User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դասագրքեր ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների համար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ու՞ր ես իմ էլեկտրոն Love Պոզիտրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Ք. Աշտարակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    755
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ուրախացա, երբ տեսա, որ ֆիզմաթ հոսքում անցնելու են նախնական: Անձամբ ես դա չանցնելով ստիպված եմ եղել համալսարուն մեծ դժվարություններ հաղթահարել: Այն որ բարդացնում են ողջունելի է, բայց պետք է հեշտից դժվար անցումը այնքան սահուն լինի որ շատերը կարողանան հասկանալ, բայց ցավոք դրա մասին ոչ ոք չի մտածում, դրա համար մեր ազգը դեպի ետ ա զարգանում
    Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պոզիտրոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ուրախացա, երբ տեսա, որ ֆիզմաթ հոսքում անցնելու են նախնական:
    Նախնական ի՞նչ: Ո՞ր առարկայի մասին է խոսքը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #3
    Ու՞ր ես իմ էլեկտրոն Love Պոզիտրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Ք. Աշտարակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    755
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախնական ի՞նչ: Ո՞ր առարկայի մասին է խոսքը:
    Դե նախնականը անցնելով անցնում են ինտեգրալ: Խոսքս մաթեմատիկայի մասին է:
    Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:

  4. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պոզիտրոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե նախնականը անցնելով անցնում են ինտեգրալ: Խոսքս մաթեմատիկայի մասին է:
    Ամոթ ինձ, հայերեն անունը չէի հիշում (первообразная էի հիշում): Հիմա պարզ է՝ ինչի մասին է խոսքը, շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, մի քիչ ափսոսում եմ, որ դուք չեք մասնակցում էդ քննարկումներին, բայց նաև ուրախ եմ, որ որոշակի քննարկումներ այնուամենայնիվ ծավալվում են:
    Երեկ «Անկախ» լրատվականն ա էդ քննարկումներին անդրադարձել, որոշեցի դնեմ էստեղ: Համ էլ կհիշեցնեմ էդ քննարկումների գոյությունը.

    Մասնագետի կարծիքը հաշվի առնելու համար չէ. քննարկվում են ավագ դպրոցի դասագրքերը
    ԿՐԹԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | Մարտի 1, 2011 1:09

    Արդեն երկու շաբաթ է, ինչ հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի մի քանի առարկաների դասագրքերի նախագծերը: Տպագրությունից առաջ Գրքերի շրջանառու հիմնադրամը ցանականում է լսել մասնագետների կարծիքը նոր դասագրքերի մասին:

    Սակայն հիմնադրամը դեռևս որևէ գրավոր կարծիք կամ առաջարկություն չի ստացել քննարկման դրված դասագրքերի վերաբերյալ: «Ակնկալում ենք, որ մինչև ապրիլի 15-ը մեզ գրավոր առարկություններ, դիտողություններ կներկայացնեն»,- ասում է հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանը:

    Փոխարենը օն-լայն քննարկումներ են ընթանում հայկական կրթական միջավայրում` forum.armedu.am կայքում: Այստեղ մասնակիցները տարակուսանք են հայտնում, թե արժի՞ արդյոք ուսումնասիրել դասագրքերը և կարծիք հայտնել, եթե իրենց կարծիքն ի վերջո հաշվի չեն առնի: «Օգոստոսյան խորհրդակցություններում տարիներ շարունակ նախարարության ներկայացուցչին ասում էինք, որ 9-րդ և 10-րդ դասարանների սև գույնի (ինֆորմատիկայի) դասագրքերը զիբիլ են, ամեն անգամ նա մեզ ասում էր, որ այդ գրքերը պետք է իրենց ինքնարժեքը հանեն, հետո նոր դուրս գան: Ու քանի սերունդ անգրագետ մնաց Ինֆորմատիկայից, էլ չեմ ասում խայտառակ օլիմպիադաները…. Մեզ ո՞վ էր լսում, ոչ ոք: Հիմա էլ նույնն է, կտպեն ու վերջ»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

    Գարեգինյանը նույնպես հաստատում է, որ դասագրքերի հեղինակները կարող են մասնագետների կարծիքները հաշվի չառնել. «Դասագրքերը հեղինակային աշխատանքներ են. հեղինակները կարող են հաշվի առնել կարծիքները, քննարկել առաջարկությունները մասնագետների հետ, բայց կարող են նաև հաշվի չառնել»:

    Petros59 կեղծանունով հանդես եկող ուսուցիչը նշում է, որ ցանկացած ապրանք արտադրող գոնե 3 հարցի պատասխան պետք է իմանա. ո՞ւմ համար է արտադրում, ինչպե՞ս է արտադրում և ինչպե՞ս է իրացնելու: «Շահույթ ստանալու համար, եթե իրացման խնդիրը լուծված է, առաջին երկու հարցի մասին մտածելն անիմաստ է,- գրում է մասնակիցը:-Դասագրքերի պարագայում երրորդ խնդիրը լուծված է միարժեքորեն, էլ ինչո՞ւ հիշել, որ դասագրքերը աշակերտների համար են»:

    Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արտաշես Թորոսյանը նշում է, որ թերություն է տեսնում բոլոր դասագրքերում. կան հաստատված չափորոշիչներ, որոնք, սակայն, չեն պահպանվում դասագրքերում: «Դասագիրքը պետք է լինի ուսուցչի գործիքը, աշակերտի ընկերը: Իրականում ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը: Դասագիրք գրողները պետք է գան դպրոց, դաս պարապեն, տեսնեն իրենց գրածի հետևանքները»,- գրում է Թորոսյանը:

    Ֆիզիկայի դասագրքի համահեղինակ Էդիկ Ղազարյանը նշում է, որ հնարավոր չէ միանգամից որակյալ դասագիրք հրատարակել, որ գիրքը գրելիս ուսումնասիրել են ռուսական, եվրոպական և ամերիկյան դասագրքերը. «Կարևոր է, որ դասագրքերը չզիջեն Խորհրդային Միության և այլ երկրների դասագրքերին, այլապես ավելի նախընտրելի է թարգմանելը»: Նրա խոսքով` դասագրքի մատչելիությունը չպետք է լինի գիտականության հաշվին, ներկա դասագիրքը գրագետ մայրենիով է շարադրված, պահպանված է նաև գիտականությունը, իսկ մատչելիություն ասվածը սուբյեկտիվ երևույթ է, և խորացված ուսուցման հոսքերում այս հարցն ավելի թեթև է դրված:

    Ֆորումի մեկ այլ մասնակից` Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս Գագիկը, անդրադառնալով դասագրքերին, նշում է, որ դրանք հաճախ տեղեկատուներ կամ կոնսպեկտներ են հիշեցնում, փորձում են ավելի շատ ինֆորմացիա տալով շատ բան սովորեցնել, բայց քանի որ այդ ինֆորմացիան սեղմ է և խիտ, հաշվի չեն առնվել տվյալ տարիքի երեխայի հնարավորությունները, ստացվում է հակառակը: «Մոտավորապես այնպես, ինչպես դա լինում է, երբ բարձր ճնշման ծորակը լրիվ բացելով` փորձում եք փոքր բաժակի մեջ ջուր լցնել: Լցվածից այնտեղ ոչինչ չի մնում»,- եզրակացնում է մաթեմատիկոսը: «Գիրքը ներկայացնում է տվյալ հեղինակի պատկերացումը, թե տվյալ թեման կամ առարկան ոնց պետք է մատուցել տվյալ տարիքի աշակերտին: Բայց շատ հեղինակներ աշակերտների հետ երբեք գործ չեն ունեցել»: Որպես լուծում` նա առաջարկում է, որ դասագրքի վրա աշխատի մասնագիտական երկու խումբ` գիտնականների և ուսուցիչների:

    Ֆորումում բուռն քննարկումներ են ծավալվում ինֆորմատիկայի հումանիտար հոսքի դասագրքի շուրջ: Այս գիրքը երեք բաժիններից է բաղացած` Power Point, HTML և Adobe PageMaker: Մասնագետները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք հումանիտար հոսքում աշակերտները պե՞տք է HTML լեզու ուսումնասիրեն: Ոմանք նշում են, որ այս լեզուն աշակերտներին պետք չէ, քանի որ սեղմ դասաժամերի պայմաններում այդպես էլ չեն հասցնի հիմքային գիտելիքներ ստանալ, բացի այդ, տվյալ գիտելիքները նրանց հետագայում պետք չեն գալու: Փոխարենը կարելի է ավելի կիրառական գիտելիքներ տալ աշակերտներին: «Ոչ մասնագիտական բաժիններում սովորող ուսանողին ինֆորմատիկայից այսօր անհրաժեշտ են ոչ այնքան բազային գիտելիքներ, որքան կիրառական ծրագրերի տիրապետում»,- գրում է ինֆորմատիկայի ուուցչուհի Զառան:

    Ֆորումի մասնակիցները, սակայն, բոլորն էլ համակարծիք են մի հարցում, որ գրքի բաժիններից մեկը, որը նվիրված է Adobe PageMaker ծրագրին, տեղին չէ: «Այս ծրագիրը վաղուց իր դիրքերը զիջել է: Զիջել է այնքան, որ նույն Adobe-ի հայտնի կազմակերպությունն արդեն այն չի մշակում, փոխարենը առաջարկում է այլ, շատ ավելի պրոֆեսիոնալ ու հարմար ծրագիր. Adobe InDesign: Ոլորտում առաջատարներն են համարվում այդ նույն Adobe InDesign ու QuarkXPress ծրագրերը: PageMaker կիրառողները աստիճանաբար պակասում են: Այն դառնում է դժվար գտնվող ու ոչ կիրառական ծրագիր»,- գրում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ մասնագետ Արտակ Հարությունյանը (կեղծանունը` Chuk): «Զարմանում եմ, թե որտեղից են այդ մեռած ծրագիրը գտել ու դասագրքի մեջ ընդգրկել: Խայտառակություն է»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

    Ֆորումի մասնակիցները մատնանշում են նաև դասագրքում տեղ գտած հին մոտեցումներն ու տեղեկատվությունը: «Դասագրքում Adobe PageMaker -ը ներկայացվում է որպես առաջատար ծրագիր: Այդ պնդումը թերևս ճիշտ էր սրանից մոտ 15 տարի առաջ: Adobe PageMaker ծրագրի վերջին՝ 7-րդ տարբերակը թողարկվել է 2001-ին,այսինքն` մոտ 10 տարի առաջ»,- ասում է Chuk-ը` հավելելով, որ խնդիրներ կառաջանան նաև ծրագրի ձեռքբերման հետ. «Ծրագիրը տարածվում է վճարովի հիմունքներով. այն արժի 499 ԱՄՆ դոլար: Եթե պետական միջոցներով գնվել ու բոլոր դպրոցներին բաժանվել է, օրինակ, Microsoft Office ծրագրային փաթեթի արտոնագիրը, ապա այս ծրագիրը չի գնվել ու չէր էլ կարող գնվել: Ու ստացվում է, որ թե՛ դպրոցները, թե՛ աշակերտները կանգնում են մի լուրջ խնդրի առջև` ինչպե՞ս ձեռք բերել այս ծրագիրը, որպեսզի կարողանան դասավանդել»:

    Մասնագետները անդրադարձել են նաև բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել երկու լեզու` Պասկալ և C++: Այս դեպքում ֆորումի մասնակիցները նշում են, որ ցանկալի կլիներ` ինֆորմատիկայի ուսուցիչների համար կազմակերվեին վերապատրաստման դասընթացներ` ծրագրավորման թեմայով:

    Տնտեսագետ, համակարգչային օպերատոր Ժաննա Հ-ի կարծիքով`դասագրքերից դժգոհությունների պատճառն այն է, որ ուսուցիչները ներգրավված չեն գործընթացում. «Ամեն դեպքում պետք է գործնական համագործակցություն լինի, թե չէ փոխադարձ մեղադրանքներն ու անհամաձայնությունները, գործին օգնելու փոխարեն, խանգարում են»:

    Բուռն քննարկվող ինֆորմատիկայի 11-րդ դասարանի դասագրքերից բացի քննարկման են դրված նաև 12-րդ դասարանի հանրահաշվի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, համաշխարհային պատմության, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի դասագրքերը:

    Գարեգինյանը նշում է, որ մարտին էլ մրցույթ կհայտարարվի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ռուսերեն առարկաների հումանիտար հոսքի համար: Մյուս բոլոր առարկաների դասագրքերն արդեն կան:
    Աղբյուր՝ ankakh.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանրակրթական դպրոցի ուսուցիչ (ոչ Հայաստանում)
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.03.2015, 10:55
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2012, 12:32
  3. Խաղահրապարակ թիվ 2 հատուկ դպրոցի երեխաների համար/Բարեգործական նոր նախագիծ/
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 28.02.2011, 16:16
  4. Ավագ դպրոց
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.02.2011, 20:20
  5. Դասագրքեր…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.06.2009, 15:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •