Ճիշտն ասած ես հաճույքով կկիսվեմ իմ բաղադրատոմսերով, միայն թե Ձեր՝ միացեք մեզ, ձեզ հաճույքով կընդունենք–ը մի տեսակ պարտավորեցնող է հնչում։ Լավ կլիներ, եթե լիներ այնպիսի համակարգ կայքում, որ կարողանայինք պարզապես մտնել, գրել բաղադրատոմսը և ուղարկել, իսկ դուք արդեն կորոշեիք՝ դնել թե չէ, կամ որքանով է գրագետ գրված։ Միգուցե այնքանով է իմ ասածը բարդ, որ դրա համար պետք է ունենաք հատուկ մոդերատոր, որն այդ ամենով կզբաղվի, բայց եթե ձեր ընկերներից որևէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը, ինչպես մենք դա անում ենք ակումբում, ապա կարծում եմ աշխատող տարբերակ է։
Էջանիշներ