Խնդրեմ
Ինչ-որ ակումբցի-ի խոսքերից
I may be paranoid but no android!
Գուշակեք`
Կարելի՞ մի փոքր տարածվել: Թեման ինքնին աբսուրդ է, իսկ աբսուրդը ոչնչի չի պարտադրում, հետևաբար՝ կարելի է:
Կցանկանայի մահանալ էն ժամանակ, երբ կհասկանայի, որ կյանքից էլ սպասելիքներ չունեմ: Թե դա որ տարիքում կլինի, հիմա ասել չեմ կարող, որովհետև դեռ որոշակի սպասելիքներ ունեմ:
Հիմա կապված մահվանս հետ, այ էստեղ վրա է հասնում աբսուրդը: Թող որ դա լիներ բնության մեջ, չորս պատերի մեջ փակված մահը մի քիչ շատ է մահվան նման: Ես կպառկեի գետնին ու կնայեի ծառերի ճյուղերին, նաև հրաշալի առիթ կլիներ պարզելու՝ արդյո՞ք ճիշտ եմ, երբ ասում եմ, որ մարդու հոգին ոչ թե գանգի կենտրոնից է դուրս գալիս, այլ աչքերից: Թող հիվանդ չլինեի մեռնելուց, ու ոչ էլ տխուր: Ուրախ-զվարթ մեռնեի, ասես ոչ թե մեռնում եմ, այլ մեկնում երկարատև ճամփորդության: Հագս լինեին հարմար շորեր (դե ի՞նչ իմանաս....): Կուտակածս փողը կկտակեի գտնողին /թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/: Գրածներս կկտակեի մի որևէ հարուստ հրատարակչության: Դիսկերս ոչ մեկի չէի կտակի, թող մնան: Դարակներս ոչ մեկ չմտնի, անգամ իմ մահից հետո: Շամպունի մնացորդն ու գել դլյա դուշա-ն թող հանեն աճուրդի: Բջջայինիս էսէմէսները ջնջել՝ առանց կարդալու: "Դար" ակումբում երկար դարդոտվել իմ մահվան առիթով:![]()
Հիշեցի Սմոքիի կարգավիճակը:Ուրախ-զվարթ
Երկրորդ փակագծի դնելու ձևը հերքեց Սմոքիի լինելը ու ինձ հիշեցրեց Յոժին:(դե ի՞նչ իմանաս....): Կուտակածս փողը կկտակեի գտնողին /թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/
Սա էլ հերքեց գրառման հեղինակի արական սեռին պատկանելը:Շամպունի մնացորդն ու գել դլյա դուշա-ն թող հանեն աճուրդի: Բջջայինիս էսէմէսները ջնջել՝ առանց կարդալու:
/թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/:Հիշեցրեց Մանուլին:Հագս լինեին հարմար շորեր (դե ի՞նչ իմանաս....):
Մանու՞լ:
Չէ է… Մանուլը աբսուրդ բառը չի օգտագործում:
Լավ, քանի որ համոզված եմ թե ով է, չեմ գրի:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 21.01.2011, 17:53:
Շարունակեք մտածել![]()
իմ ծանոթներից ոչ մեկ սենց բան չէր գրի ՝ սենց բառերով
ինձ անծանոթա![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Հիմնվելով Վիստոլոգի դատողությունների վրա… Յօ՞ժիկ![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ինձ թվում ա կամ Կլօրն ա, կամ Սոֆը![]()
Հայկօ (21.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ