Մի քանի խնդիրներ էլ ես առաջարկեմ
հեշտից գնանք դեպի դժվարները
1. 1 2 3 4 5=5 4 3 2 1
օգտագործելով 5 հատ գումարման նշան, ստացեք հավասարությունը (եթե երկու թվի միջև չկա գումարման նշան, նշանակում ա, որ դա երկնիշ թիվ է)
2. Ունենք 2 քսակ: Առաջինի մեջ կա
2 անգամ ավելի շատ մետաղադրամ, քան երկրորդում: Բայց երբ դատարկեցին 2 քսակները, ընդհանուր մետաղադրամների քանակը եղավ 20 հատ… Ինչպե՞ս կարող է այդպես պատահել…
3. Հանցագործին ձերբակալել և տարել էին բանտ: Նրա բանտախուցն ուներ 4 դուռ: Նրա խցիկ եկավ բանտապետը և ասաց, որ եթե նա, անցնելով ամեն դռնից միայն մեկ անգամ, հայտնվի սենյակից դուրս, նրան ազատ կարձակեն…
Հանցագործը հայտնվեց ազատության մեջ…Ինչպե՞ս…
4. Ունենք վերջավոր n թվով արկղեր: Սկզբում բոլոր արկղերը բաց էին, այնուհետև փակում ենք ամեն երկրորդ արկղը: Այնուհետև ամեն երրորդ արկղը փակում ենք, եթե այն բաց է, կամ բացում ենք, եթե այն փակ է: Այնուհետև ամեն չորրորդ արկղն ենք փակում, եթե այն բաց է, կամ բացում ենք, եթե այն փակ է…Եվ այսպես շարունակ… Ի վերջո քանի՞ արկղ բաց կմնա:
5. Ունենք անհայտ քանակությամբ 1-երից կազմված թիվ՝ 11111…11: Ապացուցել, որ գոյություն ունի այդպիսի մի թիվ, որն առանց մնացորդի բաժանվում է 1999-ի:
Դե ձեզ տեսնեմ, ով առաջինը կկարողանա լուծել

Էջանիշներ