Սերխիո (11.01.2011)
ԿԱՍԻԼՅԱՍԻ, ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ RealmadridTV-ԻՆ ՈՒ Realmadrid.com-ԻՆ
Realmadrid TV-ն ու Realmadrid.com-ը կարողացել են բացառիկ հարցազրույցներ վերցնել Ժոզե Մոուրինյոյից, Իկեր Կասիլյասից ու Կրիշտիանու Ռոնալդուից: Նրանք կիսվեցին իրենց հաղթանակի գաղտնիքներով:
Ամենահուզիչ պահը եղավ այն, որ Կասիլյասը, Ռոնալդուն ու «Ինտերի» 3 խաղացողներ ստացան հատուկ մրցանակ լավագույն թիմում հայտնվելու համար:
Մոուրինյո.«Մարզիչները ոչինչ են առանց խաղացողների: Եթե խաղացողները լավ չեն անում իրենց գործը, միշտ էլ շատ դժվար է: Եթե խաղացողներիդ հետ լավ հարաբերություններ չունես, անկասկած ավելի դժվար է: Այսօր իմ 5 խաղացողներ այստեղ էին` երկուսը «Ռեալից» և երեքը «Ինտերից»: Դա հիանալի էր, քանի որ 5 խաղացողներ, ովքեր հիանալի էին արել իրենց գործը, այստեղ էին: Ես էմոցիոնալ պահեր ապրեցի, քանի որ հասկանում եմ, որ ամենակարևորը խաղացողներն են: Ես նրանց հինգին էլ գրկել եմ ու շնորհավորել, քանի որ առանց նրանց, առանց հարազատներիս ու օգնականներիս ես նույնպես այս ամենին չէի հասնի: Ես միշտ փորձելու եմ իմ խաղացողների հետ լինել ընկեր ու արդեն իսկ փորձելու եմ այս երկուսի հետ մրցանակներ նվաճել (մատնանշում է Ռոնալդուին ու Կասիլյասին)»:
Ինչու՞մն է գաղտնիքը, որ Մոուրինյոն իր խաղացողների հետ այսքան լավ հարաբերություններ է ստեղծում:
Կասիլյաս.«Մենք արդեն 6 ամիս աշխատել ենք միասին ու նա շատ քիչ ընդհանուր բան ունի այն Մոուրինյոյի հետ, ինչպիսին մարդիկ նրան պատկերացնում են: Նա միշտ շփվում է բոլորի հետ ու ոչ մեկի չի մոռանում. նա մշտական կապի մեջ է բոլորի հետ: Նա իսկապես կարողանում է մեզ ոգևորել հանդերձարանում ու ես, ինչպես և իմ բոլոր խաղընկերները, ուրախ ենք, որ նա մարզում է այս թիմը: Հույս ունենք, որ նա երկար կմնա: Երկար ժամանակ անց «Ռեալը» գտավ իրեն հարմար մարզիչ ի դեմս Մոուրինյոյի»:
Կրիշտիանու Ռոնալդու.«Նրանք, ովքեր ամենապրոֆեսիոնալներն են, նրանք նաև ամենահաջողակներն են կյանքում: Սա գործում է թե խաղացողների, թե մարզիչների մոտ, ահա թե ինչու ես վստահ էի, որ նա է հաղթելու: Ցանկացած այլ արդյունք անարդարացի կլիներ: Ես ասում եմ իմ կարծիքը: Նա հաղթել է երեք ամենակարևոր մրցանակները: Ոչ ոք ավելի արժանի չէր: Ես շատ ուրախ եմ նրա համար: Մոուրինյոն ու իր աշխատակազմը շատ պրոֆեսիոնալ են: Ես հիացած էի, երբ սկսեցի նրանց հետ աշխատել, քանի որ նրանք ինձ ստիպում են ավելի շատ աշխատել: Այս երազանքը իրականացավ ու հիմա ուզում եմ, որ նա հաղթի այնքան մրցանակ «Ռեալի» հետ, որքան որ հաղթել է «Պորտուի», «Չելսիի» ու «Ինտերի» հետ: Եթե մարզիչը հաղթող է, մենք նույնպես հաղթողներ ենք: Այդ իսկ պատճառով մենք միասին ենք աշխատում»:
Կասիլյաս.«Հուսանք այս ամենը կկայանա, քանի որ դա շատ լավ կլինի մադրիդիզմի համար: Ես հույս ունեմ, որ մյուս տարի «Ռեալի» շատ խաղացողներ կլինեն մրցանակների հավակնորդների թվում, քանի որ դա կնշանակի, որ մենք հաջող մրցաշրջան ենք անցկացրել»:
«Ռեալի» մարզիչը հենց նոր է հաղթել հերթական մրցանակը, այնպես որ արդեն ժամանակն է խաղացողների համար:
Մոուրինյո.«Եթե նրանք ինձ ասեն, որ կցանկանան ինձ նորից տեսնել այստեղ մյուս տարի, ես կպատասխանեի, որ ավելի լավ է իմ խաղացողներից մեկը ճանաչվեր լավագույնը: Ուզում ենք, որ երկու կամ երեք խաղացողներ լինեն հավակնորդների թվում: Մի օր էլ պետք է դարպասապահը ստանա Ոսկե Գնդակ, ու ես հույս ունեմ, որ դա Կասիլյասը կլինի, քանի որ նա լավագույնն է: Իսկ ահա Ռոնալդուն 4 կամ 5 անգամ պետք է հաղթի այս մրցանակը»:
Առայժմ միայն մեկ դարպասապահ է հաղթել այս մրցանակը. միակ հաղթողը Լև Յաշինն է:
Կասիլյաս.«Կրիշտիանուն հաղթող է ու ուզում է մյուս տարի անպայման լինել հավակնորդների թվում»:
Ռոնալդու.«Կասիլյասը «խաղացող» ֆուտբոլիստ չէ, բայց նա այնքան կարևոր է, որքան մյուսները: Կարծում եմ, որ նա արժանի էր այս տարի լինել գոնե երեք լավագույնների թվում: Նա դարձավ աշխարհի չեմպիոն ու շատ լավ էր խաղում»:
Մոուրինյո.«Նրա սեյվը աշխարհի առաջնության եզրափակիչում Ռոբենի հարվածից հետո ֆանտաստիկ էր»:
Ռոնալդու.«Ռոբենի հարվածից հետո արած սեյվը, Պարագվայի հետ խաղում որսացած 11 մետրանոցը... Ես չեմ հասկանում, թե ինչ չափորոշիչներով է ՖԻՖԱ-ն տալիս այս մրցանակը, բայց ես ուրախ կլինեի, որ հենց Կասիլյասը այն նվաճեր»:
Ռոնալդուն նույնպես արժանի էր:
Կասիլյաս.«Նա այնքան տաղանդավոր է, որ իսկապես արժանի է այս մրցանակին: Նա ինքն իրենից շատ է պահանջում, քանի որ ի ծնե հաղթող է ու ուզում է մյուս տարի լինել գոնե լավագույն եռյակում: Մենք կանենք մեզանից կախված ամեն բան, որ օգնենք նրան: Նա չպետք է կասկածի, որ մենք ուզում ենք նրան տեսնել հաղթողի դերում: «Ռեալի» համար շատ կարևոր է իր կազմում ունենալ աշխարհի լավագույն խաղացողին»:
Ինչպե՞ս կբնութագրեք Մոուրինյոյին: Ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում
Ռոնալդու.«Պատահական չէ, որ նա վերջին 5-6 տարիներին այդքան մրցանակ է նվաճել: Այսքան կարճ ժամանակահատվածում, որ միասին ենք անցկացրել, ես նրանից շատ բան եմ սովորել: Ես հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես չեմ զգացել երբևէ ու ուզում եմ շարունակել սովորել, քանի որ Մոուրինյոն մեր հաղթանակի գրավականներից է: Ես շատ լավ եմ զգում ինձ, երբ աշխատում եմ նրա հետ «Ռեալի» կազմում»:
Կասիլյաս.«Ես իմ ամեն մի մարզչից մի բան սովորել եմ: Նրանցից ամեն մեկը ինձ նոր բան է սովորեցրել: Որպես Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» ավագ ես նրա հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում: Նրա գալուց հետո ես ավելի հասուն խաղ եմ ցույց տալիս: Մոուրինյոն այն մարդն է, ում հետ աշխատելով ես ավելի կկատարելագործվեմ ու թիմին կհասցնեմ այն բարձունքներին, որը դեռևս չի նվաճվել»:
Եվ վերջում մարզիչը հաճույքով նշում է:
Մոուրինյո.«Էմոցիաների ինչպիսի՛ միաձուլում: Չնայած որ վաղը երեխաներս դպրոց պետք է գնան, ես ցանկանում եմ, որ առավոտյան մտնեմ տուն ու տեսնեմ, որ նրանք կնոջս հետ ինձ են սպասում: Սա ավելի շատ էմոցիաներ է տալիս, բայց չենք մոռանում, որ վաղը նոր օր է սկսվում»:
աղբյուր՝ www.realmadrid.am
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 12.01.2011, 00:52:
Ռեալ մադրիդ-Ատլետիկո գավաթի խաղարկությունը ուղիղ եթերում՝http://www.realmadrid.am/site/?page=...w&id=2901&pg=1
Ungrateful (14.01.2011), Լեո (14.01.2011)
Էստեղ կարող եք նաև ռուսերեն մեկնաբանությամբ ալիքներ գտնել, ինչպես նաև ցածր արագություն պահանջող ալիքներ
http://livetv.ru/eventinfo/63553_rea...letico_madrid/
PetrAni (14.01.2011), Ungrateful (14.01.2011)
Ատլետիկոն հաշիվը բացեց![]()
Ռամոսն էլ գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց![]()
Ungrateful (14.01.2011)
սրանից լավը չեք գտնի, ռեալի կայքում ել եմ եսի խորհուրդ տվել, ռուսերեն չի , բայց գերազանց եթերա http://livetv.ru/webplayer.php?t=vee...322&ci=55&si=1
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Սերխիո (14.01.2011)
Նվիրվում է աշխարհի համար 1 ակումբինԻնքս եմ սարքել
![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Starkiller (21.01.2011), Vaho (24.01.2011), Սերխիո (21.01.2011)
Էս Մալյորկայի դարպասապահը նման ա Կետիկին, հլը ուշադրություն դարձրեք, ռակուրսներ կա լրիվ ինքն ա լինում![]()
մի այլ կարգի չի դզում ետ եվրեն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ