Երեկ ինտերնետում կարդացի որ հնարավոր է սովորական համակարգչի վրա MAC տեղադրել: Որքանով հարմար OS-ա, ու ինչքանովա հարուստ soft-ի բազան(xp-ի ծրագրերը Mac-ի վրա աշխատում են?): Ընդհանրապես ով ինչ գիտի այս OS-ի մասին:
Երեկ ինտերնետում կարդացի որ հնարավոր է սովորական համակարգչի վրա MAC տեղադրել: Որքանով հարմար OS-ա, ու ինչքանովա հարուստ soft-ի բազան(xp-ի ծրագրերը Mac-ի վրա աշխատում են?): Ընդհանրապես ով ինչ գիտի այս OS-ի մասին:
Վիկիպեդիա կարդա:Սովորական PC-ի վրա ձևափոխված տարբերակն ա նստում՝Hackintosh-ը
MacOS - ում. ավելի կոնկրետ այս «Նոփբուքի» - ի վրա պետք է կարգավորել VPN Connection - ը:
Օպերացիոն համակարգը Ռուսերեն լեզվով է:
Նախ շնորհավոր աշխարհի ամենալավ նոթբուքը ձեռք բերելու կապակցությամբ՝ MacBook Pro։ Ընտիր խաղալիք ա, վայելիր
Իմ մոտ անգլերենն է, բայց նկարներով հեշտ կջոգես ոնց պետք է անես, ուղղակի զահլա չկա լեզուն փոխելու։ Ուրեմն տես, VPN-ը կարգավորելու համար պետք է՝
1) մտնել Finder
2) Finder-ում գտնել և մտնել Applications
3) Applications-ում գտնել և բացել System Preferences-ը
Կարծում եմ էնտեղ արդեն կհասկանաս, թե ոնց պետք է արվի։ Իսկ եթե հարցեր առաջանան պատասխանները շատ հեշտ կարող ես գտնել Mac-ի Help-ից։ Ուրեմն բացիր System Preferences, այնպես արա, որ այդ պատուհանը լինի ակտիվ և դիսփլեյի վերևի մասում կտեսնես Help, որտեղ պետք է հավաքես VPN բառը։ Այնտեղ կգտնես գործողությունների հերթականությունը՝ քայլ առ քայլ։ Սա էլ նկարը, որ հեշտ կողմնորոշվես։
ՀԳ՝ էնքան եմ ուրախանում, որ Հայաստանում Apple-ը տարածվում է![]()
ՀՀԳ՝ Apple: Think different
Նախ շատ շնորհակալ եմ, ժամանակ տրամադրելու և հարցին մանրամասն պատասխանելու համար:
Գտա, բայց ամեն ինչ առաջին հայացքից շատ բարդ է թվում, պետք մանրամասն ուսումնասիրել, որպեսզի կարողանամ ինչոր արդյունքի հասնեմ:
Ամեն ինչ այնքան խորթ է, թվում է թե խառն է այստեղ ամենը, բայց ժամանակի ընթացքում երևի սրան էլ ադապտավեմ:
Հա ի դեպ, խոսք չկա սրա ստաբիլության միասին, երևի թե միակ ֆիրման է՝ Apple - ը, որ համ արտադրում է որակյալ համ արագ ու ստաբիլ նոթբուքներ:
Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 11.02.2011, 16:52:
Jarre (11.02.2011)
Իմ փորձից ասեմ, որ առաջին մի ամիսը առանց չափազանցնելու եմ ասում համարյա թե դեպրեսիա էր սկսելու մոտս, քանիոր ամենահասարակ ֆունկցիաները, որոնք Windows-ում կես վայրկյան էլ չէր տևում, որ անեի Mac-ի վրա մի քանի րոպե, իսկ որոշ դեպքերոմ էլ՝ նույնիսկ մեկ ժամ փորփրում էի մինչև հասկանում էի, թե ինչ պետք է անել։
Բայց հետո որ սովորում ես....Բան չեմ ասի, բայց հետո որ սովորես, էլ չես ուզենա Windows-ին մոտենալ։ Ինչ հարցեր ունենաս ասա կփորձեմ օգնել, հուշել կամ երկուսով գլուխ գլխի կտանք մի բան կմտածենք
MacBook Pro-երը և ընդհանրապես Apple-ի ապրանքները ահավոր որակյալ են։ Միակ մինուսը ու ինձ թվում ա, որ քո համար էտ շատ մեծ մինուս կլինի դա ծրագրային մասն է։ Հայաստանում համարյա թե չկան Apple-ի ծրագրեր (նկատի ունեմ չլիցենզավորված), իսկ եղածներն էլ ահավոր թանկ են։ Windows-ի համար ցանկացած ծրագիր ու խաղ կարող ես երբ ուզես խանութից 1.500 դրամով գնել, իսկ Apple-ի դեպքում լուրջ պրոբլեմ ա։
Ի դեպ, դու գիտես չէ՞, որ քո նոթբուքի վրա կարող ես ունենալ 2 օպերացիոն համակարգ՝ Mac և Windows։ Քանի որ հայերով սիրում ենք անկապ խորհուրդներ տալ իրար, մի այդպիսի խորհուրդ էլ իմ կողմից՝ մի դիր Windows, քանի առիթ է հրաժարվի չես փոշմանի
ՀԳ՝ Ես Apple INC-ի գործակալ եմ, էլի, փող եմ ստանում նման հոգեվորսության համար![]()
Ապե Ջան (11.02.2011)
Այո. Mac - ի միակ մինուսը դա է, շատ քիչ քանակի չլիցենզավորված ծրագրեր, բայց դա էլ ժամանակի խնդիր է:
Երբ նոր էր Windows օպերացիոն համակարգը ու քիչ տարածում ուներ, նրա համար էլ շատ քիչ ծրագրեր կային, որոնք անվճար էին:
Ըստ ինձ ավելի լավ կլինի որ չլինի չլիցենզավորված ծրագրեր գոնե այս օպերացիոն համակարգի համար: Նորմալ աշխատումա, առանց որևէ խնդրի, արագ:
Հենց դուրս գան արդեն պիրատսկի տարբերակները, կսկսեն իրենց գործն անել արդեն հզոր վիրուսները, որոնք հենց այդ պիրատսկի, չլիցենզավորված ծրագրերի միջոցով են մուտք գործում մեքենա:
Համաձայն չ՞ես...
Թող գոնե վճարովի լինի ու որակյալ, մի օպերացիոն համակարգ գոնե մնա ստաբիլ, կայուն աշխատող, թե չէ Mac - ի համն էլ կհելնի:![]()
Jarre (11.02.2011)
Life, ջարդածը ջարդած են։ Բայց եթե ես ուզում եմ Final Cut Pro դաունլոդ անել պատկերացնում ե՞ս, որ պիտի մոտ 40 GB քաշեմ։ Իսկ Microsoft-ի ծրագրերը շատ հեշտությամբ կարող ես ձեռք բերել ցանկացած խանութից (բայց կարծես թե շուտով դրանք էլ չեն լինի ,քանի որ Microsoft-ը Հայաստանում արեն սկսում է մոնիտորինգ անցկացնել)։
Հարցը այ սրա մասին էր։
Ու մի հարց քեզ, Life։ Դու ինքդ Mac ե՞ս գործածում։ Գիտե՞ս ինչու եմ հարցնում, որովհետև ես որոշ օգտագործողներից տեղեկացել եմ, որ ջարդած ծրագրերը որոշակի թերություններով են։ Դու օգտվել ե՞ս այդպիսի ծրագրերից։ Խնդիրներ կա՞ն։
Jarre (12.02.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ