Մեջբերում Tornado-ի խոսքերից Նայել գրառումը
Ամեն օր հաստատ ատոմ չեմ ճեղքում: Իսկ եթե ավելի լուրջ, եթե ֆիզիկայում բաժինը կա, ուրեմն հետը շփվում ենք, բայց շատ բարդ երևույթներ տեղի են ունենում առանց մեր կամքի: Ոմանց համար մի դասարանն էլ ա հերիք. մալաթիայի բազարում զդաչի տալուց գյուղացիները հաստատ կրճատ բազմապատկման բանաձևերը չեն օգտագործում: Էդ իմ տրամաբանությունն ա ու համոզված եմ՝ բոլորը կհամաձայնեն հետս:

Ասածս ինչ ա. շատ մարդիկ չգիտեն կայծակը ոնց ա առաջանում: Բնագիտությունը էդ հարցի պատասխանը կտա, իսկ, ասենք գրավիտացիոն հաստատունն ու անկյան տակ նետված մարմնի շարժման բանաձևերը շատերին կարող են պետք չգալ, անկախ նրանից՝ դրանց հետ շփվում են թե՝չէ:
Դու տարին մեկ էլ ատոմ չես ճեղքում, բայց գոնե պիտի իմանաս, որ եթե մի օրվա մեջ 2 տարբեր ատամնաբուժերի մոտ ես գնացել, ինչի համար չարժի 2-ի մոտ էլ ատմի արմատի ռենտգենյան նկար անել: Մալաթյիայի բազառի զդաչի տվող գյուղացուն էլ մի թերագնահատի: Հաստատ իրանց մեծ մասը շատ ավելի մեծ տեղ են տալիս կրթությանը (թեկուզ իրենց երեխաների համար) քան դու, քո էս տեսակ կարծիքներով:
Կարծում եմ դեռ դպրոցական երեխա ես ու մի քիչ հոգնել ես սովորելուց ... Մամադ ճիշտ ա անում, որ վրադ ջղայնանում ա ու ասում ա նստես դասերդ խելոք անես, փիլիսոփայելու փոխարեն: