Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
վիրահատությունը իսկապես օրենքով պետք է կարճ է տևի,բայց...ոչ միշտ է դա հաջողվում,և հետո, վերջին տաս տարիների նորամուծությունը Հայաստանի համար`էպի կամ պերիդուրալ անեստեզիան,(ոչ բժիշկների համար հասկանալի բառերով ասած`ողնաշարից):Անում են ու սկսում տանջել ծննդկանին թե շուտ արա ուժ տուր ,որ երեխան ծնվի:գրեթե բոլոր այն դեպքերի ժամանակ երբ ես ներկա եմ եղել` անեստեզիայի հետևանքով պտղի մոտ հաճախասրտություն է սկսվել,որը կոնկրետ սկսվող թթվածնային քաղցի մասին է խոսում:Այդ ժամանակ քանի անգամ եմ մտքիս մեջ անիծել այդ հիստերիկ ծննդկանին, որ ցավից խուսափելու համար պնդել է անեստեզիայի կիրառումը,(իսկ անեսթեզիոլոգն էլ ավել փողից հո չի հրաժարվի ) Strangellittlegirl ջան կեսարյանով ծնված կամ անեստեզիա տեսած բոլոր երեխաները կյանքի առաջին յոթ -տաս օրը քնկոտ ու շշմած են լինում,թուլացած ռեֆլեքսներով:Գոնե իմ տեսածները այդ պրբլեմն ունեցել են,իսկ նորածիններ իմ մասնագիտական կյանքում ես շաաատ եմ տեսել
մոռացա գրել,որ ծնվելուց հետո երեխան դեռ որոշ ժամանակ շարունակում է ենթարվել անեստետիկի հարձակմանը ,քանի որ նրանք անցնում են կրծքի կաթ,իսկ ԱՀԿ(ВОЗ)- ի պահանջած չափորոշիչներով երեխային կրծքին են մոտեցնում անմիջապես ,մաքսիմում մի քանի ժամ հետո:
Դուք երևի էպիդուրալով անզգայացման մասին էք չէ՞ ասում: Ինչքան գիտեմ դա կիրառում են ոչ թե ցավ քաշելուց չտանջվելու, այլ երբ անհրաժեշտ է կտրվածք անել: Համենյանդեպս իմ 3 ծանոթին էլ դրա համար են սրսկել: Ես կարծում էի, որ էպիդուրալը վտանգավոր է այնքանով, որ եթե հանկարծ մի միլիմետր շեղվեն ներարկելուց հղին կարող է հավերժ կորցնել քայլելու ընդունակությունը կամ ունենա լուրջ ողնաշարային խնդիրներ ամբողջ կյանքում: Դա արդեն շատ վախեցնող է: