User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մկրտիչ Սարգսյան - Քաջ Նազար

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մկրտիչ Սարգսյան - Քաջ Նազար

    Ութսունականներին սա մեծ մասսայականություն էր վայելում, հետո կարծես մոռացվեց: Ես սա գլուխգործոց եմ համարում: Ահա թե ումից կարող է օրինակ վերցնել գրողը: Երգիծական է, հերոսները համակրելի են, հասկանալի ու հագեհարազատ, իսկ տեսարանների նկարագրումը կարճ է ու սպառիչ` առանց ավելորդությունների:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ութսունականներին սա մեծ մասսայականություն էր վայելում, հետո կարծես մոռացվեց: Ես սա գլուխգործոց եմ համարում: Ահա թե ումից կարող է օրինակ վերցնել գրողը: Երգիծական է, հերոսները համակրելի են, հասկանալի ու հագեհարազատ, իսկ տեսարանների նկարագրումը կարճ է ու սպառիչ` առանց ավելորդությունների:
    Ինձ անծանոթ է թե՛ Մկրտիչ Սարգսյան հեղինակը, թե՛ նրա «Քաջ Նազարը»: Ավելի մանրամասն կարելի՞ է, որտեղի՞ց կարելի է ծանոթանալ հեղինակին ու իր ստեղծագործություններին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (05.11.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի հետ ինքս էլ եմ անծանոթ: Իսկ նրա գիրքը կարծում եմ կարելի է գնել փողոցային գրավաճառների մոտ: Հարկ եղած դեպքում ինքս էլ կարող եմ տրամադրել:

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակի հետ ինքս էլ եմ անծանոթ: Իսկ նրա գիրքը կարծում եմ կարելի է գնել փողոցային գրավաճառների մոտ: Հարկ եղած դեպքում ինքս էլ կարող եմ տրամադրել:
    Ավելի շատ ուզում էի, որ եթե համացանցում իր գործերից կամ իր մասին որևէ կայքում կա ու որևէ մեկը գիտի, տեղեկացնի, տա տվյալ կայքի հասցեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի շատ ուզում էի, որ եթե համացանցում իր գործերից կամ իր մասին որևէ կայքում կա ու որևէ մեկը գիտի, տեղեկացնի, տա տվյալ կայքի հասցեն:
    Ինձ պետք էր ժամանակին ես ցանցում չգտա, գիրքը ճարեցի...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մկրտիչ Սարգսյանը ջավախցի գրող է, ծնվել է 1924թ.-ին Ախալքալաքում, մասնակցել է Մեծ հայրենականին, հեղինակ է բանաստեղծությունների, պատերազմական թեմայով պատմվածքների, «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն» վեպերի: Լավ է գրում, խորհուրդ եմ տալիս կարդալ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.11.2010)

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մալխաս, շնորհակալություն գիրքը տրամադրելու համար:
    Սկսեցի կարդալ:
    Դեռ չի տրամադրում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, ինձ շատ է դուր եկել: Երևի այնուամենայնիվ գրական ճաշակը մեծ նշանակություն ունի

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս, շնորհակալություն գիրքը տրամադրելու համար:
    Սկսեցի կարդալ:
    Դեռ չի տրամադրում:
    Ի վերջո կարդացի:
    Մալխաս ջան, նորից շնորհակալ եմ գիրքը տալու համար, մի օր հարմարացնենք՝ վերադարձնեմ:

    Գրքի մասին կարծիքս, բնականաբար, սուբյեկտիվ է, ինչպես ցանկացած այլ ստեղծագործության մասին կարծիքս: Բայց այնուամենայնիվ այդ կարծիքս պետք է համարձակորեն շարադրեմ: Ըստ իս գիրքը հրաշալի նմուշ է ապացուցելու, որ շարադրելու հմտություն ունենալը բոլորովին նախապայման չէ լավ գործ ստեղծելու համար: Առանձին նկարագրություններում, շարադրանքի ոճում զգացվում է վարպետություն: Բայց գիրքն ընդհանուր առմամբ արհեստական, իրար կցած-կցմցած, անտեղի ձգձգած պատմություն է, որում, ըստ իս, հերոսները կոլորիտային չեն, անհետաքրքիր ու կեղծ են: «էրոտիկ» տեսարանները, որոնք սակավ չեն, գրքի համատեքստում լրիվ անտեղի ու անիմաստ են, ստեղծագործությանը չեն հաղորդում հմայք, կոլորիտ, իմաստ: Գրքի հիմնական նպատակը՝ բացահայտել ղեկավարողների բնույթը, ուղղակի անհաջողություն է մատնվել: Դրա համար ընտրված գրոտեսկի ոճը չի փրկում, որովհետև չափազանց արհեստական ու չափից ավելի ընդհանրական են կերպարների նկարագիրները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (22.01.2011)

  13. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան, շարունակում եմ համարյա հակառակ կարծիքն ունենալ քեզ հետ: Ինձ շատ էր դուր եկել, մինչդեռ հայ գրողներից քչերին եմ մինչև հիմա հավանել: Հնարավոր եմ համարում, որ վարպետորեն արված շարադրանքն է ամենաշատն ինձ գրավել: Առաջին անգամ դպրոցական տարիներին էի կարդացել, իսկ երկրորդ անգամ սկզբի մի քանի գլուխներն էի կարդացել, երբ գիրքը փոխանցեցի քեզ: Երբ կարդամ ավարտեմ գուցե շատ բաներում համամիտ լինեմ քեզ հետ:

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, շարունակում եմ համարյա հակառակ կարծիքն ունենալ քեզ հետ: ... Երբ կարդամ ավարտեմ գուցե շատ բաներում համամիտ լինեմ քեզ հետ:
    Բոլորովին պարտադիր չէ, որ համամիտ լինես ինձ հետ: Ես արդեն նշել եմ, որ դա խիստ սուբյեկտիվ կարծիք է: Ամեն մեկս գրականությունից ունենք մեր սպասելիքներն ու մեր գրական ճաշակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անժելա Սարգսյան
    Հեղինակ՝ Sova, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.09.2011, 22:23
  2. Մարո Սարգսյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.11.2010, 11:53
  3. Արթուր Սարգսյան / Arthur Sarkissian
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.04.2010, 13:07
  4. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 21.03.2010, 23:28
  5. Մկրտիչ Պեշիկթաշլյան
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2009, 10:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •