էս տղեն ինչ խոտ ա ծխել?....![]()
էս տղեն ինչ խոտ ա ծխել?....![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Են որ լույսի արագույունը Նյուտոննա որոշել, այ էդ իրոք սըբանեց
Արամ (15.03.2011)
Իսկականից շատ հակասական բաներա խոսում, հիմնականում աբսուրդ թվացող, բայց մի տեսակ չեմ հավատում, որ էս սաղ հորինված լինի...
Գլուխ չհանեցի իրանից
Հ.Գ. Խոսքերս հետ եմ վերցնում, վերջը մի այլ կարգի անհեթեթա![]()
Վերջին խմբագրող՝ Yellow Raven: 28.01.2011, 21:49:
Ժողովուրդ իրա էշշությամբ, առաջ գնաց. հիմա ինչ հայկական սայթ մտնում եմ դրա մասին են խոսում. Դրա մասին պոստեր են. նույնիսկ ֆբ-ում ֆրենդներիցս մեկը ասեց , որ թերթումելա հանդիպել դրա մասին հոդվածի...
էէէէէէխ հայ ժողովուրդ... ինչ միամիտն ես, որ դրան ու դրա նմաններին հավատում ես։
EgoBrain (29.01.2011)
Անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա նման մարդուն լուրջ ընդւոնել: Ոնց կարող ա մարդը լինի հանճարեղ ֆիզիկոս ու չիմանա, որ լույսի արագության որոշումը Նյուտոնի հետ հեչ կապ չունի, իսկ էն որ 500000 կմ/վ ա ընդհանրապես վերջն ա, գոնե ասեր 350000: Գիտնականները իհարկե երբեմն տարօրիանկ են լինում, բայց էս մարդը մտավոր հետամնացի տպավորություն էր թողնում: Ու առհասարակ, մենակ պակասում էր ճակատին "ԵՍ ՀԻՄԱՐ ԵՄ" գրությունը
![]()
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:
Freeman (29.01.2011), Walter Lewin (29.01.2011), Yellow Raven (29.01.2011), Պոզիտրոն (29.01.2011)
Հուսամ, որ ասածդ շատ նուրբ սարկազմ էր ու որ իրականում դու տենց չես կարծում: Ես էս ամեն ինչի վրա ուղղակի կուրախանայի, եթե հասարակության մեջ չլինեին մարդիկ (միգուցե գիտությունից հեռու), ովքեր ցավոք հավատում են էս տխմարությանը: Որ սա տխմարություն է, իհարկե, ընդամենը իմ կարծիքն է, բայց յուրաքանչյուրն իր համար պիտի ինչ-որ ճշմարտություն ընտրի: Եթե դու նախընտրում ես համարել, որ Էս տղան տխմար չէ, ապա դու ստիպված կլինես ընդունել, որ մարդկության բոլոր հանճարեղ գիտնականներն են տխմար եղել, և տխմար է եղել նույն ինքը Գալիլեյը: Ընտրելու իրավունքը քոնն է![]()
Ничего-ничего, у нас зимой дороги такие и погода такая, что уже ездовые академики встречаются! Сам видел!
Մարդիկ!
Ով Արթուր Պողոսյանին հանճար չի համարում խնդրում եմ միանանք, իդեաներ առաջարկենք թե ոնց իրան հանճար համարողներին կարելի ա ցույց տալ, թե ինքն իրականում ով ա:
Ничего-ничего, у нас зимой дороги такие и погода такая, что уже ездовые академики встречаются! Сам видел!
V!k (06.02.2011), Walter Lewin (06.02.2011), Yellow Raven (07.02.2011), zanazan (07.02.2011), Պոզիտրոն (06.02.2011)
Լավ տարբերակներից մեկն է: Բայց դե հիմա դեռ արձակուրդներ են, երևի արձակուրդներից հետո տենց էլ անեմ (իսկ արձակուրդները վաղը վերջանում են)
![]()
Ничего-ничего, у нас зимой дороги такие и погода такая, что уже ездовые академики встречаются! Сам видел!
Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
Վերջին շաբաթներում շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև' հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ' հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված "փաստաթղթեր", որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:
Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ "Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике" արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան' օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև' մենք չէ, որ պետք է ասենք, որ "Հայաստան обретет покой" արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:
Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են' բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի "արանքում" ոչ-մի "X" մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:
Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում "տիեզերական ինքնաթիռ", առավել ևս' 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:
Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս' Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:
Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»:
Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ`
Դանիել Իոաննիսյան
Նարինե Այվազյան
Անահիտ Սամսոնյան
Արտավազդ Մինասյան
Հովսեփ Ղազարյան
Արմեն Սաղաթելյան
Տիգրան Ծերունյան
Սեդա Սարգսյան
Թերեզա Վարդանյան
Արամ Կոստանյան
Անժելա Զոհրաբյան
Սասուն Ղիշյան
Մարգարիտ Հակոբյան
Մերուժան Քերոփյան
Տաթևիկ Վարդանյան
Նարեկ Գևորգյան
Դավիթ Փալանջյան
Մհեր Ազիզբեկյան
Արմեն Մանուկյան
Սիրարփի Մանուկյան
Նունե Միանսյան
Հռիպսիմե Մկրտչյան
Տիգրան Գրիգորյան
Գրիքոր Խաչատրյան
Վալերի Վարդանյան
Կարեն Մովսեսյան
Գուրգեն Պարոնյան
Սերգեյ Գրիգորյան
Վահան Ավագյան
Նվարդ Ղաղարյան
Արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հայ ֆիզիկոսներ
Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան)
Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան)
Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա)
Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեցարիա)
Միքաել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա)
Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
A.r.p.i. (08.02.2011), Albus (08.02.2011), Ariadna (08.02.2011), Chilly (08.02.2011), davidus (04.03.2011), Egern.net (08.02.2011), Jarre (08.02.2011), Kuk (08.02.2011), Lusina (08.02.2011), Moonwalker (08.02.2011), murmushka (08.02.2011), My World My Space (08.02.2011), Norton (09.03.2011), Reh32 (16.03.2011), Skeptic (09.02.2011), V!k (08.02.2011), Valentina (08.02.2011), VisTolog (08.02.2011), Yellow Raven (08.02.2011), zanazan (04.03.2011), Արամ (15.03.2011), Արևհատիկ (08.02.2011), Ձայնալար (08.02.2011), Մանուլ (09.02.2011), Նաիրուհի (05.03.2011), Ուլուանա (05.03.2011), Ռուֆուս (08.02.2011), Տրիբուն (22.02.2011), Ֆոտոն (09.03.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ