Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
Չի տվել ոչ թե նրա համար որ կանալը չի հերիքում, այլ որ ԱՏՍում սլոտ չի եղել, իրանք տենց էլ ասում էին որ ԱՏՍում սլոտ չկա, որ ունենային հաստատ կտային, նենց որ
Համաձայն եմ, բայց խիստ կասկածում եմ, որ էն ժամանակ ու հիմա իրանց կանալը նույն թողունակությունն ունենա: Վստահ եմ, ահագին ավելացրել են: Ասեմ նաեւ, որ թերահավատորեն եմ վերաբերվում, որ երբ Յուքոմը ամբողջ Երեւանում ինետ տա, էլի մարդիկ 2-ի փոխարեն 5 մեգաբիթ կունենան:
Ինչ վերաբերում ա Բիլայնի տակ տալուն, դա իմ կարծիքով բացառվում ա: Նույնիսկ եթե որոշ բաժանորդներ հրաժարվեն, ծանրաբեռնվածությունը կպակասի ու կապի որակը կբարձրանա հետեւաբար էլ ոչ մեկ վատ որակի համար չի հրաժարվի: Կստացվի, որ մնաց այնքան բաժանորդ, ինչքանին ցանցը կարա լիարժեք սպասարկի, իսկ դա փոքր թիվ չի: