիտասարդությանը…
Kuk (03.03.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ