Ժողովուրդ, հըլը ինչ լավ (ախր ՇԱՏ լավ) բան եմ գտել:Ասեցի մենակ-մենակ չվայելեմ, կիսվեմ երաժշտասեր հասարակության հետ:
Google Chrome բրաուզերի համար հատուկ ավելացում՝ last.fm free music player: Աշխատում է հետևյալ սկզբունքով.
1. last.fm-ում բոլոր երգերի դիմաց (անկախ նրանից՝ դրանք կնվագվեն, թե ոչ: Գրեթե միշտ նվագվում են՝ բացառությամբ չափազանց underground երաժիշտների, մեկ էլ, կարծում եմ, դասական երաժշտության համար այդքան էլ հարմար չի լինի՝ ստեղծագործությունների անունների հազարումի գրելաձևի պատճառով) հայտնվում է մի հատ սիրունիկ կապույտ սլաք, որը պարզապես սեղմում եք ու վայելում երաժշտությունը: Կարող եք մտնել ալբոմներ և ալբոմներով լսել, կարող եք ամենաշատ լսված երգերը artist page-ից, կարող եք առանձին երգեր, մի խոսքով դուք էլ փորփրեք՝ տեսեք, թե էլ ինչ եք կարող:
Այդ ամենն ունի հետևյալ տեսքը.
2. Երաժշտության աղբյուրը vkontakte.ru-ն է: Այսինքն՝ vkontakte-ում ինչ, որ կա, կնվագի: Նույնիսկ Lav eli, օրինակ, նվագում է:Ի դեպ, կարող եք չանհանգստանալ, vkontakte.ru-ում Ձեր գրանցված լինել կամ չլինելը ոչ մի դեր չի խաղում:
3. Երաժշտությունը լսելու համար պետք է միայն բրաուզերը բաց պահել:last.fm-ում կարող եք հանգիստ շրջել և նույնիսկ փակել:
4. Եվ ամենաանհավատալին՝ այս ամենը լեգալ է:Ավելացումը պաշտոնապես առաջարկում է google-ը:
Մի խոսքով, ինստալացիա անելը շատ ավելի կարճ կտևի, քան այսքանը կարդալու վրա ծախսած ժամանակը:
Free music player-ը ներբեռնելու և ավելին իմանալու համար այցելեք այստեղ և այստեղ:
Հ.գ. Մոռացա նշել. դրանով լսած բոլոր երգերը տեղը-տեղին scrobble են արվում և ավելանում Ձեր պրոֆիլում:
Էջանիշներ