Ակումբ-ԵՊՀ արաբագետներ 19-18

Հրաշալի խաղ էր` խաղից գերհաճույք ստացա անձամբ... Մոտ մեկուկես ամիս չէի խաղացել ու մի քիչ դժվար էր սենց տեմպով խաղալ(իսկ խաղը սկզբից մինչև վերջ անցավ շատ բարձր տեմպով): Մրցակցի մասին խաղից առաջ ընդհանրապես տեղեկություն չունեինք, բայց պարզվեց, որ բավականին <<ամուր ընկույզ>> էր ու ուներ մի քանի տեխնիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստներ ու մեր նման ամենշաբաթյա մարզումային խաղեր էր խաղում
Խաղի համարյա ամբողջ ընթացքում հաշվի մեջ առաջ էինք` հիմնականում 1-2 գոլի տարբերությամբ, դրանից ավել կարծեմ մի անգամ բարձրացավ հաշիվը: Բայց վերջում մի պահ դարձավ,որ սկսեցինք անիմաստ գոլեր բաց թողել ու չգիտես ոնց հաշիվը դարձավ 14-16: Բայց դե իզուր չենք էլի Ակումբը
Մի կերպ հավասարեցրեցինք հաշիվը ու դրանից հետո խաղն ընթացավ հետևյալ հաշիվներով` 16:16,16:17,17:17,17:18,18:18,19:18 
Ընդ որում վերջին գոլից հետո էլի մոտ 5-6 րոպե խաղացինք ու համոզվեցինք, որ ցանկության դեպքում կարողանում ենք նաև շատ հաջող պաշտպանվել... Վերջին րոպեներին համարյա չթողեցինք, որ մրցակիցը անհանգստացնի մեր դարպասապահին:
Հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասը չկային, բայց իրանց փոխարինեցինք Սերժով ու Սամոյով, ովքեր մարզումներին մասնակցել էին ու ծանոթ էին թիմի խաղին ու բնավ վատ չստացվեց:
Խաղի լավագույն ֆուտբոլիստը իմ կարծիքով կարիք էլ չկա ասելու ով էր, մենակ մի բան կասեմ` 19 գոլից 11-ը Հրաչնա խփել
Եվս 4-ական գոլ հեղինակեցինք ես ու Սերժը
tikopx-ը իմ համսետ կարծիքով իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց... Ուղղակի ցեմենտել էր պաշտպանությունը ու չափից շատ գրոհներ կասեցրեց... Եթե ինքը չլիներ 18 բաց թողած գոլով չէին սահմանափակվի
Հայկոն բացի մեջտեղի մի հատվածից, երբ անիմաստ գոլեր էինք բաց թողում, խաղն անցկացրերց բարձր մակարդակի վրա ու հատկապես խաղավերջում անկրկնելի էր
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Հայկոյին լավ հավեսով մոտիվացիայա պետք,որ ցուցադրի իր ողջ կարողությունները
Դե ես էլ գտնում եմ,որ վատ չխաղացի... 4 գոլ+մի քանի գոլային փոխանցումներ... Մի խոսքով փլեյմեյքերական աշխատանք
Մեկ էլ մերսի Սերժին ու Սամոյին աջակցելու համար
Մի հատ էլ գրեմ վերջնական հաշիվն ու ավարտենք էսքանով`
Ակումբ-ԵՊՀ արաբագետներ 19-18
Էջանիշներ