Պատից կախած հրացանն էլ ա տարին մեկ կրակում: Իսկ որ հաշվենք թե քանի հատ հարուր տոկոսանոց ա փչացրել էս տարի, թիվ ու համար չկա: Ու եթե դու համարում ես որ քո երկրպագած թիմի կլասիկ իննը համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստը կարա ամբողջ առաջնությունում երեք հատ գոլ խփի, ու էտ նորմալ ա, ես ընդհանրապես պրոբլեմ չունեմ:![]()
Լիոնի հետ խաղը անկապ խաղ էր, երկու հատ անկապ գոլով, մի եսիմինչ չարեց էտ գոլը խփելու համար: Ես կոնկրետ մի խաղի համար չեմ ասում, ամբողջ իրա անցկացվող սեզոնն եմ նայում, չեմպիոնության ձգտող թիմի իննը համար չի ինքը:
Լեո (27.02.2011)
Ներսես_AM ջան վայելիր:
Ապեր եթե ուզում ես խոսամ այս հրաշալի (առանց ծաղրանքի) ֆուտբոլիստից, բայց Բարսայում անցկացրած խաղերի մասին գրեմ:
Անցյալ տարի Արսենալի խաղին Բարսան տուգանային վաստակեց գնդակին մոտեցավ Իբրան և ռուս կամենտատրը խփելուց առաջ բառացի այսպիսի արտահայտություն արեց.
«Եթե չլիներ Իբրահիմովիչը ես կասեի, որ վտանգավոր է»:
Բենզեման հիմնական կազմի ֆուտբոլիստ չի, իրա խաղը չի ստացվում, բայց դա չի նշանակում որ իրա կլասսը էնքան ցածր ա, որ Ռեալին արժանի չի:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 27.02.2011, 21:20:
Սերխիո (27.02.2011)
Հա, ճիշտ ա, էն մնացածը հեչ կլաս չունեն: Մնացածի տեղը Գանձասարում խաղալն ա:)) Պիկեն, Պույոլը, Աբիդալը, Պեդրոն ու մյուսները ֆուտբոլից բեյխաբար մարդիկ են… Ուղղակի զարմանալի ա, որ Բարսելոնայի պես մեծ թիմը չի ուղարկում դրանց Գանձասար: Ստե հաստատ մի բան կա:
Բա հենց թիմի ու մարզչի մեծությունն էլ այն է, որ երիտասարդ ու աստղ չհանդիսացող ֆուտբոլիստներից այնպիսի թիմ է ստեղծում, որը սաղին քանդում, չուլ ա սարքում, այդ թվում՝ աստղերից ու յուրաքանչյուրը մի քանի տասնյակ միլիոն գին ունեցող ֆուտբոլիստներից հավաքած Ռեալի Մադրիդին, որը, ունենալով այնպիսի «կլասս» ունեցող ֆուտբոլիստներ ()), ինչպիսիք են Ռոնալդուն (մի քանի տասնյակ միլիոն), Կական (մի քանի տասնյակ միլիոն), Բենզեման (մի քանի տասնյակ միլիոն), Օզիլը (մի քանի տասնյակ միլիոն), Կարվալյուն (մի երկու տասնյակ միլիոն), Ռամոսը (մի քանի տասնյակ միլիոն), Ալոնսոն (մի քանի տասնյակ միլիոն) ու մնացածները, չի կարողանում հաղթել խեղճ ու կրակ Դեպորին կամ Լիոնին ու հըլը մի հատ էլ 5:0 խայտառակ ձևով կրվում ա ընդամենը 4 հատ կլասս ունեցող ֆուտբոլիստներից (որոնք Բարսելոնայում են դարձել կլասս ունեցող, այլ ոչ թե ամեն մեկին 80 միլիոն են տվել) բաղկացած տուֆտա Բարսելոնին (եթե ուզում ես, կարամ Բարսելոնան փոքրատառով գրեմ. ահա՝ բարսելոնա, դաժե այ սենց՝ բարսելոնա)…
ինիեստա, մեսսի, չավի, ալվեզ
բայց դե ի ուրախություն մեզ՝ Բարսելոնայի երկրպագուներիս, ու ի տխրություն, ի ցավս և ի նախանձ Ձեզ՝ Ռեալի երկրպագուներիդ, թիմի կամ ֆուտբոլիստների անունները փոքրատառով գրելուց կամ էլ ոչ օբյեկտիվ ու չհիմնավորված հարյուրավոր ֆուտբոլային վերլուծություններից, Ռեալը չի ուժեղանում, Բարսան էլ չի թուլանում…)) Ռեալը նույն անկապ թիմն ա՝ չնայվող ու տգեղ կամ տգետ ֆուտբոլով, իսկ Բարսան ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրող թիմն է, որին ֆուտբոլից հասկացող բոլոր մարդիկ համարում են աշխարհի լավագույն թիմը այսօր:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 27.02.2011, 13:06:
Altair (27.02.2011), Yellow Raven (27.02.2011), Լեո (27.02.2011), Ներսես_AM (27.02.2011)
Մարկիզ, ամէն
Ի դեպ Ռեալի բոլոր իսկական երկրպագուներն էլ (նկատի ունեմ նրանց, ովքեր իրոք ֆուտբոլից հասկանում են) շատ լավ գիտեն Բարսայի կշիռն ու կարողությունները: Ուղղակի հարցն էն ա, թե ով որքանով ա կարողանում դա բարձրաձայն խոստովանել![]()
Վահագ ջան, ինչ կապ ունի Իբրահիմովիչը Բենզեմայի հետ: Ես ասում եմ Բենզեման սենցա, դու ասում ես Իբրահիմովիչը, Պետրոսն էլ ասում ա Չիգրինսկին ու Մասկերանոն: Եկեք Բենզեմային քննարկենք տղեք, իմ համար տենց պատասխանը պատասխան չունենալ ա թվում: Ասենք թե Իբրան խոտ ա, կամ Մասկերանոն, բայց դրանից Բենզամայի արժեքը չի փոխվում: Իբրահիմովիչին ու Մասկերանոյին եկեք համապատասխան թեմայում քննարկենք թե ուզում եք քննարկենք:
ոնց որ Gaylը նշեց, ինքը հիմա ուղղակի փոխարինում ա իսկական իննը համարին, սեզոնը չսկսած մենք ունեինք Իգուային, ով սեզոնում խփում էր 20-28 գոլ,սիկ Բենզեման իրա փոխարինողն ա, ճիշտ ա , քիչ ա գոլ խփել, բայց տառան հարձակվողի դիրքում իրան վատ չի դրսեվորում, հիմնականում ասիստենտության գործում,ինքը դեռ բարելավելու տեղ շատ ունի, ու ոնց որ Ռոբինյոն մի երկու տարուց բացվավ ,նենց էլ իրան ա պետք շանս տալ, մանավանդ որ 35 միլիոնի ներդրում ա արվել ու անիմաստ ա հիմա իրան դուրս հանել ու ծախել ասենք Յուվեյին կամ Մանչին ,ասենք, պատալոկ 20 միլիոնով...
Պիկեն իմ համար էսօր աշխարհում լավագույնն ա, խոսքը ստեղծագործ ֆուտբոլի մասին ա,այ ալվէշը արդեն բացառություն ա...
իսկ Լիոնի ու Դեպորի օրինակով էլ ,նույն հաջողությամբ սպորտինգի ու հերկուլեսի ամբողջ կազմի գինը Մեսսից էժան ա...
Կոպենահգենը իրա կազմով Պիկեյի գինը չունի..
Ռուբինը իրա ստավով ու ստադիոնով Վիլյայից ու Չավիից էժան ա... Ու տենց օրիանակներ սաղ թիմերի վրով էլ կամ
Մալյորկան էլ Ալվեշի ու Ինեսայի գինը չունի
Էնպիսի տպավորություն ա, որ Ռեալի երկրպագուները իրենց թույլ ֆուտբոլիստներին արադարացնելու միջոց են համարում Բարսայի ֆուտբոլիստներին քննադատելը...![]()
Վլադ ջան , հարցը քննադատելը չի, ուղակի համեմատություն հարց ա ,քանի ,որ էս երկու թիմերն էլ իրարից անբաժան են եղել պատմականորեն , իսկ հիմա առավել ևս, քանի որ ասում ենք ,Մեսսի ուրեմն պետք է նշենք Ռոնալդուի գործոնը, եթե Ալվեշ , ուրեմն Ռամոս ,Չավի` ուրեմն Ալոնսո ,կամ հակառակը...
Altair (27.02.2011)
Պետրոս ջան, էս ամբողջ քննարկումը սկսվեց Բենզեմայի քննադատությունից: Մենք ասում ենք, որ Բենզեման ինչքան էլ լավ ֆուտբոլիստ ա, մեկ ա ինքը Ռեալի նման գրատնի համար չէ, շատ անհաջող ա ելույթ ունենում Ռեալում: Ու եթե նույնիսկ Բարսայի ամբողջը կազմը բաղկացած լիներ Չիգրինսկիներից, միևնույն ա դրանից Բենզեմայի կարգավիճակը չէր փոխվի:
Altair (27.02.2011)
Հը՞, ապեր Լիոնը խեղճ ու կրակ թիմա՞
![]()
Չկա որևէ ակումբ, որ կկարողանա իր լիգայի ամբողջ մրցաշրջանում չպարտվել(չնայած Արսենալը տենց մի հատ բացարձակ ռեկորդ ունի, ոչ մի անգամ չի պարտվել) կամ գոնե չհաղթել, եթե այդպիսի ակումբ գիտես ով միայն հաղթել է խնդրում եմ ասա մենք էլ իմանանք, դա ֆիզիկապես անիրագործելի բան է:
Այդ դեպքում համարձակվում եմ քեզ և գրածիդ տակ շնորհ անողներին խնդրել, որ Բարսելոնա - Ռեալ Մադրիդ խաղը սուպերկլասսիկո չանվանեք այն հասարակ դերբի ա![]()
Սերխիո (27.02.2011)
Այո, ֆրանսիական լիգան ի համեմատ անգլիական, իսպանական ու իտալական լիգաների խղճուկ է իր ֆինանսական հնարավորություններով և ֆուտբոլիստների ընտրությամբ: Ֆրանսիական Լիոնը, ի տարբերություն Մադրիդի Ռեալի, խղճուկ բյուջե ունի, ֆուտբոլիստների ընտրությամբ ու ֆինանսական հնարավորություններով սարեր-ձորերի տարբերություն կա: Էնպես որ, այո, Լիոնը, ի համեմատ Բարսելոնայի, Ռեալի, Արսենալի ու մնացածների խղճուկ է, հատկապես այսօրվա դրությամբ (չնայած մի քանի տարի անընդմեջ չեմպիոն դառնալու ժամանակահատվածում էլ առանձնապես համեմատելի չէր նշված թիմերի հետ):
Ինչի՞, որ ասում եմ Ռեալը թույլ ա, դրա համա՞ր…Այդ դեպքում համարձակվում եմ քեզ և գրածիդ տակ շնորհ անողներին խնդրել, որ Բարսելոնա - Ռեալ Մադրիդ խաղը սուպերկլասսիկո չանվանեք այն հասարակ դերբի ա
Բարսելոնայի ու Ռեալի խաղերը միմյանց հետ սուպերկլասիկո անվանել են մի հարյուր տարի առաջ, առանց իմ ու քո կարծիքը հարցնելու: Էնպես, որ եթե դու կարծում ես, որ Բարսա-Ռեալ խաղերը սուպերկլասիկո չպետք է կոչվեն, այլ պետք է կոչվի հասարակ դեռբի, ոնց որ օրինակ՝ Արսենալ-Տոտենհեմ խաղերը ())))), ապա դա ընդամենը քո ոչ օբյեկտիվ ու չհիմնավորված կարծիքն է:
Դա դեռ հիմք չի տալիս ասել, որ Լիոնն այսօր ի համեմատ Ռեալի խղճուկ չէ:կկարողանա իր լիգայի ամբողջ մրցաշրջանում չպարտվել
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 27.02.2011, 21:26:
Altair (27.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ